Երբ դիմորդները թթվածնի պակաս են զգում, ԳԹԿ աշխատակցի հետ դուրս են գալիս օդ շնչելու. այսօր անցկացվեց 3-րդ քննությունը

Երեւանի Ա․ Մարգարյանի անվան հ․29 ավագ դպրոցում մուտքն այսօր դիմակներով էր ու առանց ջերմության․ դիմորդները եկել էին՝ մասնակցելու այս տարվա ամենամեծ միասնական քննությանը։ Այն մաթեմատիկա առարկայից էր։

Առավոտյան ժամը 8:15-ին դպրոցի մուտքի մոտ սոցիալական հեռավորությամբ հերթ էր։ Ներկաները մեկ-մեկ առաջ էին գնում, ախտահանում ձեռքերն ու ջերմաչափվում, քննական կենտրոնի ղեկավարն էլ՝ շարունակ կրկնում․ «Իրարից հեռու կանգնե՛ք, դիմակն այնպես կրեք՝ քիթը ծածկի»։

Ի տարբերություն դիմորդների՝ նրանց ծնողները, որ մի փոքր հեռու էին կանգնած, ավելի քիչ էին պահում սոցիալական հեռավորությունն ու ուշադիր հետեւում էին՝ իրենց երեխան մտավ քննական կեննտրոն, թե ոչ։ Իրավիճակը մի փոքր անց սկսեցին կարգավորել ոստիկանները։

Դպրոցի ներսում, բացի մուտքի մոտ տեղադրված ախտահանիչ սարքից, կային եւս մի քանիսը՝ տարբեր պատերին փակցված։

Քննական կենտրոնի ղեկավար Նվարդ Հովսեփյանի խոսքով՝ այս տարվա բարդությունն այն է, որ երեխաները մի փոքր ընկճված են դիմակի, օդի պակասի պատճառով, սակայն մթնոլորտը ջերմ է. երբ թթվածնի հետ կապված խնդիր են ունենում, Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) աշխատակցի հետ միասին մի պահ դուրս են գալիս, օդ շնչում։

Նա հավելեց, որ մաթեմատիկայի քննությունն ընդհանրապես բարդ է, քննություն հանձնողները շատ են ու հիմնականում տղաներ, այսօր էլ հավելյալ աշխատանք կա, պետք է ուշադիր լինեն, որ հակահամաճարակային կանոնները պահպանվեն։ Դիմորդները դրանք պահում են ու բարձր պատասխանատվությամբ մոտենում արտակարգ իրավիճակին։

Դռան առաջ հերթի մեջ էր նաեւ մի կատու, որը, ի տարբերություն դիմորդների, ոստիկանների հորդորներին չէր ուզում հետեւել ու փորձում էր ամեն գնով մուտք գործել դպրոց։

Ջերմաչափող բժշկի խոսքով՝ այնտեղ էներգետիկան լավն է, դրա համար էլ ուզում է մտնել, կատուներն այդպիսին են։ Հարցին, թե դիմորդները ո՞նց են կարգը պահում, կարճ պատասխանեց․ «Նրանք մաթեմատիկներ են»։

Հայտագրված 120 հոգուց հ.29 դպրոցում ներկա էին 118-ը, ոչ ոքի մոտ բարձր ջերմություն չարձանագրվեց։

Ինչպես նշեց Նվարդ Հովսեփյանը, նախորդ քննությանը նման դեպք եղել էր, հավանաբար պատճառն արեւի տակ կանգնելն էր, մի քիչ սպասել են, 2-րդ, 3-րդ անգամ երբ դիմորդի ջերմությունը նորմալ է եղել, թողել են ներս։

Դպրոցում 3 քննասենյակ կար, յուրաքանչյուրում՝ 40 հոգի։ Քննասենյակները երեկ ախտահանվել էին։ Բոլոր դիմորդները թեեւ եկել էին դիմակներով, սակայն դրանցից տուփով դրված էին նաեւ սեղանին։ Աշխատակիցներից մեկը նշեց, որ ցանկացողները կարող են տեղում փոխել իրենց դիմակը։ Տեղադրված էին նաեւ դիմակի եւ ձեռնոցների համար նախատեսված աղբարկղեր։ Աշխատակիցները ոչ միայն դիմակով, այլեւ ձեռնոցներով էին։

Քննություն հանձնողների սեղանին այսօր բացի ձեւաթղթից, թեստից ու ջրից, նաեւ հաշվիչ էր առկա։

Ժամը 9:15 աշխատակիցը կարդաց կարգն ու նայելով ներկաներին՝ արդեն հասկացավ քննությունն ինչպես է անցնելու, կազմակերպչի կարծիքով՝ հանգիստ: Մյուս աշխատակիցն էլ, նայելով 2-րդ նստարանին նստած տղային, ասաց․ «Ոնց որ քեզ հետ ուրախ է անցնելու»։ Պատասխանը դիմորդի ժպիտն էր։

Նստածները լուռ էին, հանգիստ: Արդյոք վախենո՞ւմ են՝ հարցին բացասական պատասխան տվեցին։

Քննությունը, որի տեւողությունը 3 ժամ է, սկսվեց ժամը 9:30։ Այդ ժամանակ քննական կենտրոնի տարածքում ոչ մի ծնող չկար, ոստիկանները նույնիսկ ինձնից՝ լրագրողից, հավելյալ ճշտեցին․ «Հո ծնող չե՞ք»։

Մի քանի րոպե անց դարպասներից ներս մտավ ծնողների առաջին զույգը եւ բակում դրված էկրանից հետեւեց քննության ընթացքին։ Իրենցից հետո ցանկացողները զույգերով իջնում էին, սակայն հիմնականում չէին գտնում իրենց երեխաներին։

Քննասենյակից ու քննական կենտրոնից մի փոքր հեռու՝ 4 ոստիկան, մոտ 15 ծնող, որոնք հիմնականում պահպանում էին կարգը, ես ու այն կատուն, որ այդպես էլ ներս չմտավ, լսում էինք հարեւան կիսադատարկ սրճարանից հնչող իտալացի երգիչ Ալ Բանոյի «Ֆելիչիտա»-ն։

Հավաքված ծնողները խոսում էին բուհ ընդունվելու միավորների, սովորելու մասին՝ խոստովանելով՝ այսօր իրենք ավելի են լարվում, քան քննություն հանձնողները։

Ի դեպ, դիմորդներից շատերը լսել էին նախարար Արայիկ Հարությունյանի հորդորն ու միայնակ եկել քննության, կային նաեւ մեկ կամ երկու ծնողի ուղեկցությամբ եկողներ։

Ժամը 10:49-ին դուրս եկավ առաջին հանձնողը, ձեռքերի մի քիչ դողով միանգամից բացեց լրացրած ձեւաթուղթը: Իր կարծիքով՝ վատ չի գրել, այլ՝ նորմալ: Պնդումների փնջում արած նշումներն էր կասկածում։ Ասաց, որ ներսում խիստ էր, ամեն մեկն իր գրավորն էր գրում։

Շուտով մի քանիսը եւս դուրս եկան, ծնողների հարցը մեկն էր․ «Ո՞ր պնդումն էր ընկել, ամբողջը շտեմարանի՞ց էր»։

Հնչած պատասխաններն էլ կարճ ու կոնկրետ էին․ նորմալ է անցել, լարվածություն եղել է, բարդ բաներ կային։

Ընթացքում ոստիկանները մեկ-երկու անգամ նկատողություն արեցին դիմակը պատշաճ չկրելու համար, իսկ դիմորդների դուրս գալու ժամանակ՝ նաեւ իրար գլխի հավաքվելու։

Նշենք, որ այսօր միասնական 3-րդ քննությունն էր, հայտագրվածների ընդհանուր թիվը 5412 էր, ընդհանուր 47 քննական կենտրոնից գործում էր 46-ը։

Տպել
1007 դիտում

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը 50 մլն. դրամ սուբսիդավորում կտրամադրի Վարդենիս համայնքի մի շարք ծրագրերի իրակնացմանը

Ucom-ի աշխատակիցը պարգևատրվել է ՀՀ քննչական կոմիտեի «Համագործակցության համար» մեդալով

Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով

ՎՏԲ Բանկն առաջարկում է շուկայի ամենացածր սակագինը՝ Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումներ իրականացնելու համար

Բանկային համակարգին սպառնացող աղմկահարույց գործը Վճռաբեկ դատարանում է

Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը

Նավը, որը անվանվեց Առնո Բաբաջանյանի անունով, պատրաստ է մեծ նավարկության (լուսանկարներ)

Պայքարի օրենքը. Սևրի պայմանագրի 100-ամյակը

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են