Երևան
12 °C
Աշխարհի տարբեր երկրներում ապրող ճանաչված արվեստագետներն, անտեսելով Կորոնավիրուսի (Covid-19) տարածման պատճառով աշխարհում ստեղծված իրավիճակը, միավորվել են «Միասին երեխաների համար» խորագրով բարեգործական միջոցառման շուրջ՝ օգնելու քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին:
Հուլիսի 4-ին, Երևանի ժամանակով 22:00-ին Հանրային հեռուստաընկերությամբ և «Togetherforchildren» YouTube-յան ալիքով հեռարձակվող համերգային երեկոյին միացել են Արա Մալիկյանը (Իսպանիա), Արա Գևորգյանը (Հայաստան), Հարութ Փամբուկչյանը (ԱՄՆ), Ռոզի Արմենը (Ֆրանսիա), Սիբիլը (Թուրքիա), Վահե Բերբերյանը (ԱՄՆ), Սերժ Ավետիքյանը (Ֆրանսիա), Սեպուհ Սիմոնյանը (ԱՄՆ), Լենա Շամամյանը (Սիրիա), Սերուժ Քրաջյանը (Կանադա), Էլի Բերբերյանը (Կանադա), Կև Օրկիյանը (Անգլիա), Նյու Դոկտա/ New Docta խումբը (ԱՄՆ), Ալվարո Հակոբյանը (Ուրուգվայ), «Գուսան» նվագախումբը (Արգենտինա):
Միջոցառման կազմակերպիչն արգենտինահայ հեռուստահաղորդավար, պրոդյուսեր Լեո Մոմջյանն է:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը
«Համերգի միտքը ծագել է Լեո Մոմջյանի հեղինակային՝ «Ayres de Armenia» ռադիոհաղորդման ընթացքում։ Հարցազրույցներից մեկի ժամանակ պոլսահայ երգչուհի Սիբիլին պատմել է, որ ցանկանում է աշխարհի հայ երաժիշտների մասնակցությամբ համերգ կազմակերպել: Սիբիլը խանդավառվել է գաղափարով և իր աջակցությունը հայտնել: Միաժամանակ առաջարկելով համերգը ծառայեցնել բարեգործական նպատակի:
«Միասին երեխաների համար» խորհրդանշական խորագիրը կրող միջոցառման հասույթն ուղղվելու է «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին, որի առաքելությունն է օգնել քաղցկեղ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին՝ հիվանդությունը հաղթահարելու դժվարին ճանապարհին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Գործունեության երկու տարվա ընթացքում ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› հիմնադրամը ՀՀ-ից և Արցախից մինչև 25 տարեկան ավելի քան 300 երեխայի և երիտասարդի ապահովել է անվճար բուժմամբ, դեղորայքով, վիրահատական միջամտությամբ, օրական 4-անգամ սնունդով և սոցիալ-հոգեբանական ծառայությամբ։ Այս ընթացքում հիմնադրամը տրամադրել է ավելի քան 495.000.000 ՀՀ դրամի աջակցություն։
Ամսական կտրվածքով հիմնադրամը տրամադրում է 30-40 միլիոն դրամի աջակցություն։ Հիմնադրամի կարևորագույն ծրագրերից մեկն է Հայաստանում մանկական քաղցկեղի պալիատիվ օգնության առաջին բաժանմունքը և հյուրատան կառուցումը։ Մանկական քաղցկեղի պալիատիվ օգնության առաջին բաժանմունքի շինարարությունն արդեն մեկնարկել է։
Համաձայն վիճակագրության ՀՀ-ում և Արցախում քաղցկեղից բուժվում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների 70%-ը։
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների ձերբակալությունները. ՀՀ ԱԳՆ
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն չի տվել Ուկրաինային օգնություն տրամադրելուն. Պենտագոնում նշել են՝ այդ նպատակով գումար չկա
ԱՄՆ պետդեպարտամենտից արձագանքել են Հռոմի ստատուտին միանալու ՀՀ որոշմանը
Բաքուն հայտարարել է, որ Ղարաբաղը լքած բնակիչները պահպանում են այնտեղ վերադառնալու իրավունքը
Գյումրիում այսօր կրակոցների ձայներ կլսվեն, քաղաքապետարանը հորդորում է խուճապի չմատնվել
Արտաքին հետախուզության ծառայության խնդիրը մեր պետությանը սպառնացող արտաքին վտանգների կանխատեսումն է․ Նազելի Բաղդասարյան
