Որոշ երկրներում սահմանափակումները հանում են, որոշներում՝ կրկին խստացնում. կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում

Աշխարհը շարունակում է պայքարել կորոնավիրուսի համաճարակի դեմ: Վարակի տարածման սկզբից մինչ օրս կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն մոտ 11. 850. 000 է կազմում, մահացել է ավելի քան կես միլիոն մարդ: Առողջացել է վարակակիրների գրեթե կեսը՝ 6,7 միլիոն մարդ: Այս մասին են վկայում  Worldometer կայքի թարմացվող տվյալները:

DW պարբերականը ներկայացնում է աշխարհի մի շարք երկրներում տիրող իրավիճակը՝ ուշագրավ մանրամասներով: 

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Բելգրադում այսուհետ ուբաթ օրվանից մինչեւ երկուշաբթի պարետային ժամ է լինելու:  Պատճառն այն է, որ Սերբիայի մայրաքաղաքում հակահամաճարակային բարդ իրադրություն է ստեղծվել, վարակակիրների զգալի աճ է նկատվել:

Սանկտ-Պետերբուրգի  «բժշկական ալյանս» կազմակերպության բժիշկներից Ելենա Կոլեսնիկը հայտարարել է, որ 223 բուժաշխատողների բառացիորեն փակել են Ադմիարալտեյսկի շրջանի հոգեբուժական հիվանդանոցում՝  14-օրյա կարանտինի ավարտից հետո: Ըստ ահազանգի, բուժաշխատողներին այնտեղ պահում են քրեական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքով, սահմանված է լուրջ հսկողություն, բուժաշխատողները չեն կարողանում անգամ կարճ ժամանակով լքել հոգեբուժարանի շենքը:

Հուլիսի 27-ից ամբողջական ռեժիմով աշխատաքն է սկսում Մոսկվայի Շերեմետյեվո օդանավակայանի D տերմինալը: Հուլիսի 15-ից էլ վերսկսվելու է տերմինալների միջեւ գնացքների երթեւեկությունը: ТАСС-ը փոխանցում է, որ ըստ օդանավակայանի հաղորդագրության, տերմինալն աշխատելու է ամբողջ թափով՝ հաշվի առնելով  պահանջարկի աճն ու անվտանգության միջոցառումների կարեւորությունը:

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտարարել է կորոնավիրուսով վարակվելու մասին: Թեստավորումն արվել է մայրաքաղաքի զինվորակայն հոսպիտալում՝ դրական արդյունքով: Հիշեցնենք, աշխարհում կորոնավիրուսի նոր էպիկենտրոն դարձած Բրազիլիայի նախագահը որոշ ժամանակ առաջ հերքում էր վարակի վտանգավորությունը՝ այն սովորական գրիպ որոկելով, իսկ հունիսի վերջին դատարանը պարտավորեցրեց Բոլոսոնարուին կրել բժշկական դիմակ բոլոր հանրային վայրերում:

Գերմանիայի Օյսկիրհեն քաղաքում կարանտինային գոտում են տեղավորել մեննոնիտ կոչվող կրոնական խմբավորման 500 անդամի: Նրանք բոլորը պետք է թեստավորվեն, քանի որ ավելի վաղ կորոնավիրուս էր հաստատվել 1 ընտանիքի 12 անդամի մոտ, որոնք հանդիսանում են կրոնական այս շարժման անդամ եւ մասնակցել են  շարժման  հավաքի, իսկ վերջիններիս երեխաները հաճախել են կրոնական համայնքին պատկանող դպրոց:

Բավարիայի դաշնային հողում հուլիսի 8-ից ուժի մեջ կմտնեն կարանտինային սահմանափակումների նոր թուլացումներ: Մասնավորապես, կթույլատրվի հարսանիքների եւ այլ տոնակատարությունների անցկացումը՝ փակ տարածքներում՝ մինչեւ 100, իսկ բաց տարածքում՝ մինչեւ 200 հոգու մասնակցությամբ: բացվելու են նաեւ խաղահրապարակները, կենդանաբանական եւ բուսաբանական այգիները:

Ավստրիայի դահուկային միությունը (ÖSV)  որոշում է կայացրել համաճարակի շարունակվող տեմպերի պատճառով բոլոր միջազգային մրցումները մինչեւ այս տարվա հոկտեմբերի 4-ը հետաձգելու մասին:

Իսկ Վերին Ավստրիան դարձել է ավստրիական առաջին շրջանը, որտեղ կրկին խստացվում է պարտադիր դիմնակ կրելու կանոնը: Հուլիսի 8-ից դիմակ կրելը պարտադիր է դառնում խանութների ու ռեստորանների բոլոր հաճախորդների համար, այն կարելի է հանել բացառապես սնվելիս: Դիմակների պարտադիր կրման կանոնն Ավստրիայում թուլացվեց հունիսի կեսերին: Այն պետք է կրեին միայն հասարակական տրանսպորտից օգտվողներն ու դեղատների այցելուները:

Ռուսաստանում, կորոնավիորւսի դեմ պայքարի համատեքստում կառավարությունը որոշել է մինչեւ ամռան վերջը երկարացնել անգործության նպաստների տրամադրումը: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով կառավարության հրապարակած պաշտոնական փաստաթղթին, որտեղ նշվում է, որ մինիմալ վճարը լինելու 4500 ռուլու չափով, մաքսիմալը՝ 12130 ռուբլու:

Ведомости-ն գրում է, որ ռուս բժիշկների 60 տոկոսը չի հավատում կորոնավիրուսի մասին պաշտոնական տվյալներին, որը հաղորդում են պաշտոնական կառույցները: Ընդ որում, բժիշկների ուղիղ կեսը կարծում է, որ երկրում թաքցնում են մահերի իրական թիվը:

Փարիզում գտնվող Ռոդենի թանգարանը, որը կրկին սկսել է գործել հուլիսի 7-ից,  մեծ վնաս է կրել կորոնավիրուսի հետեւանքով: DPA-ն հայտնում է, որ թանգարանը կրել է մոտ 3 միլիոն եվրոյի վնաս: Այժմ էլ, թեպետ այն վերաբացվել է, սակայն ըստ գործող կարգի, արվեստի թանգարանում միաժամանակ կարող է գտնվել 100 այցելուից ոչ ավելի: Միջինում կառույցը տարեկան մոտ 550 հազար այցելու էր ունենում, որի առնվազն երեք քառորդը օտարերկրյա այցելուներ էին լինում:

Մեծ Բրիտանիայում փաբերի բացումից մի քանի օր անց դրանց մի մասն արդեն կրկին փակվում է՝ վարակի նոր բռնկումների պատճառով: BBC-ի բրիտանական ծառայության փոխանցմամբ, խոսքը երկրի տարբեր հատվածներում գտնվող ակումբների մասին է, այնտեղ գրանցվում են վարակման դեպքեր՝ չնայած այն բանի, որ պարչտադիր ախտահանվում են տարածքները, իսկ աշխատակիցները՝ թեստավորվում:

Ավստրալիայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Մելբուրնում սահմանվում է 6-շաբաթյա լոքդաուն՝ կորոնավիրուսի նոր բռնկման պատճառով: Մեգապոլիսի ավելի քան 5 միլիոն բնակիչ ստիպված է լինելու մնալ տանը առնվազն 1 ու կես ամիս: Սահմանափակումը կսկսի գործել հուլիսի 8-ի կեսգիշերից: Նահանգի վարչապետ Վիկտորյա Դենիել Էնդրյուսը հայտարարել է, որ արդեն հնարավոր չէ վերահսկել վարակման շղթան:

ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են, որ եթե սեպտեմբերից որոշում կայացվի դասերը կրթական հաստատություններում անցկացնել հեռավար, ապա երկրից ստիպված կլինեն մեկնել օտարազգի ուսանողները: Երկիրը շարունակում է աշխարհում առաջատարը մնալ վարակակիրների թվով. արդեն ԱՄՆ-ում վարակման ավելի քան 3 միլիոն դեպք է հաստատվել, մահացել է շուրջ 113 հազար մարդ:

Տպել
767 դիտում

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը 50 մլն. դրամ սուբսիդավորում կտրամադրի Վարդենիս համայնքի մի շարք ծրագրերի իրակնացմանը

Ucom-ի աշխատակիցը պարգևատրվել է ՀՀ քննչական կոմիտեի «Համագործակցության համար» մեդալով

Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով

ՎՏԲ Բանկն առաջարկում է շուկայի ամենացածր սակագինը՝ Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումներ իրականացնելու համար

Բանկային համակարգին սպառնացող աղմկահարույց գործը Վճռաբեկ դատարանում է

Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը

Նավը, որը անվանվեց Առնո Բաբաջանյանի անունով, պատրաստ է մեծ նավարկության (լուսանկարներ)

Պայքարի օրենքը. Սևրի պայմանագրի 100-ամյակը

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են