Եվրոպայում կորոնավիրուսն անխնա հարվածել է ծերանոցներին. կառավարությունները մեղադրանքի թիրախում են

Տարեսկզբին, երբ կորոնավիրուսը նոր էր սկսում տարածվել աշխարհում, եւ շատ բան դրա մասին հայտնի չէր, հստակ էր մի բան՝ այս վարակի դեմ առավել անպաշտպան են տարեցներն ու քրոնիկ հիվանդները: Վիրուսի՝ արհեստածին լինելուն զուգընթաց՝ կասկածներ շրջանառվեցին, թե սա երկրագունդը «ծախսատար» տարեցներից եւ «ոչ պրոդուկտիվ» կամ պակաս շահութաբեր-հիվանդ աշխատողներից «բեռնաթափելու» ծրագիր է: «Չենք կարծում,- անվստահ ասացին վարակաբանները,- այսպես թե այնպես, ցանկացած վարակի համար էլ առավել խոցելի են իրենց կյանքն ու առողջությունը ինչ-որ չափով մաշած մարդիկ, ոչ՝ առողջ երիտասարդները»: «Ինչ եք ասում, անհիմն մեղադրանքներ են,- շտապեցին առարկել կառավարությունները,- մենք ամեն ինչ կանենք, որ ծերերին ապահովագրենք: Կարանտինային նորմեր կհաստատենք տարեցների տներում, խստագույն հակահամաճարակային նորմեր կկիրառենք, մեզ ագահության ու խստասրտության մեջ մի մեղադրեք»:

Հիմա արդեն՝ ամիսներ անց, կարող ենք փոքրիշատե գնահատել վարակի մահաբեր ազդեցությունը ծերանոցների վրա՝ օբյեկտիվորեն նշելով, որ տարեց վարակակիրները երբեմն ունեցել են նաեւ քրոնիկ հիվանդություններ: Եվրոպական երկրներում, ակնհայտորեն, վարակը մեծ հարված է հասցրել ծերանոցներին: Կորոնավիրուսից տարեցների տներում մահացել են տասնյակ հազարավորներ. շատերն էլ մահացել են՝ չունենալով COVID-19 ախտորոշումը, քանի որ թեստերը, մանավանդ համավարակի տարածման առաջին ամիսներին, չէին բավականացնում: Երկրների մի մասում, օրինակ՝ Նորվեգիայում եւ Բելգիայում, մահացությունների շուրջ կեսն արձանագրվել է ծերանոցներում:

Ավելի մեծ է ցուցանիշը Ֆինլանդիայում. միայն Հելսինկի քաղաքի ծերանոցում 48 մարդ է մահացել. երկրում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահերի 2/3-ը ծերանոցներից է. այլ կերպ ասած՝ մահացել է ծերանոցներում ապրող ամեն երրորդ բնակիչը:

Շվեդիայի ծերանոցներում վարակը տարածվում է անտառային հրդեհի արագությամբ. հայտարարված կարանտինի պատճառով ծերերն իրենց հարազատների հետ տեսնվել չեն կարող: «Մի ամիս առաջ, երբ մեզ մոտ ցուցադրվեց մի ռեպորտաժ, թե ԱՄՆ-ում ինչպես են մարդիկ ծերանոցի պատերի տակ լալիս, քանի որ չէին կարող տեսնել իրենց հարազատին, ես կարծում էի՝ մեզ մոտ նման բան չի լինի: Մինչդեռ հիմա մեզ մոտ այդպես է»,- գրել է Expressen-ն դեռ ապրիլին: Նա հիշեցրել է, որ Շվեդիայի գլխավոր համաճարակաբան Անդերս Թեգնելը մեկ անգամ չէ, որ հավաստել է, թե իրենց հիմնական առաջնահերթությունն է տարեցների առողջությունը: «Իր տարեց քաղաքացիներին Շվեդիան խնդրեց պատասխանատու քաղաքացի լինել՝ տանը մնալ, իսկ իր հոգածության ներքո գտնվող տարեցների համար ոչ մի ջանք չթափեց՝ ոչ պաշտպանիչ միջոցներ տվեց հաստատություններին, ոչ հիվանդանոցներում տեղեր ավելացրեց, ոչ՝ սարքավորումներ»,- նշել է հոդվածագիրը՝ ընդգծելով, որ առանց այդ էլ տարեցտարի պակասել էր ոլորտի ֆինանսավորումը, ու բազմաթիվ խնդիրներ մնում էին չլուծված: «Պապիկ-տատիկները մահանում են իրենց անկողիններում, միայնության մեջ, որ հետո դրվեն պոլիէթիլենային պարկերում ու դագաղներում՝ մեխված կափարիչներով: Մենք, իրոք, ուզում էինք, որ մահն այսպիսի՞ն լիներ»,- ամփոփում է նա:

Մեծ Բրիտանիայի ծերանոցներում կորոնավիրուսային բարդություններից մահացել է մոտ 20 հազար մարդ: Վարչապետ Բորիս Ջոնսոնին հարցրել են, թե արդյոք իշխանությունները կարո՞ղ էին կանխել նման կորուստներն՝ ավելի վաղ կիրառելով կարանտինային միջոցառումները: Նա հրաժարվել է պատասխանել՝ նշելով, որ կատարվածի մանրամասն նկարագրությունն է անհրաժեշտ՝ մահացության պատճառների մասին խոսելու համար: Ջոնսոնը նաեւ վիճարկել է այն լուրը, որ որոշ հիվանդներ «դուրս են գրվել» հիվանդանոցներից տուն՝ ուղարկվելով ինտերնատները: Ըստ նրա՝ որոշ մարդիկ իրականում տեղափոխվել են ոչ իրենց նախաձեռնությամբ, բայց այդպիսի որոշումները միշտ հիմնված են եղեկ «կլինիկական հիմքի վրա», եւ իշխանությունները նպատակ չեն ունեցել ծերանոցները վտանգի ենթարկել: The Daily Mirror-ը նշում է, որ հիվանդների մոտ 40 տոկոսը հետ է ուղարկվել ծերանոցներ՝ հիվանդանոցային մահճակալները կորոնավիրուսով վարակված այլ հիվանդների համար ազատելու նպատակով:

Իսկ Իսպանիայում դեռ մարտին աշխարհը սարսափով արձանագրեց, որ զինվորականները ծերանոցում գտել են կորոնավիրուսից մահացած ծերերի լքված դիեր: Այս փաստով սկսված հետաքննության շրջանակում Առողջապահության նախարարությունից արձագանքեցին, թե աշխատակիցները նման ցուցում ունեին՝ տարեցների դիերին կարող էին չմոտենալ, եթե կասկած ունեին, որ նրանք կարող է կորոնավիրուսով վարակված  են եղել: Բացի դրանից, բացատրել էին, աշխատակիցները չեն հասցնում, նրանց մի մասն էլ վարակված է:

Իսպանիայում 5417 այդպիսի հաստատություն կա, ուր ապրում էր շուրջ 370 հազար տարեց: Թե նրանցից քանիսն են վարակին զոհ գնացել, տվյալներ չկան: «Բալմիս» միջոցառման շրջանակում զինվորականները ախտահանել են կենտրոններից միայն 4-ը՝ այդ ընթացքում էլ արձանագրելով «լքված դիերի» ահասարսուռ պատկերները:

Թեպետ համաժամանակյա ամբողջական վիճակագրության բացակայության պայմաններում դժվար է ընդհանուր գնահատական տալ, սակայն վերջին շրջանի հրապարակումներից բերված այս պատառիկներն էլ բավական հստակ ուրվագծում են պատկերը: 

Հայաստանում հայտնի է ծերանոցներում ապրող 13 մարդու մահվան մասին, որ վարակված են եղել կորոնավիրուսով: Նրանցից 3-ը՝ Գյումրիի տարեցների-տուն ինտերնատի շահառուներն էին, 10-ը Նորքի՝ տուն-ինտերնատի: Գյումրիում հիմա վարակակիր է 56 տարեց, Նորքի ինտերնատի բոլոր հիվանդներն ապաքինվել են:

Նախկին ԽՍՀՄ երկրներում ծերանոցների բնակիչների կորոնավիրուսից մահացության ցուցանիշը հիմնականում համադրելի է ընդհանուրին: Ուկրաինացի հայտնի բժիշկ Եվգենի Կոմարովսկու խոսքով՝ պատճառն այն է, որ նրանք, ովքեր հիմա կոտորվում են Եվրոպայի ծերանոցներում, մեզ մոտ վաղուց են մահացել կյանքի ու առողջապահության որակի պատճառով. «Ընդհանուր առմամբ՝ դա տխուր է,- նշում է բժիշկը,- այս համավարակի օրերին՝ պակաս մտահոգիչ»:

Տպել
1517 դիտում

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու