«Փաստացի այսօր չկան բանակցություններ, կա ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի իմիտացիա». Ալիեւը՝ հակամարտության մասին

«Ադրբեջանի դրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում արդարացի է, այդ պատճառով էլ պաշտոնական Բաքուն իր դիրքորոշումը փոխել չի պատրաստվում»: Այս մասին երեկ ադրբեջանական հեռուստաընկերությունների եթերում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիեւը:

Minval.az-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ հակամարտության հարցում Ադրբեջանի դիրքորոշումը «պատմական հիմքերի եւ միջազգային իրավունքի վրա է հիմնված», եւ խնդիրը պետք է կարգավորվի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» շրջանակում:

Խոսելով ադրբեջանական կողմի դիրքորոշման մասին՝ Ալիեւը նշել է.

«Մենք թույլ չենք տա երկրորդ հայկական պետության ստեղծումը ադրբեջանական հողի վրա, իսկ հայ զինվորները պետք է ազատեն «օկուպացված տարածքներ»-ը՝ այնտեղ թողնելով Ադրբեջանի քաղաքացիներին»:

Ալիեւը նաեւ քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը՝ հայտարարելով, որ իրենք սպասում են Մինսկի խմբի կողմից կոնկրետ հակամարտության լուծման մասին ուղիղ հայտարարությունների.

«ԵԱՀԿ Մինսկի խումբը չի պատասխանում Հայաստանի վարչապետի հայտարարություններին, թե Ղարաբաղը Հայաստան է»: Ինչո՞ւ չի պատասխանում. չէ՞ որ այդ հայտարարությունը առ ոչինչ է դարձնում իրենց հովանու տակ արվող աշխատանքները: Այդ հայտարարությունը փաստացի անիմաստ է դարձնում բանակցությունները: Արե՞լ են համանախագահները ադեկվատ արձագանք այս հայտարարությանը, ո՛չ: Հայաստանն արդեն 2 տարի է՝ փորձում է փոխել բանակցությունների ձեւաչափը եւ հայտարարում, որ Հայաստանը պետք է բանակցություններ տանի «ինքնակոչ» Լեռնային Ղարաբաղի ղեկավարի հետ: Այս հայտարարությանն էլ ադեկվատ պատասխան չի եղել: Մենք հստակություն ենք պահանջում»,- ասել է Ալիեւը:

Նա հավելել է, որ բանակցությունների ընթացքն իրենց չի գոհացնում, այսօր «փաստացի չկան կարգավորման ուղղությամբ բանակցություններ»:

«Չկա ոչ մի արդյունք Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսից: Դա ընդամենը ԵԱՀԿ ՄԽ-ի աշխատանքի իմիտացիա է, իսկ մենք իմիտացիայով բանակցություններ չենք ցանկանում: Եթե կլինի առարկայական ընթացք, մենք բանակցություններին կմասնակցենք, հակառակ դեպքում անիմաստ բանակցություններից օգուտ չկա: Մենք սա ենք պահանջում Մինսկի խմբից եւ ամուր կառչած ենք մեր դիրքորոշմանը»,- ասել է Իլհամ Ալիեւը:

Տպել
7206 դիտում

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