Հայաստանում Ղազախստանի Դեսպան Տ. Ուրազաևի հոդվածը «Հայկական ժամանակ» թերթի համար. «Ղազախստանյան մոդելի» ճարտարապետը»

04/07/2020 schedule13:40

Հուլիսի 6-ին Ղազախստանի ժողովուրդը նշելու է նոր մայրաքաղաքի կազմավորման 22-րդ տարելիցը, և դրա հետ մեկտեղ այդ քաղաքի հիմնադիր՝ Առաջին Նախագահ, Ելբասի Ն. Նազարբաևի հոբելյանը:

Ժողովրդին ուղղված իր ելույթներից մեկում ազգի առաջնորդը նշել էր, որ նա և իր սերունդն արել են երկրի համար այն ամենը, ինչ կարող էին: Սակայն աշխարհը տեղում կանգնած չէ, ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ ու նոր հնարավորություններ, և գալիս են նոր սերունդներ, որոնք լուծելու են իրենց ժամանակի խնդիրները:

2019 թվականի մարտի 19-ին Նուրսուլթան Նազարբաևր վաղաժամկետ վայր դրեց Ղազախստանի նախագահի լիազորությունները, այդպիսով ճանապարհ տալով կառավարիչների նոր սերնդին, որոնք պետք է համապատասխանեն նոր ժամանակների պահանջներին:

Նրա հոբելյանի նախօրեին Հանրապետության որպես ինքնիշխան և բազմազգ պետության կայացման բարդ քայլերի մասին պատմում է Հայաստանում Ղազախստանի Դեսպան Տ. Ուրազաևը:

 

Ազգի իրական մեծությունը միշտ դրսևորվում է անկախ պետության կառուցման ընթացքում: Հաջողությունը բոլորին չէ, որ ուղեկցում է պատմական մարտահրավերներով լի այս ճակատագրական ճանապարհին, և դրա վկայությունն են մեր մոլորակում դեռևս պահպանվող սովն ու ավերածությունները: Անցնելով փորձությունների բովով, ժողովուրդները ձեռք են բերում ամուր բնավորություն և անկոտրուն հավատ սեփական ուժենին, սակայն յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը պետականաշինությանը կարևոր է՝ որպես վերջինիս հաջողակ լինելու և հիմքի կայունության պարտադիր պայման:

Համաշխարհային պատմությունը վկայում է, որ պատմական ու քաղաքական պայմանների բազմությունից երկրի զարգացման մոդելի կամ ճանապարհի օպտիմալ ընտրությունը հնարավոր չէ առանց ազգային առաջնորդի գործուն մասնակցության, որը համաչափ է ռազմավարական խնդրների մասշտաբներին ու դրանց հետևանքների հնարավոր ռիսկերին: Եվ միանգամայն տրամաբանական է, որ նման առաջնորդները ոչ միայն ստանում են բոլոր կարևոր ձեռքբերումների ու հաղթանակների դափնիները, այլև կրում անձնական պատասխանատվության ու մասնագիտական նվիրվածության ծանր բեռը: Եվ այս ամենը Ղազախստանի Առաջին Նախագահի մասին է:

Բայց ազգի Առաջնորդ Ն. Նազարբաևը նաև աշխարհում հեղինակություն վայելող քաղաքական գործիչ է: Եվ սա քարոզչական շտամպ չէ, քանի որ հենց նա է սկիզբ դրել անմիջուկազեն աշխարհի ամրապնդման շարժմանը, ընդմիշտ փակելով Սեմիպալատինսկի միջուկային հրաձգարանը: Հենց նա էր կանգնած Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման ակունքներում, կանխելով արյունալի «հարավսլավական սցենարի» կրկնությունը: Հենց նա էր հանդես եկել որպես ինտեգրման գործընթացների նախաձեռնող, որոնք ուղղված էին հետխորհրդային երկրների քաղաքացիների ակնկալիքների բավարարմանը՝ «տասը պարզ քայլ՝ հասարակ մարդկանց ընդառաջ»: 1994 թվականին նա առաջինն էր ԱՊՀ երկրների առաջնորդներից, ով բարձրաձայնեց եվրասիական տարածության համախմբման ու Եվրասիական տնտեսական միության ստեղծման անհրաժեշտության մասին: Նրա ակտիվում են նաև Հավաքական անվտանգության կազմակեպտության (ներկայիս ՀԱՊԿ), Ասիայում փոխգործակցության ու վստահության միջոցների շուրջ խորհրդակցության (ԱՓՎՄԽ), Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) մոդելները:

Միանգամայն տրամաբանական է, որ նա դարձել է հայտնի «ղազախստանյան մոդելի» հեղինակը, որն ինքնիշխան տնտեսական ու քաղաքական զարգացման խորհրդանիշն է, «աշխարհի էպիկենտրոնի» ստեղծողը, որը դարձել է աշխարհի կրոնների ու դավանանքների համաշխարհային երկխոսության հարթակը: Երեք տարին մեկ Համագումարների ձևաչափով կրոնական առաջնորդների համաժողովի անցկացումը վստահության ու փոխըմբռնման հիմք է ստեղծում և լայն համաշխարհային համայնքին թույլ տալիս հաղթահարել նախապաշարմունքները մյուս կրոնների նկատմամբ, նպաստում բռնության ու կրոնական ծայրահեղականության նվազեցմանը, որոնք հաճախ ծնում են ահաբեկչությունը:

Ղազախստանի առաջնորդն առաջինն էր աշխարհում, ով հայտարարեց գլոբալ ֆինանսական համակարգի ռադիկալ թարմացման անհրաժեշտության մասին, որը հատկապես կարևոր է հիմա՝ գլոբալ տնտեսական ճգնաժամի նախաշեմին: Միաժամանակ բարեփոխիչ-տնտեսագետ, լիբերալ և պետականամետ, ժողովրդավարության հետևողական ջատագով և ճկուն պրագմատիկ՝ բոլոր այս բնութագրերը զարմանալի համադրմամբ լրացնում են նրա՝ անձի ու քաղաքական գործչի նկարագիրը:

Առաջին Նախագահի պատմական ֆենոմենն այն է, որ նրան հաջողվել է համախմբել ազգի ստեղծարար ներուժն ու մոբիլիզացնել հասարակությունը դեպի ապագա ցատկ կատարելու համար, որն աշխարհում ստացել է «ղազախստանյան հովազի ցատկ» պատկերավոր անունը: Զուտ պրագմատիկ մոտեցումը, որը կոնկրետ գործեր էր ենթադրում՝ ի շահ մարդկանց, պետական համակարգի կայունության պահպանումը, առաջադրված խնդիրների ռազմավարական պլանավորումն ու փուլային իրագործումը մեր երկրին թույլ տվեցին 30 տարուց պակաս ժամանակահատվածում մասշտաբային պետականաշինության գործում հայտնի արդյունքների հասնել:

Այսօր կարող ենք պնդել, որ պետական կառավարման և առաջնորդության միջազգային տեսությունում ի հայտ է եկել ազգային արդիականացման և էվոլյուցիոն վերափոխումների նոր հաջողված փորձ: Դրանք համադրելի են Ճապոնիայում Մեյձիի, ԱՄՆ-ում՝ Ֆրանկլին Ռուզվելտի, Գերմանիայում՝ Լյուդվիգ Էրհարդի, Սինգապուրում՝ Լի Կուան Յույի, Չինաստանում՝ Դեն Սյաոպինի բարեփոխումների հետ:

Ն. Նազարբաևը բազմիցս ընդգծել է, որ Ղազախստանի գլխավոր հարստությունն ու բարձրագույն հանրային արժեքը նրա անկախությունն է, որի իրավունքը ժողովուրդը վաստակել է բազմադարյա ազատագրական պայքարով: Ինքնիշխան Ղազախստանի նորագույն պատմության սկզբից ի վեր անկախության ամրապնդումը կարևորագույն քաղաքական գերակայությունն էր:

Այս նպատակին հասնելու համար մեր երկիրը հաղթահարել է բազմաթիվ խնդիրներ ու խոչընդոտներ: Անհրաժեշտ էր ստեղծել արդյունավետ կառավարչական ուղղահայաց, որը կբավարարեր անցումային շրջանի պահանջներին, զսպել գնաճը համաշխարհային ճգնաժամների ֆոնին, մշտապես բարելավել սոցիալական դրությունը, որ Ղազախստանի ժողովուրդը հավատա իր ուժերին, աշխարհի մյուս ժողովուրդների կողքին իրեն ճնշված չզգա և գիտակցի իր պաշտպանվածությունը պետության հովանու տակ:

