11 հանձնաժողովների նախագահների տեղակալների եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի 3 տեղակալների ծառայողական մեքենաները կրճատվել են

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին լրագրողներն այսօր հարցեր ուղղեցին նաեւ ծառայողական ավտոմեքենաների, պարգեւավճարների, նույնիսկ ապառիկների մասին:

Խոսելով ծառայողական ավտոմեքենաներից եւ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չեն հետեւում Դանիայի օրինակին եւ հրաժարվեն դրանցից՝ Միրզոյանն ասաց, որ 11 հանձնաժողովների նախագահների տեղակալների եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի 3 տեղակալների ծառայողական մեքենաները կրճատվել են, ինչը քիչ չէ: 

«Հանձնաժողովների նախագահների տեղակալները այլեւս չեն օգտվում ծառայողական մեքենաներից, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալները այլեւս չեն օգտվում եւ այլն: Ինչո՞ւ ամբողջապես չի արված, եւ միայն խոսնակին չի թողնված ծառայողական մեքենա: Մեծ հաշվով պիտի ապագայում այդպիսի մի իրավիճակի հասնենք, բայց պետք է նաեւ դիտարկել իշխանության ճյուղերի հավասար, այսպես ասած, հակակշռող մեխանիզմների համատեքստում. գուցե համարեք լուրջ, գուցե համարեք անլուրջ, պատգամավորների, տարբեր մեկնաբանների շրջանում կա կարծիք, որ այդպիսի բաները պետք է համամասնորեն արվեն օրենսդիրում, գործադիրում, դատական իշխանությունում, որ թեկուզ նշանային հարթության վրա որեւէ իշխանության ճյուղի հեղինակությունը մեկի հաշվին չընկնի կամ չգերազանցի»,- ընդգծեց նա:

Խոսելով պարգեւավճարների մասին՝ ԱԺ նախագահն ասաց. «580 միլիոն դրամ պարգեւավճարի տեսքով տրվել է 132 պատգամավորի 14 ամսվա համար: Սա կոպիտ մաթեմատիկական հաշվարկով ամիսը 240 հազար դրամի կարգի գումար է»: Միրզոյանն ասաց, որ այս հաշվարկով ուզում է ցույց տալ, որ միլիոնների մասին չէ խոսքը: Նաեւ ընդգծեց՝ իրենք համարում են, որ սա արդարացված քայլ է:

Խոսելով դիմակներ չկրելու տուգանքների բարձրացմանը վերաբերող նախագծի մասին, որը երեկ շրջանառվեց, ապա հանվեց շրջանառությունից՝ ԱԺ նախագահն ասաց, որ շատ հնարավոր է՝ շտկումներ արվեն կամ չարվեն, ու նախագիծը նորից շրջանառվի.

«Սա ոչ թե քմահաճույք է, սա ոչ թե տուգանելու ցանկությունից դրդված քայլ է, սա ոչ թե բյուջեի եկամուտներն ավելացնելու մտադրությամբ պայմանավորված քայլ է, այլ զուտ, որ այն քաղաքացիները, որոնք, այնուամենայնիվ, այդ գիտակցության բարձր աստիճանը չունեն՝ հասկանալու, որ դիմակով փրկում են իրենց, իրենց սիրելիների, իրենց դիմացինների կյանքը, կանխում են վարակի տարածումը, ահա, այս մարդիկ, գոնե պատժամիջոցների մեծությունից դրդված, այդ դիմակը կրեն»,- ասաց ԱԺ նախագահը:

Արարատ Միրզոյանը նկատեց, որ վստահ է՝ լրագրողներն էլ բավարար չեն համարում քաղաքացիների՝ դիմակներ կրելու աստիճանը, հետեւաբար պետք է ինչ-որ բան անել այդ ուղղությամբ:

Միրզոյանին բարկացրեց իր ապառիկները վճարելու վերաբերյալ լրագրողի հարցը: Նա Ազգային ժողովում մի առիթով հայտարարել էր, թե գնացել էր ապառիկով հեռուստացույց գնելու, չեն տվել, քանի որ հարկադիրը կալանք էր դրել հաշվին:

Միրզոյանը վստահեցրեց, որ շարունակում է վճարել ապառիկները եւ տափակ որակելով հարցը՝ նկատեց, թե միգուցե ջրի վարձից է՞լ հետաքրքրվեն:

Տպել
1031 դիտում

Բանկային համակարգին սպառնացող աղմկահարույց գործը վճռաբեկ դատարանում է

Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը

Նավը, որը անվանվեց Առնո Բաբաջանյանի անունով, պատրաստ է մեծ նավարկության (լուսանկարներ)

Պայքարի օրենքը. Սևրի պայմանագրի 100-ամյակը

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել