Դատական նիստերը տապալելու դասական օրինակ էին նաեւ պաշտպանների այսօրվա ելույթները. Քոչարյանի գործով դատախազ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր կայացած դատական նիստին Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների պաշտպանների հակափաստարկներին՝ իր միջնորդության վերաբերյալ:

Միջնորդությունը, հիշեցնենք, վերաբերում էր գործով բոլոր ամբաստանյալների պաշտպանների գործողություններում իրավունքի չարաշահում ճանաչելուն, դատական նիստի նախապատրաստական ենթափուլը սահմանափակելուն եւ դատաքննության անցնելու հնարավորություն տալուն: Պաշտպանական կողմը ծավալուն հակափաստակներ ներկայացրեց դրա վերաբերյալ՝ պնդելով, որ այն անհիմն է, անօրինական եւ նպատակ ունի սահմանափակել պաշտպանական կողմի իրավունքը:

Անդրադառնալով մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի այն հայտարարությանը, թե ինքը իր միջնորդության մեջ նշել է, որ այս փուլում չի կարող քննարկել գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը՝ դատախազ Գեւորգ Բաղդասարյանն ասաց, որ բառացի մեջբերում է այն, ինչ նշված է իր միջնորդության մեջ՝ ցույց տալու համար, որ պաշտպանի այդ պնդումը իրականության հետ աղերս չունի. «Քանի որ ինչպես հասկացա, բոլորը շատ լավ տարբերում են ճշմարտությունը դրա հակառակից եւ կենցաղային բոլոր գնահատականներից տեղյակ են, ընդամենը կշեշտեմ այն, ինչ որ գրված է այստեղ․ դատարան ներկայացված քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունները, որոնք ծանրաբեռնել են մի քանի դատական նիստեր, բազմաթիվ փաստարկներով շրջանցել են դատական քննության այս ենթափուլի էությունը՝ դատարանի քննարկմանը ներկայացնելով այնպիսի հարցեր, որոնք այդ փուլում տրամաբանությունից դուրս են, արդյունքում, կողմերը փոխանակվել են իրավամեկնաբություն ենթադրող փաստարկներով, որոնք պետք է ներկայացնեին դատական վիճաբանության փուլում»,- մեջբերեց դատախազը՝ հարց հնչեցնելով՝ իր ասածի կապակցությամբ այդպիսի հակափաստարկ ներկայացնելը ճշմարտությո՞ւն է թե՞ դրա հակառակը. «Այստեղ որտե՞ղ էր գրված, որ դատարանը չէր կարող նման որոշում կայացնել կամ կողմը չէր կարող նման միջնորդություն ներկայացնել, ես ասում եմ, որ թեեւ այս փուլում այդպիսի միջնորդություններ կարող էին ներկայացնել, բայց այդ միջնորդությունները իրենց բովանդակությամբ շեշտադրված էին նիստերը տապալելուն»: Ըստ դատախազի՝ դրա վկայությունն է նաեւ դատարանի որոշումը, որով արձանագրվեց, որ այս փուլում այդ միջնորդությունը քննարկվել չի կարող. «Եւ մի միջնորդություն, որը, ակնհայտ էր, եւ պաշտպանության կողմն էլ գիտեր, որ այս փուլում չի կարող քննարկվել, չպիտի ներկայացվեր»,- ասաց նա:

Գեւորգ Բաղդասարյանի կարծիքով՝ տապալելու դասական օրինակ է նաեւ այսօրվա նիստում շատ պաշտպանների ելույթները. «Ես շատ ադեկվատ արձագանք եմ համարում, օրինակ, պաշտպան Էրիկ Ալեքսանյանի արձագանքը. միգուցե մտածեն տարբերակված մոտեցում է, բայց նրա հակափաստարկները ամբողջովին իմ միջնորդության մասին էին, իսկ ի՞նչ արեց, օրինակ, պաշտպան Կարեն Մեժլումյանը․ նա բավականին երկար պայքարեց, որ քրեական գործի վարույթը կասեցնելու իր միջնորդությունը ներկայացնի, դա չհաջողվեց, հասավ նրան, որ իր ելույթը պետք է սահմանափակվի, եւ այդ տասը րոպեն որոշեց լցնել հենց իր միջնորդությամբ․սա իրավունքը չարաշահելու դասական օրինակ է, համենայն դեպս, այնպիսի, որ ես Կարեն Մեժլումյանի առարկության վերաբերյալ սրանից ավելի ասելիք չունեմ»:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի ելույթին՝ դատախազն ասաց, որ իր միջնորդությանը պատասխանելիս Ալումյանը ներկայացրեց ամբողջ պրոցեսում իր ներկայացրած միջնորդությունների կոնսպեկտը, ինչը եւս, ըստ նրա, իրավունքի չարաշահում. «Հայկ Ալումյանը հերթով ներկայացրեց, թե որ դեպքում ինչ միջնորդություն է ներկայացրել, որի մեջ ինչ փաստարկ է եղել, այդ բոլորը գիտենք, դրա հիման վրա ենք մեր միջնորդությունը ներկայացրել, ընդ որում, մի բան եմ ֆիքսել․ ներկայացնելու համար, թե գործը ինչպես մակագրվեց Ձեզ, Ալումյանը ներկայացրեց դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի ողջ պատմությունը, թե ինչպես մեղադրանք առաջադրվեց նրան, որ օրը... Սա է իրավունքի չարաշահումը»,- ասաց դատախազը:

