Վարդենիսում կհիմնանորոգվի երաժշտական դպրոցը, կկառուցվի եւ կվերակառուցվի լուսավորվածության ցանցը, կասֆալտապատվի 10 փողոց

Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կհիմնանորոգվի երաժշտական դպրոցը, կկառուցվի եւ կվերակառուցվի լուսավորվածության ցանցը, կասֆալտապատվի 10 փողոց:

Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Վարդենիկի երաժշտական դպրոցի հիմնանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 26 միլիոն 77 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 12 միլիոն 5 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 14 միլիոն 72 հազար դրամը՝ Վարդենիկի համայնքապետարանը:

Վարդենիկի լուսավորության ցանցի կառուցման եւ վերակառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 29 միլիոն 792 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 19 միլիոն 364 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 10 միլիոն 427 հազար դրամը՝ Վարդենիկի համայնքապետարանը:

Վարդենիկի ներհամայնքային փողոցների ասֆալտապատման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 301 միլիոն 988 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 181 միլիոն 192 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 120 միլիոն 792 հազար դրամը՝ Վարդենիկի համայնքապետարանը:
«Վարդենիկում այս տարի սուբվենցիոն չորս ծրագիր է իրականացվում, որոնցից մեկը՝ ոռոգման ջրի խորքային հորի վերակառուցման ու վերագործարկման ծրագիրն արդեն մեկնարկել է: Երաժշտական դպրոցի շինարարական աշխատանքների մրցույթն ամփոփված է, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 16 միլիոն 969 հազար դրամ: Կհիմնանորոգվի շենքի երկրորդ հարկը, սանհանգույցները, կանցկացվի կենտրոնացված ջեռուցման համակարգ:

Շինարարական աշխատանքները կմենկնարկեն հուլիսի կեսերից: Փողոցների լուսավորության ցանցի կառուցման եւ վերակառուցման ծրագրի մրցույթը հայտարարված է, արդյունքները կամփոփվեն առաջիկա օրերի ընթացքում: Համայնքի ութ փողոցներում կտեղադրվի ԼԵԴ համակարգով աշխատող 160 լուսատու՝ շուրջ 3 կլիոմետր 490 մետր երկարությամբ: Եվս 1 կլիոմետր երկարությամբ գործող լուսավորության ցանցը փոխարինվում է ԼԵԴ համակարգով, որի արդյունքում կապամոնտաժվի եւ կվերատեղադրվի 31 լուսասյուն: Ներհամայնքային փողոցների ասֆալտապատման ծրագրի շինարարական մրցույթը եւս հայտարարված է:

Ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել 2-րդ, 3-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ, 13-րդ, 16-րդ, 17-րդ, 19-րդ փողոցները, Կամո Շահինյան փողոցում տեղադրել միաշերտ ասֆալտբետոնյա ծածկույթ 1400 քառակուսի մետր մակերեսով: Ասֆալտապատվող փողոցների ընդհանուր երկարությունը կազմում է 6 կիլոմետր: Այս ծրագրերի իրականացման արդյունքում համայնքում կզարգանան ենթակառուցվածքները, կբացվեն ժամանակավոր աշխատատեղեր»,-նշել է Վարդենիկ համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանը:

Տպել
1788 դիտում

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան