Մինչ օրս տնտեսվարողների կողմից արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների 250 խախտում է հայտնաբերվել (տեսանյութ)

Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է խստագույնս պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները։ Այս համատեքստում պարտադիր կատարման ենթակա կանոններ են սահմանվել նաև տնտեսվարող սուբյեկտների համար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Մասնավորապես, հյուրանոցառեստորանային համալիրներում պետք է խստագույնս պահպանվեն հիգիենայի կանոնները, լինեն ախտահանիչ նյութեր, աշխատակիցները պետք է իրականացնեն ախտահանում և փաստաթղթավորում, հաճախորդների և անձնակազմի ջերմաչափում, սպասարկման սրահներում հաճախորդների միջև սոցիալական հեռավորության պահպանում: 

Արգելվում է մեկ սեղանի շուրջ հինգից ավելի անձանց առկայությունը, հանրային սննդի կազմակերպություններում ուղեկցվող ֆոնային երաժշտությունից զատ պետք է բացառվեն  կենդանի կամ վերարտադրված երաժշտության կատարումները, ինչպես եւ՝ սոցիալական սերտ շփում ենթադրող այլ միջոցառումներ, այդ թվում՝ պարերը, ժամանցի և զվարճանքի այլ գործողությունները:

Այս կանոնների պահպանման ուղղությամբ ոստիկանության ու տեսչական մարմինների աշխատակիցները իրականացնում են հսկողություն։ Մինչ օրս հայտնաբերվել է տնտեսվարող սուբյեկտների կողմից թույլ տրված 250 խախտում, իսկ երեկ իրականացված միջոցառումների ընթացքում՝ 3 խախտում։ 

Տպել
471 դիտում

Պատերազմի օրերին վիրավորված պայմանագրային զինծառայողին հարկավոր է հաստ աղիքի փոխպատվաստում․ այն Հայաստանում չեն անում

Ադրբեջանը խոշտանգում, տանջում, նվաստացնում է հայ ռազմագերիներին. Human Rights Watch-ի զեկույցը

Պետությունը կազմալուծված է. ինչպե՞ս է Արցախում եւ Հայաստանում ընդունվել Վիտալի Բալասանյանի նշանակումը

Մայիսյան համայնքի Սարգս թաղամասի գլխավոր փողոցի ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել է

ՊՎԾ-ում առանցքային փոփոխություններ են սպասվում, մոտ 10 աշխատակից է ազատվել․ Տիգրան Ուլիխանյան

Աստղաձորում ավարտվել է Զորավար Անդրանիկ փողոցի ասֆալտապատումը

Բարեկարգվել է Բաղրամյան համայնքի մանկապարտեզի բակը

ԱԱՏՄ աշխատակիցները Վանաձորում ստուգայց են իրականացրել պետական մի շարք հիմնարկներում

Հունան Պողոսյանը վաղը կազատվի պաշտոնից․ հարցը ներառված է Կառավարության նիստի օրակարգում

Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Բելգիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձև

Արցախում ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելու նախագիծ չկա․ առայժմ չկա․ ԱԺ մամուլի պատասխանատու Ռուդոլֆ Մարտիրոսյան

Թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել․ երկու անձ ձերբակալվել է

Հայաստանի հավաքականի դարպասապահը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանում

Հաղթանակը նվիրեցինք ամբողջ հայ ժողովրդին և նրանց ովքեր առաջնագծում էին. Կապառոս

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են

Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրն ավարտվեց երկու ոչ-ոքիներով

Արա Այվազյանը և ԿԽՄԿ ներկայացուցիչները քննարկել են գերիների և անհայտ կորածների որոնողական աշխատանքների հարցը

Երևան-Մեղրի ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել․ վարորդը տեղում մահացել է

Ադրբեջանը ՄԻԵԴ-ին խնդրել է երկարաձգել 9 հայ ռազմագերու և նրանց փոխանակման մասին տեղեկության տրամադրման ժամկետը