Գեւորգ Բաղդասարյանը պնդեց, որ իրենց միջնորդությունը ուղղված չի եղել եւ չէ իրավունքի սահմանափակման, իրավունքը իրացնելուն խոչընդոտելուն. «Եվ դրա վկայությունը այսքան ժամանակ տեղի ունեցած դատական նիստերն են, այդ նիստերում տեղի ունեցած քննարկումները, այն, որ մենք անընդհատ խոսել ենք իրավունքի չարաշահման մասին, բայց այս միջնորդությունը չենք ներկայացրել իրավունքի սահմանափակման համար, որովհետեւ դեռ այն ժամանակ մենք տեսել ենք, որ այդ չարաշահումը կա, բայց ճիշտ նշվեց, դա ունի ողջամտության սահմաններ, եւ դրա մասին անընդհատ բարձրաձայնելով՝ մենք հասել ենք այնտեղ, որտեղ այդ ողջամտության սահմանն արդեն անցնում է»,- ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ պաշտպանական կողմն իրացրել է իր իրավունքները եւ իրենք երբեք որեւէ կերպ չենք խոչընդոտել դրան:

Տպել
1436 դիտում

Իմ ընտանիքի անդամները պետության հաշվին ոչ ինքնաթիռի և ոչ էլ մետրոյի տոմս չեն գնել ու չեն գնում. Ալեն Սիմոնյան

Մարդկային անգործությունը լուրջ հետևանքների է բերում․ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ի Գործադիր տնօրենի ելույթը Լոնդոնում

ՀՀ-ում ամենաէժան ծխախոտի մեկ տուփը պետք է լինի 20 հազար դրամ. Նարեկ Ղահրամանյան

Տավուշի մարզում պարեկները հայտնաբերել են զինված 85-ամյա ծերունու (տեսանյութ)

ABB Mobile: Новые подходы, новые возможности

Արագածավանի միջադեպին մասնակցած և երեկ ձերբակալված պաշտոնյան ազատ է արձակվել

Հայաստանում կձևավորվի ՆԳՆ կրթահամալիր

Հայ պատանի բռնցքամարտիկները 3 մեդալ են նվաճել Ղազախստանում կայացած միջազգային մրցաշարում

«Մի քիչ երկար համբուրիր»․ Իվետա Մուկուչյանը նոր երգ է ներկայացրել

ԱՄՆ սենատորները կոչ են անում պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ և դադարեցնել ռազմական աջակցությունը

2024թ. հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը պետք է վաճառվի միայն սպիտակ տուփերով․ Բաբկեն Թունյան

Աբովյան պուրակում գտնվող օտարման չենթակա հողամասը վաճառվել է․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Վարչապետը Սոչիում առանձին հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Ինչու է Գայանե Հակոբյանը հրաժարվել պաշտպաններից. ինչ փոփոխություն կա Աշոտ Փաշինյանի դիրքորոշման մեջ

Համահայկական ամառային ութերորդ խաղերը տեղի կունենան օգոստոսի 5-19-ը․ բացումը կկայանա Գյումրիում

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ ինչ հարցեր են քննարկել նրանք

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 51 դեպք

Կոնկրետ ժամկետներ չկան․ ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ Վաշինգտոնում հետաձգված բանակցությունների մասին

Ռազմական գործողությունների սրացման ժամանակ ուկրաինական ուժերի շարքերում զգալի կորուստները սպասելի էին․ Քիրբի

Կա հակասություն մեր դիրքորոշումներում. նոր պաշտպանները ևս չեն շարունակի Գայանե Հակոբյանի պաշտպանությունը

Կարծում եմ՝ կարճ ժամանակ անց տեղի կունենան․ փոխվարչապետը՝ Վաշինգտոնում հետաձգված բանակցությունների մասին

Թուրքիան գոհ է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության գործընթացում գրանցված առաջընթացից

Աշոտ Փաշինյանն ընդդեմ Գայանե Հակոբյանի դատական նիստն անցկացվում է դռնփակ

Միջազգային գործընկերների ճնշումը կարող է կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան․ Սիմոնյանը Լոնդոնում հանդիպումներ է ունեցել

Զոհվածների ծնողների հետ տարբեր առիթներով շփվել եմ, չեմ կարծել, որ կարող է տգեղ միջադեպ տեղի ունենալ. Աշոտ Փաշինյան

Երևանում հունիսի 8-ին ծնվել է 51 երեխա

Քաղաքական և տարածքային որևէ հանգամանք չի կարող գերակայել մարդու իրավունքների պաշտպանությանը․ ՀՀ ՄԻՊ

«Այաքսը» պաշտոնական առաջարկ է արել Էդուարդ Սպերցյանին

ԱՄՆ-ն ավելի քան 2 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային

Ինդոնեզիայում ՀՀ դեսպանը գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային զարգացման հարցեր

Ծեծել է ընտանիքի անդամներին, սպառնացել, որ կսպանի․ Գեղարքունիքում տղամարդը երկու նռնակով մտել է տուն

Շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև․ առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հաջորդ շաբաթ կայցելի Չինաստան

Ռուսական կողմը մեկ ամիս անց հաստատեց իր համար ոչ լեգիտիմ համարվող Սլավոնական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները

Փարաքարում ջրի որակը կտրուկ վատացել է, բնակիչները պնդում են՝ արտեզյան ջուր է բաց թողնվում. այն հանձնվել է փորձաքննության

Օձերն ակտիվացել են․ 2 օրում տարբեր քաղաքներում և գյուղերում փրկարարները 15 սողուն են հայտնաբերել

Լեոնել Մեսին հայտարարել է, թե որտեղ է պատրաստվում ապրել ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո

Այսօր հոսանքազրկումներ կլինեն Երևանի և մի քանի մարզի բազմաթիվ հասցեներում

Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը․ կիրառվել է հրաձգային զենք

Կանադա-Արցախ խորհրդարանական բարեկամության խումբը նոր համանախագահներ ունի