Պետք է զգույշ լինենք, եթե վարակվել ու լավացել ենք, 100% երաշխիք չէ, որ երկրորդ անգամ չենք վարակվի․ Արսեն Թորոսյան

Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդանոցներում մահճակալային ֆոնդը մնում է զբաղված, շատ քիչ ազատ տեղեր են լինում, որոնք էլ արագ զբաղեցվում են։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր առցանց ասուլիսի ժամանակ հայտնեց, որ նոր հիվանդանոցներ են միանալու COVID-19-ի դեմ պայքարին։

Նախարարն ընդգծեց, որ աշխարհում դեռեւս շարունակվում է ակադեմիական դեբատը․ մարդն այս վիրուսով կարո՞ղ է կրկնակի վարակվել, թե՞ ոչ, առայժմ հարցի պատասխանը չկա։ Հայաստանում նման դեպք չի արձանագրվել։

Կրկնակի վարակվելու հանգամանքը պայմանավորված է իմունիտետի երկարատեւությամբ, քանի դեռ այս հարցի պատասխանը չունենք, նաեւ կրկնակի վարակվելու հնարավորության հարցի պատասխանը չկա։

«Չունենալով այդ պատասխանը՝ մենք պետք է առնվազն զգույշ լինենք, նույնիսկ եթե վարակվել ու լավացել ենք, դա 100% երաշխիք չէ, որ երկրորդ անգամ չենք վարակվի»,- նշեց նախարարը՝ ավելացնելով, որ հույս ունեն՝ այդքան վարակված եւ ապաքինված քաղաքացի նորից չի վարակվի, սակայն ապացուցողական բազա չկա։

Զուգահեռ անցկացնելով այլ սուր շնչառական վարակների հետ, հատկապես՝ սեզոնային՝ նկատեց․ փորձը ցույց է տալիս՝ դրանք երկարատեւ իմունիտետ չեն առաջացնում։

Նախարարն անդրադարձավ նաեւ նախորդ օրն արձանագրված 349 նոր դեպքին, նշեց՝ դեպքերի պակաս լինելը կապված է կատարված թեստերի քիչ թվի հետ, դա էլ պայմանավորված է կիրակի եւ երկուշաբթի օրերով:

Թորոսյանի խոսքով՝ արդեն տեւական ժամանակ է՝ երկուշաբթի օրերը դիտում են ցածր թվեր․ շաբաթը նոր է սկսվում եւ երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի նոր թվերը մեծանում են՝ դառնալով հնարավոր մաքսիմալ հզորությանը՝ մոտ 2500 թեստին համապատասխան։

Տպել
1067 դիտում

Կարծում եմ՝ լինելու են արտահերթ ընտրություններ․ քաղաքագետը՝ Փաշինյանի ակնարկների, սպասվող զարգացումների մասին

Մահացել է բանաստեղծ Եղիշե Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը

Ում հասանելի կլինեն եւ որքան կարժենան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի տարբեր տեսակները

Լոռու մարզի 18 դպրոցում կտեղադրվեն արևային վահանակներ, կկառուցվեն ջերմոցներ, ինտենսիվ այգիներ

Այս տարի Վայոց ձորում աննախադեպ է եղել խաղողի բերքը․ տեղեկություններ մթերումների մասին

Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը տրամադրվել է ՄԻԵԴ-ին, նաեւ ԱԳՆ, ՊՆ եւ Կարմիր խաչին

Հավատում ենք խաղաղությանն ու պայծառ ապագային. ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի աշխատակիցներն այցելել են Արցախից տեղահանված երեխաներին

Հիմնանորոգվում է Գառնի-Լանջազատ ճանապարհը

Շուտով կավարտվի Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի ճանապարհահատվածի հիմնանորոգումը

Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

81-ամյա կինը մահացել է որդու հարվածների հետևանքով.43-ամյա տղամարդը կալանավորված է

Երազանք էր նրա դեմ խաղալը. Ռազմիկ Գրիգորյանն ու Խորեն Հովհաննիսյանը վերհիշում են Մարադոնայի հետ հանդիպումները

Գիշերային շրջիկ ծառայության ժամանակ ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտե լ(տեսանյութ)

ԿԽՄԿ ներկայացուցիչը վարչապետին տեղեկատվություն է տրամադրել հայ գերիների հետ հանդիպումների մասին

Սարալանջ գյուղի մոտակայքում մոտ 3 հա բուսածածկույթ է այրվել

«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է նույն անձին թմրամիջոց փոխանցելու 3-րդ դեպքը

Մայիսյանում թեթև և ծանր տեխնիկայի կայանման սպասարկման կենտրոն է կառուցվում. ստեղծվում է 5 հիմնական աշխատատեղ

Էդուարդ Հարությունյանը կգործուղվի Մոսկվա՝ նախապատրաստելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարին

Ֆրանսիայից Հայաստան է ժամանել արցախահայությանը տրամադրված հումանիտար օժանդակության երկրորդ ինքնաթիռը (տեսանյութ)