Ռ. Քոչարյանին ազատ արձակելուց հետո դատավոր Արսեն Նիկողոսյանին սպառնալու փաստով նյութեր են նախապատրաստվում

ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու փաստի առթիվ:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը:

Հիշեցնենք՝ Արսեն Նիկողոսյանն այն դատավորն է, որը Ռոբերտ Քոչարյանին 2 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրեց: Դրանից հետո սոցիալական էջերում որոշ օգտատերեր սկսեցին թիրախավորել դատավորին, ինչով պայմանավորված՝ հունիսի 19-ին նա դիմեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահին՝ հայտնելով, որ իր կայացրած որոշման արդյունքում իր եւ իր ընտանիքի անդամների հասցեին մի շարք լրատվական կայքերում եւ սոցիալական ցանցերում, այդ թվում՝ իր անձնական էջին ուղարկված հաղորդագրություններով սկսել են տարածել վիրավորանք եւ սպառնալիք պարունակող բազմաթիվ գրառումներ: Լսելով դատավորին և քննարկելով ստացված դիմումը՝ ԲԴԽ-ն դիմեց ոստիկանություն՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: Արդյունքում դատավորին թիկնապահ տրամադրվեց:

Դրանից հետո դատախազությունը շարունակեց ուսումնասիրել դատավորի եւ նրա ընտանիքի անդամների հասցեին սպառնալիք պարունակող գրառումները, որոնք ավելի ուշ ուղարկեց ոստիկանություն՝ ստուգումներ իրականացնելու:

Ոստիկանության լրատվական ծառայությունից էլ տեղեկացանք, որ գրությունը դատախազությունից ստացվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն, գրառում կատարողի ինքնությունը ճշտվել է, նյութերը, ըստ ենթակայության, ուղարկվել են տարածքային բաժին, որտեղ էլ սկսվել է նյութերի նախապատրաստումը:

Տպել
1025 դիտում

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը 50 մլն. դրամ սուբսիդավորում կտրամադրի Վարդենիս համայնքի մի շարք ծրագրերի իրակնացմանը

Ucom-ի աշխատակիցը պարգևատրվել է ՀՀ քննչական կոմիտեի «Համագործակցության համար» մեդալով

Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով

ՎՏԲ Բանկն առաջարկում է շուկայի ամենացածր սակագինը՝ Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումներ իրականացնելու համար

Բանկային համակարգին սպառնացող աղմկահարույց գործը Վճռաբեկ դատարանում է

Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը

Նավը, որը անվանվեց Առնո Բաբաջանյանի անունով, պատրաստ է մեծ նավարկության (լուսանկարներ)

Պայքարի օրենքը. Սևրի պայմանագրի 100-ամյակը

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են