Մարտունի քաղաքի արտահերթ ՏԻՄ ընտրություններում քաղաքապետ է ընտրվել Էդիկ Ավանեսյանը

Երեկ Մարտունի քաղաքում տեղի է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունը, որին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող մարտունեցիների ավելի քան 60 տոկոսը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով.

«Նախնական արդյունքով քաղաքապետ է ընտրվել Էդիկ Ավանեսյանը, որը մինչ այս նախկին քաղաքապետ Հայկ Սարգսյանի տեղակալն էր: Հավաստիացնում եմ, որ իշխանությունները ձեռնարկել են բոլոր քայլերը՝ ընտրապայքարին մասնակցած 6 թեկնածուի համար հավասար պայմաններ ստեղծելու և համավարակային իրավիճակում առողջապահական անհրաժեշտ միջոցներն ապահովելու համար:

Օրինակելի ընտրություններ անցկացնելու առիթով շնորհավորում եմ քվեարկությանն ակտիվ մասնակցություն ցուցաբերած բոլոր մարտունեցիներին, նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանք դրսևորած 6 թեկնածուին և համաքաղաքացիների վստահության քվեն ստացած Էդիկ Ավանեսյանին: Մեր քաղաքական իշխանությունը վճռական է, որ հաջորդ բոլոր ընտրությունները ևս կազմակերպվեն հենց այս չափանիշներով:

Վստահեցնում եմ, որ դեռևս Հայկ Սարգսյանի հետ քննարկած և նախանշած բոլոր ծրագրերը, որոնք կապված են մեր հանրապետության՝ իր մեծությամբ երկրորդը համարվող քաղաքի զարգացման տեսլականի հետ, ի կատար ենք ածելու:

Նորընտիր քաղաքապետին արգասաբեր գործունեություն եմ մաղթում»:

Տպել
463 դիտում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել

Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ՍԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները․ ոստիկանությունը քննարկման է դրել սահմանաչափերը

Խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում. ՇՎՏՄ մշտադիտարկումներ

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին (լուսանկարներ)

«Մեգա Տեխնիկս»-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել. հայտարարվել է «1-ԲԻՍ» կանչ, տեղում է եղել նախարարը (լուսանկարներ)