ՀՀ հանքագործների և մետալուրգների միությունը ստեղծել է տվյալների բազա ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար
Տարածաշրջանում սահմանները պետք է պահպանվեն. Աբդոլլահիանը՝ Արմեն Գրիգորյանին
Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
Նախկին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը նոր պաշտոն ունի
Հրապարակվել են լուսանկարներ երեկվա ողբերգական վթարի վայրից. հոսպիտալացվածների թվում կան երեխաներ
Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ողջունել է Հռոմի ստատուտը վավերացնելու՝ ՀՀ ԱԺ-ի որոշումը
Վիվա-ՄՏՍ-ն ու Ucom-ը հաստատեցին, որ 6 ամսով անվճար կապ ու ինտերնետ են տրամադրում Արցախից բռնի տեղահանվածներին
Դիլիջանի և Պուշկինի թունելներով երթևեկությունը խիստ սահմանափակ է. սահմանված է ժամային գրաֆիկ
ՌԴ-ն պիտի լուծեր ՀՀ-ի և Ադրբեջանի միջև առկա հարցերը, նա իր պարտավորությունը չի կատարել. Կոլոննա
Մեր գործընկերները երբևէ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ կամ հարցադրում չեն դրել մեր առաջ. Միրզոյան
Սարգիս Գալստյանը Բաքվի կողմից նշանակվել է LՂ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ. ով է նա
Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
ԼՂ ճգնաժամի սրման դեպքում ԵՄ-ն կարող է վերանայել հարաբերությունները Բաքվի հետ և սահմանել առանձին պատժամիջոցներ. Reuters
Կյանքից հեռացել է «Սարդարապատ» պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Մուրադ Հակոբյանը
Ադրբեջանի հետ գազային համաձայնագիրը պետք է կասեցվի, ԵՄ-ն չի կարող լռել. Իզաբել Սանթոս
Հումանիտար այն ճգնաժամը, որ ունեինք ԼՂ-ում, տեղափոխվել է Հայաստան. վարչապետը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին
Ֆրանսիան ՀՀ-ի հետ ռազմական գործարք կնքելու համաձայնություն է տվել. Կատրին Կոլոննա
ԿԽՄԿ-ն վերջին օրերին օգնել է ԼՂ-ից տարհանել շուրջ 100 հիվանդ և տարեց մարդու
Տեղի ունեցածը բռնի տեղահանություն է, ինքնակամ տները լքելու մասին սուտը ոչ մեկին չի մոլորեցնի. Ֆրանսիայի ԱԳ նախարար
ՀԿԵ-ն ավարտում է 2023 թվականին նախատեսված երկաթուղային ուղու թարմացման ծրագիրը
Մեկնարկել է Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումը (տեսանյութ)
Հայաստան եկած ավելի քան 100 հազար բռնի տեղահանված անձինք խոցելի են և ունեն աջակցության կարիք. Նավարո Ռիոս
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել և գերեվարել նաև Արայիկ Հարությունյանին
Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի, Ալիևի ռեժիմի դեմ պատժամիջոցներ են պետք. Լուազո
«Մի դրամի ուժը» և «Հայորդի» ճամբարը՝ Արցախի կողքին
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կայցելի Հայաստան
Ողբերգական վթար Մարալիկ քաղաքի մոտակայքում. կա 3 զոհ, 7 վիրավոր
ԼՂ-ում պայթյունից տուժած 4 բուժառու կտեղափոխվի Ֆրանսիա. Կոլոննա
ԵՄ-ն հայտարարել է, որ դեռ փորձում են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Գրանադայում
Սյունիք է հասել Իրանի կողմից Հայաստան ուղարկված մոտ 60 տոննա հումանիտար բեռը
Արտաշատում լույս աշխարհ է եկել ԼՂ-ից բռնի տեղահանված Մանգասարյան ընտանիքի երկրորդ զավակը
ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի եղբայրը՝ պետնախարար Արթուր Հարությունյանը ԱԱԾ և ՆԳՆ ղեկավարների հետ ՀՀ-ում է
Ռուսաստանի սիրտը ցավում է Ղարաբաղի հայերի համար. Պեսկով
Էստոնիան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց օգնելու համար գրասենյակ է բացել Երևանում
© 2023 Հայկական ժամանակ