Սոցփաթեթների գումարները տնօրինելու համար առաջարկվում է պարտադիր չհամարել բուժզննում անցնելը

Համավարակի պայմաններում մեկ անգամ ավելի բուժհիմնարկ այցելելը հավելյալ ռիսկի գործոն է: Այդ իսկ պատճառով, որ ուսուցիչները, պետական հատվածի աշխատողները ստիպված չլինեն իրենց սոցփաթեթների գումարները նախատեսված նպատակներով տնօրինելու համար այցելել հիվանդանոցներ կանխարգելիչ բուժզննության տեղեկանքի ձեռքբերման համար, առաջարկվել է պարտադիր չդիտարկել նախնական բուժզննության տեղեկանքը:

Համավարակի հետեւանքով ստեղծված արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ մշակվել եւ սահմանված կարգով ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել «ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի որոշման մեջ լրացումներ կատարելու մասին կառավարության որոշման նախագիծը»:

Ի թիվս այլ փոփոխությունների՝ այս նախագծով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը (ԱՍՀ) առաջարկել է տարերային աղետների, համաճարակների եւ հանրապետությունում արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման եւ դրանց հետեւանքների վերացման ժամանակահատվածում պետական ծառայողներին տրվող սոցփաթեթների գումարները սահմանված ուղղություններով օգտագործելու դեպքերում պարտադիր չդիտարկել կանխարգելիչ բուժքննություն անցնելու տեղեկանքի առկայությունը, ինչպես նաեւ սոցքարտի առկայությունը:

Այս նախագծի մասին «Հայկական ժամանակ»-ի հարցերին ի պատասխան՝ ԱՍՀ նախարարության մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը նշեց, որ որոշման նախագիծն առայժմ շրջանառվում է շահագրգիռ կառույցներում. «Երբ ստանանք բոլոր կարծիքները, կամբողջացնենք՝ ըստ այդ կարծիքների եւ կներկայացնենք»:

Նա չկարողացավ հստակեցել, թե դրա համար որքան ժամանակ կպահանջվի՝ նշելով. «Մի նախագիծ ունենք, արդեն ամիսուկես է՝ շրջանառվում է: Այս գործընթացը կախված է նրանից, թե շահագրգիռ կառույցներն իրենց դիտողություններն ու առաջարկությունները որքան արագ կներկայացնեն: Լինում է, որ 3-4 օրում ստանում ենք կարծիքները, լինում է՝ ամսից ավելի է տեւում»:

Դիտարկմանը, որ ուսուցիչները մեծ մասամբ ամառվա ամիսներին են փորձում սոցփաթեթի միջոցով հանգստի մեկնել, լուծել առավել երկարատեւ ապաքինում, վերականգնողական բուժում պահանջող իրենց առողջական խնդիրները՝ պլանային վիրահատություններ եւ այլն, ամառվա կեսն էլ անցել է՝ Սոնա Մարտիրոսյանն արձագանքեց. «Հասկանալի է, սակայն քանի դեռ կարծիքները չունենք, գործընթացն արագացնել չենք կարող: Մենք եւս հույս ունենք, որ այդ ամենն առավել շուտ կստանանք, որ կարողանանք փոփոխություններն իրականացնել»:

Հիշեցնենք, որ 2015 թվականին Հայաստանում 2012 թվականից գործող պետական ծառայողների՝ ուսուցիչների եւ աշխատողների համար սոցիալական փաթեթի համակարգից օգտվելու պարտադիր պայման է դարձել տարեկան կանխարգելիչ բժշկական քննություն անցնելը:

Տպել
1439 դիտում

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը 50 մլն. դրամ սուբսիդավորում կտրամադրի Վարդենիս համայնքի մի շարք ծրագրերի իրակնացմանը

Ucom-ի աշխատակիցը պարգևատրվել է ՀՀ քննչական կոմիտեի «Համագործակցության համար» մեդալով

Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով

ՎՏԲ Բանկն առաջարկում է շուկայի ամենացածր սակագինը՝ Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումներ իրականացնելու համար

Բանկային համակարգին սպառնացող աղմկահարույց գործը Վճռաբեկ դատարանում է

Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը

Նավը, որը անվանվեց Առնո Բաբաջանյանի անունով, պատրաստ է մեծ նավարկության (լուսանկարներ)

Պայքարի օրենքը. Սևրի պայմանագրի 100-ամյակը

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են