Սյունիքում 3.4 անգամ աճել է սուբվենցիոն ծրագրերի թիվը. այս ցուցանիշով մարզը հանրապետությունում առաջատար է

03/07/2020 schedule19:45

2020թ.-ին Սյունիքում հաստատվել է 27 սուբվենցիոն ծրագիր, ընդհանուր արժեքը՝ 8,545 միլիարդ դրամ, որից համայնքի ներդրումը կազմում է 1,865 մլրդ դրամ, պետության համաֆինանսավորումը՝ 5,386 մլրդ դրամ, այլ ներդրողներինը՝ 1,294 մլրդ դրամ:

Մասնավորապես՝ Քաջարան համայնքի բազմաբնակարան շենքերի էներգոարդյունավետության ծրագրով ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը կներդնի մոտ 657 մլն դրամ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը:

Սուբվենցիայի ծավալները 2019թ.-ի համեմատ 2020թ.-ին աճել են 3,4 անգամ (2019-ին 2018-ի համեմատ՝ 5.3 անգամ), համայնքների ներդրման աճը՝ 1,2 անգամ: Այս ցուցանիշներով հանրապետությունում առաջատարը Սյունիքի մարզն է:

Փոխմարզպետը ներկայացրել է 2020թ. սուբվենցիոն ծրագրերի արժեքը՝ ըստ համայնքների՝

Կապան - 2,105 մլրդ դրամ,

Գորիս – 307 մլն դրամ,

Սիսիան – 1,552 մլրդ դրամ,

Մեղրի – 394 մլն դրամ,

Քաջարան – 3,851 մլրդ դրամ,

Տաթև - 27 մլն դրամ,

Գորայք – 309 մլն դրամ:

2020թ. սուբվենցիոն ծրագրերն իրականացվելու են հետևյալ ուղղվածություններով՝ 

բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում, այդ թվում՝ էներգախնայող միջոցառումների կիրառում - 3.516 մլրդ դրամ,

բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում, ասֆալտապատում - 2.837 մլրդ դրամ,

մանկապարտեզների կառուցում, վերակառուցում /նորոգում - 573 մլն դրամ,

խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգերի կառուցում /նորոգում - 475 մլն դրամ,

հասարակական շենքերի (մշակույթի տուն, համայնքային կենտրոններ և այլն) կառուցում /վերանորոգում - 535 մլն դրամ,

փողոցային լուսավորության համակարգերի կառուցում /նորոգում - 181 մլն դրամ,

վերականգնվող էներգետիկա, այդ թվում՝ արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում - 11 մլն դրամ,

այգիների, պուրակների կառուցում/բարեկարգում - 314 մլն դրամ,

մեքենասարքավորումների ձեռքբերում - 103 մլն դրամ

Տպել
279 դիտում

ՎՏԲ Բանկն առաջարկում է շուկայի ամենացածր սակագինը՝ Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումներ իրականացնելու համար

Բանկային համակարգին սպառնացող աղմկահարույց գործը Վճռաբեկ դատարանում է

Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը

Նավը, որը անվանվեց Առնո Բաբաջանյանի անունով, պատրաստ է մեծ նավարկության (լուսանկարներ)

Պայքարի օրենքը. Սևրի պայմանագրի 100-ամյակը

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան