Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ու կինը 2019-ին 19 մլն 500 հազար դրամով նոր բնակարան են գնել. հայտարարագիր

ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը 2020 թվականի մայիսի 30-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր 2019-ի տարեկան հայտարարագիրը։

Տարեսկզբում Պետրոսյանն անշարժ գույք չի ունեցել, սակայն տարվա ընթացքում 19 մլն 500 հազար դրամով համատեղ սեփականության իրավունքով բնակարան է գնել Գյումրիում։

2019-ի սկզբում Պետրոսյանն ունեցել է «Toyota» մակնիշի ավտոմեքենա, որը տարեվերջին պահպանվել է։

Նրա բանկային հաշվին տարեսկզբում եղել է 150 հազար դրամ, իսկ տարեվերջում 305 հազար դրամ։ Իսկ կանխիկ միջոցները 1 մլն 200 հազար դրամից դարձել է 2 մլն 100 հազար դրամ։

2019-ին Շիրակի մարզպետը տարբեր աղբյուրներից եկամուտ է ստացել։ Շիրակի մարզպետարանից ստացել է 7 մլն 565 հազար դրամ, Շիրակի պետական համալսարանից ստացել է 80 հազար դրամ աշխատավարձ, «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունից ստացել է 470 հազար դրամ։ Նա նաեւ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից ստացել է 18 մլն 500 հազար դրամ, սակայն չի նշել, թե ինչ գումար է դա։

Պետրոսյանի կինը՝ Արեւհատ Թումասյանը, 2019-ի սկզբում ունեցել է 1/6 բաժնային սեփականություն Գյումրի քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքի` մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի եւ ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինությունում։ Տարվա ընթացքում նա համատեղ սեփականության իրավունքով ամուսնու հետ ձեռք է բերել բնակարան՝ 19 մլն 500 հազար դրամով։

2019-ի սկզբում Թումասյանը կանխիկ ունեցել է 8400 եվրո, ինչը տարեվերջում նվազել է՝ դառնալով 8000 եվրո։

Նա 2019-ին «Հայկական կարիտաս»-ից, որպես աշխատավարձ ստացել է 4 մլն 339 հազար դրամ։

Տիգրան Պետրոսյանի հետ համատեղ բնակվում է նաեւ Հասմիկ Մովսիսյանը, որը եւս հայտարարագիր է ներկայացրել։

2019-ի սկզբում Մովսիսյանը կանխիկ ունեցել է 2 մլն 450 հազար դրամ, ինչը տարեվերջում նվազել է՝ դառնալով 1 մլն 900 հազար դրամ։

2019-ին Մովսիսյանն ունեցել է 495 հազար դրամի չափով եկամուտ, ինչը գոյացել է կենսաթոշակից։

Տպել
2223 դիտում

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը 50 մլն. դրամ սուբսիդավորում կտրամադրի Վարդենիս համայնքի մի շարք ծրագրերի իրակնացմանը

Ucom-ի աշխատակիցը պարգևատրվել է ՀՀ քննչական կոմիտեի «Համագործակցության համար» մեդալով

Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով

ՎՏԲ Բանկն առաջարկում է շուկայի ամենացածր սակագինը՝ Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումներ իրականացնելու համար

Բանկային համակարգին սպառնացող աղմկահարույց գործը Վճռաբեկ դատարանում է

Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը

Նավը, որը անվանվեց Առնո Բաբաջանյանի անունով, պատրաստ է մեծ նավարկության (լուսանկարներ)

Պայքարի օրենքը. Սևրի պայմանագրի 100-ամյակը

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են