Այս նպատակով առաջին Նախագահը հաճախ ստիպված էր գործել համարձակ ու վճռականորեն, պատասխանատվություն ստանձնել ու պարբերաբար ընդլայնել ազգային ռազմավարական պլանավորման հորիզոնները, որպեսզի երկիրը ետ չմնար գլոբալ զարգացման գործընթացից:

Եվ բոլոր այս տարիներին նա մշտապես բարդագույն խնդիրների լուծման օպտիմալ ուղիների ինտենսիվ մտավոր փնտրտուքների մեջ էր:

1990 թվականների կեսերին, երկրում սուր սոցիալ-տնտեսական ճգնաժամի և աշխարհում քաղաքական վերափոխման ժամանակահատվածում, Ն. Նազարբաևն առաջարկեց գլխավոր քաղաքը տեղափոխել Ալմաթիից Ակմոլա՝ պետության աշխարհագրական կենտրոն: Տրամաբանությունը, խորհուրդը և ամենակարևորը՝ երկրի և ազգի համար բացվող հեռանկարներն այն պահին ոչ բոլորն էին գնահատել, բայց ժամանակը վճռեց՝ այսօր Նուր-Սուլթան քաղաքը միլիոնաբնակ մեգապոլիս է, քաղաքակրթությունների ու մարդկանց հանդիպման վայր: Եվ միայն քաղաքական կամքի ու հեռանկարային տեսության շնորհիվ Ղազախստանին հաջողվել է իրագործել այս հսկայական նախագիծը, որն ի զորու էր իրականացնել աշխատասեր ու հեռատես ժողովուրդը:

Հարկ է առանձին նշել Ղազախստանի դիրքերը համաշխարհային դաշտում: Այս տարիների ընթացքում իրագործվել են, և այսօր էլ շարունակում են հետևողականորեն իրագործվել արտաքին քաղաքական դաշտում Առաջին Նախագահի բազմաթիվ գաղափարներն ու նախաձեռնությունները: Ղազախստանը մի շարք կարևոր տեղաշարժերի է հասել խաղաղապահ քաղաքականությունում և Իրանի, Ուկրաինայի, Սիրիայի և այլ երկրների շուրջ հակամարտությունների լուծման գործում:

Ղազախստանի խաղաղասիրական քաղաքականությունը նպաստել է երկիրը ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի, ԻՀԿ-ի նախագահ, 2017-2019 թվականներին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ և այլ միջազգային կազմակերպություններում ընտրվելուն: Ղազախստանի դարձել է ԱՀԿ անդամ, իսկ խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման շնորհիվ՝ մեր երկրի ցամաքային միջանցքներով անցնող՝ Եվրասիայի Արևելքի և Արևմուտքի միջև աճող առևտրային հոսքերի օպերատոր:

Երկրի արտաքին քաղաքականությունն ի սկզբանե կառուցողական բնույթ է կրում և հիմնված է բազմավեկտորության սկզբունքի վրա: Աշխարհի տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ հարաբերություններում հավասարակշռվածությունը Ղազախստանին թույլ է տալիս փոխշահավետ գործընկերային հարաբերություններ պահպանել Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության, Կենտրոնական Ասիայի, Իսլամական աշխարհի երկրների հետ:

Հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների շնորհիվ Ղազախստանը առաջին անգամ իր պատմության ընթացքում ստացել է հստակ, անսասան, փաստաթղթերով ամրագրված սահմաններ, որոնք ճանաչվել են միջազգային հանրության կողմից:

Հոդվածի ձևաչափը թույլ չի տալիս թվարկել Ղազախստանի ժողովրդի ու նրա Առաջնորդի բոլոր ձեռքբերումները, ընդգրկել մեր անկախության 28-ամյա պատմության ամեն պահը: Բայց պատմությունը իրագործվել է ու շարունակվում է: Շարունակվում է՝ Ն. Նազարբաևի անունով, որը մեծ տառելով և ոչ պակաս հսկայական գործերով գրվել է այդ պատմության մեջ:

 

 *Նյութի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Տպել
1336 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն