Երևան
23 °C
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է «Կաթնաղբյուրի հիմնական դպրոց»-ի տնօրենի և տեղակալի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Քրեական գործով իրականացված քննությամբ պարզվել է, որ դպրոցի տնօրենը, 2015թ. զբաղեցնելով նշված պաշտոնը, 2016-2018թթ. շահադիտական նպատակով և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնական փաստաթղթերում ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ և դրանք դրել շրջանառության մեջ՝ կատարելով պաշտոնեական կեղծիքներ:
Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դպրոցի տնօրենը, հաստատապես իմանալով, որ իր հրամանով նույն դպրոցում 2015թ. նոյեմբերից մինչև 2016թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում որպես ջեռուցող նշանակված իր դուստրը սովորել է համալսարաններից մեկի 5-րդ կուրսում, աշխատանքի չի հաճախել և 59 աշխատանքային օր բացակայել է, 2015թ. դեկտեմբեր, 2016թ. հունվար, փետրվար և ապրիլ ամիսների աշխատավարձի հաշվարկման և վճարման համար հիմք հանդիսացող աշխատանքի հաճախելիության վերաբերյալ «Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում», ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել՝ դստեր կողմից վերը նշված օրերին պատշաճ կարգով աշխատանքի հաճախելու և աշխատանքային պարտականությունները կատարելու վերաբերյալ, դրանք վավերացրել իր ստորագրությամբ, ՊՈԱԿ-ի կնիքով և դրել դրանք շրջանառության մեջ, իսկ տնօրենի՝ արձակուրդում գտնվելու ժամանակ բովանդակությամբ կեղծ աշխատավարձի ցուցակները և վճարման հանձնարարագրերը կազմվել են նույն կազմակերպության տնօրենի ուսումնական գծով տեղակալի կողմից:
Պարզվել է նաև, որ դպրոցի տնօրենը, շարունակելով իր հանցավոր գործունեությունը, հաստատապես իմանալով, որ դուստրը 2017թ. նոյեմբերից մինչև 2018թ. մարտ ընկած ժամանակաշրջանում ամուսնության հանգամանքով պայմանավորված Երևանում է բնակվում, աշխատանքի չի հաճախում, ինչպես նաև տեղյակ լինելով 2018թ. հունիս-հուլիս ամիսներին հղիության և ծննդաբերության արձակուրդ մեկնելու հեռանկարի մասին, դպրոցի փոխտնօրենին և աշխարհագրության ուսուցչուհուն բանավոր կարգով հանձնարարել է դստեր փոխարեն դասավանդել համապատասխանաբար «կենսաբանություն» և «բնագիտություն» առարկաները՝ վերջինիս՝ աշխատանքից առանց հարգելի պատճառների բացակայելու հանգամանքը թաքցնելու, նրա ընդհանուր և մասնագիտական ստաժը չընդհատելու, աշխատատեղը նրա համար պահպանելու, նրա համար հղիության և ծննդաբերության արձակուրդ և երեխայի խնամքի արձակուրդ ստանալու, որպես վարձու աշխատող ավելի մեծ գումարի չափով մայրության նպաստ ստանալու իրավունքներն ապահովելու նպատակով:
2017թ. նոյեմբերից 2018թ. մարտն ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր ամսվա համար կազմված աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել՝ դստեր կողմից այդ ժամանակահատվածում պատշաճ կարգով աշխատանքի հաճախելու և աշխատանքային պարտականությունները կատարելու վերաբերյալ, և դրանք վավերացնելով իր ստորագրությամբ և ՊՈԱԿ-ի կնիքով, բովանդակությամբ կեղծ պաշտոնական փաստաթղթերը դրել շրջանառության մեջ, ապա իր ստորագրությամբ և կազմակերպության նույն կնիքով վավերացրել է աշխատավարձի կեղծ ցուցակները և վճարման հանձնարարագրերը, ելքագրել է դստեր անվամբ հաշվարկված աշխատավարձը, որը վերջինս ստացել և առձեռն փոխանցել է տնօրենի տեղակալին և աշխարհագրության ուսուցչուհուն:
Իսկ դպրոցի փոխտնօրենը, տնօրենի դստեր՝ աշխատանքի չհաճախելու, նրա փոխարեն դասավանդելու հանգամանքը թաքցնելու, նրան աշխատանքից ազատելու համար հիմքեր չստեղծելու և անձնական այլ դրդումներով, նշված ժամանակահատվածի համար իր կողմից կազմված 2 «Ուսուցչի բաց թողած և փոխարինած ժամերի հաշվառման մատյաններում» «բնագիտություն» և «կենսաբանություն» առարկաների դասաժամերը բաց թողնելու, այդ դասաժամերն իր և աշխարհագրության ուսուցչուհու կողմից փոխարինելու հանգամանքները դիտավորությամբ չներառելու և թաքցնելու եղանակով դրանցում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՊՈԱԿ-ի տնօրենին և տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Այս մասին հայտնում է ՔԿ-ն եւ նշում, ո նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում
«Թոխմախ գյոլում» հայտնաբերվել են սատկած և ջրի ափին հայտնված բազմաթիվ ձկներ․ քաղաքացիները տանում են
Ադրբեջանն Արցախում հրաձգային զենք է կիրառել. հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորախմբին
18-ամյա երիտասարդը «Տելեգրամ»-ով թմրանյութ է ձեռք բերել. ապօրինի թմրաշրջանառության դեպքեր Գյումրիում (տեսանյութ)
Արմավիրի մարզի տասնյակ բնակավայրերում տևական ժամանակով կդադարեցվի գազամատակարարումը
Ուկրաինայի ԶՈՒ-ն փորձել է լայնածավալ հարձակում իրականացնել ճակատի հինգ հատվածներում. ՌԴ ՊՆ
Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածում գործում են երթևեկության սահմանափակումներ
Մինչև 6 ժամ լույս չի լինի Երևանի տասնյակ հասցեներում և 7 մարզի տարբեր համայնքներում
«Ավան Պլազա» հյուրանոցի մոտակայքում ավտոմեքենա է շրջվել․ ուղևորները հոսպիտալացվել են
Եթե այս ինտենսիվությունը պահպանենք, ապա հնարավորություն կա տարեվերջին ունենալ այդ խաղաղության պայմանագիրը․ Գրիգորյան
Ապաշրջափակման դեպքում սահմանային ամբողջ ծառայությունն իրականացնելու է ՀՀ անվտանգության ծառայությունը․ Գրիգորյան
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանին
Նախկինում մի քանի անգամ դատապարտված 38-ամյա տղամարդը Էջմիածնի հյուրանոցներից մեկում ինքնասպան է եղել
Վաղը տեղի կունենա Աշոտ Փաշինյանին առևանգելու գործով դատական նիստը
Արցախի Ճարտար քաղաքում 7 անձ ձերբակալվել է վառելիքի կտրոնի շուրջ վիճաբանության պատճառով
Սյունիքում կանցկացվի «Ոչխարների խուզման» փառատոն․ հրավիրված են բարձրաստիճան այրեր, դեսպաններ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Էրդողանը բանակցել են մոտ 1,5 ժամ
Մեր համերաշխությունն ենք հայտնում հնդիկ եղբայրական ժողովրդին․ Նիկոլ Փաշինյան
Արցախի 32-ամյա բնակիչը ինքնասպանություն է գործել՝ ծառից կախվելով
Կիևին ավելի հզոր զենքի մատակարարումը կհանգեցնի լարվածության կտրուկ աճի. Պեսկով
Թալիբներն Աֆղանստանում հրապարակայնորեն մտրակել են երկու քաղաքացու
Երևանում հայտնաբերվել է սուտ մատնության մեղադրանքով հետախուզվող 31-ամյա կինը
Բենզեման հեռացել է «Ռեալ Մադրիդ»-ից
Մահացել է Գառնիի ճանապարհին ողբերգական ավտովթարից տուժած 8-ամյա ըմբիշներից ևս մեկը՝ վարորդի որդին
Մարկո Ասենսիոն արդեն հաջորդ շաբաթ կարող է նոր ակումբ ունենալ
Զբոսաշրջության համաշխարհային օրը հաջորդ տարի կնշվի Վրաստանում
Ադրբեջանը հերթական սադրանքի համար հող է նախապատրաստում. Արցախի ՊՆ-ն հերքում է Բաքվի տեղեկատվությունը
Ընկել է հեծանիվից ու գիտակցությունը կորցրել. Բելգիայի վարչապետին հոսպիտալացրել են
Իրանն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նոր նստաշրջանի փոխնախագահ և զինաթափման հանձնաժողովի զեկուցող
Հնդկաստանում երկաթուղային վթարի զոհերի թիվը մոտենում է 300-ի. հայտնի է ողբերգության պատճառը
Առաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի մի քանի օրից. առաջին փուլի օրը հայտնի է
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Հրդեհ «ՍԱՍ ֆուդ կորտ»-ում. հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով մեկնել է 4 մարտական հաշվարկ
Էրդողանը Ստամբուլում կհյուրընկալի Ստոլտենբերգին՝ քննարկելու Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը
Այսօր և առաջիկա օրերին ՀՀ տարածքում սպասվում են անձրև, ամպրոպ, որոշ հատվածներում՝ կարկուտ
Հրդեհ է բռնկվել Արագածոտնի Մաստարա գյուղի տներից մեկում
Սինգապուրում գաղտնի հանդիպում է անցկացրել աշխարհի հետախուզական ծառայությունների 20 ղեկավար. Reuters
Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհին գործում են երթևեկության սահմանափակումներ
Արման Խոջոյանն ընտրվել է ՀՀ ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Էրդողանը փոխել է Թուրքիայի կառավարության գրեթե ամբողջ կազմը. Չավուշօղլուն ու Աքարն առայժմ ցանկերում չկան
© 2023 Հայկական ժամանակ