«Հարգելի՛ դատարան, կարգի եք բերում դատավարության մասնակցին». դատախազն ու պաշտպանը ընդհարվեցին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստին ընդհարում եղավ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի եւ Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանի միջեւ:

Առարկելով Բաղդասարյանի միջնորդության դեմ՝ Խուդոյանն ասաց, որ նրա փաստարկներից մեկն այն է, որ դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունները ևս կրկնվել են, և դատավոր Աննա Դանիբեկյանը օբյեկտիվ չէ, քանի որ համաձայն չէ պաշտպանական կողմի հիմնավորումների հետ. «Այս պնդումը ճիշտ բնութագրող բառը «սուտ»-ն է, էական տարբերություն կա, երբ ասում ենք՝ սխալ եւ երբ ասում են՝ սուտ, տարբերությունը հետեւայլն է. երբ անձը որեւէ բան է ասում, որը իրականությանը չի համապատասխանում, արդյոք մտածո՞ւմ է, որ իր ասածը ճիշտ է, թե՞ գիտի, որ սխալ է ասում: Այսպիսի սխալ ինֆորմացիային տարբեր իրավիճակներում տարբեր կերպ կարող են արձագանքել. կենցաղային մակարդակում, առնվազն իմ սերնդակիցների մոտ, արձագանքը շատ կարճ է լինում. որոշակի արտահայտություններով սահմանափակվում են սուտ խոսք ասող անձի հասցեին եւ անցնում առաջ»,- ասաց պաշտպանը:

Այդ պահին մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանն առարկեց. «Հարգելի՛ դատարան, կարգի եք բերում դատավարության մասնակցին, որովհետև ես իմ ունեցած տերմինաբանությամբ կպատասխանեմ նրան: Իմ տարիքակիցների մոտ էլ տերմիններ կան, որոնց Դուք չեք կարող իմանալ, ես Ձեզ պարզաբանե՞մ՝ ինչն է սուտ, ինչը՝ ոչ»,- ասաց դատախազը:

Դատավոր Աննա Դանիբեկյանը կոչ արեց կողմերին դադարեցնել վիճաբանությունը. «Պարո՛ն Խուդոյան, ներկայացրեք բացառապես իրավական փաստարկներ եւ որեւէ վիրավորական արտահայտություն կամ կենցաղային հարցերի անդրադարձ խնդրում եմ չկատարել»,- ասաց նա՝ հավելելով, որ նման արտահայտության դեպքում պաշտպանի ելույթը կսահմանափակվի:

Միաժամանակ ելույթ ունեցավ տուժողների իրավահաջորդ Տիգրան Եգորյանը՝ խնդրելով դատարանին սահմանափակել պաշտպանների առարկության ժամանակը: Ըստ նրա՝ այդ միջոցը արդյունավետ է, հակառակ պարագայում միշտ հանգելու են նման իրավիճակի:

Եգորյանին էլ առարկեց պաշտպան Հայկ Ալումյանը՝ ասելով, որ նա դատարանի գործողությունների դեմ առարկություն ներկայացնելու գործիքակազմը անբարեխիղճ օգտագործեց եւ ինչ-որ միջնորդություն ներկայացրեց: Պաշտպանն առարկեց դատարանի թե՛ այդ գործողության, թե՛, ինչպես ինքը նշեց, մեկ այլ անգործության դեմ. «Ես առարկում եմ Ձեր անգործության դեմ, երբ մեղադրանքի կողմը, անհարգալից վերաբերմունք դրեւեւորելով Ձեր հանդեպ, ոչ թե Ձեզ դիմեց, որ Դուք մյուս կողմի՝ իրենց գնահատմամբ անհարգալից վերաբերմունքը կանխեք, այլ ինքը Ձեր փոխարեն որոշեց եւ Ձեզ անտեսելով, դատարանի տեղ չդնելով՝ իր հարցերը փորձեց լուծել, մի հատ էլ՝ կիսասպառնալի, թե իրականում սպառնալի բաներ փորձեց ասել, պետք չէ մեզ սպառնալ, մեզ արդեն այնքան են սպառնացել, այդ թվում՝ Ձեր գիտությամբ, որ արդեն էլ ինչ էլ սպառնաք, նորություն չի լինելու, համ էլ իմացեք՝ ում եք սպառնում»,- ասաց Ալումյանը:

Տպել
2218 դիտում

Արծրուն Հովհաննիսյանն ուղիղ եթերում է ցուցադրել է Վարդենիսում Ադրբեջանի կողմից խոցված քաղաքացիական ավտուբուսը

«Խոնարհվում ենք ձեր առաջ». քաղաքապետ Մարությանը տեսակցել է Երևան տեղափոխված վիրավոր զինծառայողներին (լուսանկարներ)

Տարածաշրջանում նոր ուժային դասավորություն է լինելու․․․այս պահին ամեն ինչ վճռվում է ռազմի դաշտում․ Հրանտ Տեր-Աբրահամյան

Հայ-ռուսական համալսարանը 2 միլիոն դրամ է նվիրաբերել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին

Ես այնտեղ չեմ, որտեղ կցանկանայի լինել. վաղն առավոտյան կմեկնենք. Եգոր Գլումով

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Գեղարքունիքի մարզի Վարդենիսի գյուղերի հրետակոծության վերաբերյալ

Ստեփանակերտն այսօր (լուսանկարներ)

Վստահ եմ՝ արհեստական բանականությունը չէր անի այն, ինչ անում է մարդկային բանականությունը. նախագահ

Վազգեն Սարգսյան փողոցից ոստիկանները քիչ առաջ կասկածելի վարքագծով անձի տեղափոխեցին բաժին

Կոչ եմ անում միջազգային հանրությանն անհապաղ միջամտել՝ նոր ցեղասպանությունից խուսափելու համար․ Հենրիխ Մխիթարյան

Մենք վճռական ենք չեզոքացնել թուրք-ադրբեջանական այդ դաշինքի մտադրությունները. ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Մեր հրետանավորները ականանետով տանկեր են խփել. Արծրուն Հովհաննիսյան

ԱԱԾ-ն կոչ է անում տուրք չտալ կեղծ հեռախոսահամարներից ստացվող հաղորդագրություններին

Ես ձեր ցավը տանեմ, միասնական ու պինդ լինենք, վերջին կռիվն է. մշակույթի գործիչների եւ մարզիկների հրապարակումները

Զոհերի ցանկում եւս մեկ անուն է սխալմամբ հայտնվել. Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է. Արցախի ՊԲ

Ստեփանակերտի ապաստարաններում բնակիչներն ունեն բազմաթիվ խնդիրներ՝ սննդից մինչեւ մահճակալ. Աննա Հակոբյան

Կիպրոսի խորհրդարանի նախագահն անելու է հնարավորը՝ ՀՀ դեմ ագրեսիայի եւ Թուրքիայի ներգրավվածության դատապարտման ուղղությամբ

«Ջա՜ն». մեր Զինված ուժերը եւս մեկ ԱԹՍ են խոցել (տեսանյութ) ՀՄ տեղեկատվական կենտրոն

Առաջնագիծ. «Զինուժ Մեդիա»-ն լուսանկարներ է հրապարակել սահմանից

Ռաֆայել Երանոսյանն ու Արամ MP3-ին հորդորում են Բրազիլիայի հրապարակ տանել միայն ծխախոտներ