Շաբաթ եւ կիրակի օրերին գումարային արձանագրվել են կորոնավիրուսի մոտ 1000 նոր դեպք։ Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա ասաց, որ կիրակի օրվա թվերն ավելի քիչ են՝ պայմանավորված թեստավորումների ցածր թվով։

Թորոսյանը հավելեց, որ կատարված թեստերի 30 տոկոսի դեպքում պատասխանը դրական է: «Լավ է, որ այդ առումով աճ չկա, բայց վատ է, որ բացարձակ առումով այդ թվերը մնում են բարձր: Երեկվա դրությամբ մեր մահճակալային ընդհանուր ֆոնդն արդեն հասել է 2600-ի, որից 2300-ը սովորական մահճակալներ են, դրանց մեծ մասը հագեցած է թթվածնային կենտրոնական մատակարարումով, իսկ մոտ 300-ը վերակենդանացման մահճակալներն են: Զբաղվածությունը շատ բարձր է, հատկապես վերակենդանացման բաժանմունքներում»:

Նրա խոսքով՝ հիվանդներից 650-ը ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում են, նրանցից 47-ը գտնվում են թոքերի արհեստական շնչառության սարքերի տակ։ Թորոսյանն ասաց նաեւ, որ հարաբերականորեն բարվոք է տանը սպասող քաղաքացիների վիճակը․ այսօր ժամը 15։00-ի դրությամբ չկա պացիենտ, որն ունի հրատապ հոսպիտալիզացիայի կարիք, բայց հոսպիտալացված չէ։

Նախարարն, այնուամենայնիվ ասաց, որ կորոնավիրուսի տարածման տեմպը ստաբիլ է։ Նրա խոսքով՝ համաճարակները տարածվում են պայթյունաձեւ, իսկ մենք նման իրավիճակ չունենք։ «Կարող ենք արձանագրել, որ դիմակների մեր կողմից հարաբերականորեն պատշաճ կրումը ապացուցել են դրա էֆեկտիվությունը։ Եթե այդպես չլիներ, մենք ոչ թե ունենալու ենք օրական 500-700 դեպք, այլ՝ պատիկով ավելի շատ դեպքեր»,- ասաց նա եւ շնորհակալություն հայտնեց բոլոր այն քաղաքացիներին, որոնք պատշաճ կերպով կրել են դիմակներ։ Թորոսյանի համոզմամբ՝ այս մարդիկ իրենց վարքագծով կանխել են տասնյակ, եթե ոչ հարյուրավոր մահեր։

Թորոսյանը հայտարարեց, որ առողջապահական համակարգը բոլորին հասցնում է սպասարկել, բայց իրենց խնդիրը միայն սպասարկելը չէ, այլ՝ քիչ դեպքեր ունենալը։ Հետեւաբար՝ շարունակելով կրել դիմակները, պահել սոցիալական հեռավորությունն ու ախտահանել ձեռքերը, ունենք ապացուցված հնարավորություն՝ այդ թվերն իջեցնելու։

«Ես հատուկ ուզում եմ խնդրել եւ կոչ անել մեր այն քաղաքացիներին, որոնք տարիքային մեծ խմբում են եւ ունեն քրոնիկական հիվանդություններ, ուշադրություն դարձնեն այս 3 գործողություններին առավել»,- ասաց Թորոսյանը՝ հավելելով. «Ինչպես առանց կոշիկ հագնելու տնից դուրս չենք գալիս, այնպես էլ պետք է առանց դիմակի դուրս չգանք, չպետք է դիմակն իջեցնենք ու բացենք մեր քիթը»:

Տպել
570 դիտում

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը 50 մլն. դրամ սուբսիդավորում կտրամադրի Վարդենիս համայնքի մի շարք ծրագրերի իրակնացմանը

Ucom-ի աշխատակիցը պարգևատրվել է ՀՀ քննչական կոմիտեի «Համագործակցության համար» մեդալով

Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով

ՎՏԲ Բանկն առաջարկում է շուկայի ամենացածր սակագինը՝ Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումներ իրականացնելու համար

Բանկային համակարգին սպառնացող աղմկահարույց գործը Վճռաբեկ դատարանում է

Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը

Նավը, որը անվանվեց Առնո Բաբաջանյանի անունով, պատրաստ է մեծ նավարկության (լուսանկարներ)

Պայքարի օրենքը. Սևրի պայմանագրի 100-ամյակը

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են