Առանձնատուն, 2 հողամաս, 70 հազար ռուբլի․ Գեղարքունիքի մարզպետի 2019-ի հայտարարագիրը

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը 2020 թվականի մայիսի 18-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր 2019-ի տարեկան հայտարարագիրը։

Ըստ հայտարարագրի` 2019-ի սկզբում Սանոսյանը, որպես համատեղ սեփականություն ունեցել է 1 առանձնատուն եւ 2 հողամաս՝ Ծակքար համայնքում։ Տարեվերջում այդ գույքերը պահպանվել են։

Նա տարեսկզբում ունեցել է 1 ավտոմեքենա՝ «Mercedes Benz» մակնիշի, որը տարեվերջում եւս պահպանվել է։

2019-ի սկզբում Սանոսյանի բանկային հաշվին եղել է 469 հազար 274 դրամ, իսկ տարեվերջում այն նվազել է դառնալով՝ 653 դրամ։

Մարզպետի կանխիկ միջոցները 2019-ի սկզբում կազմել է 750 հազար դրամ եւ 45 հազար ռուբլի, իսկ տարեվերջում այն աճել է՝ դառնալով 1 մլն 400 հազար դրամ եւ 70 հազար ռուբլի։

2019-ին Սանոսյանը 2 աղբյուրից եկամուտ է ստացել։ 10 մլն 801 հազար 548 հազար դրամ աշխատավարձ է ստացել Գեղարքունիքի մարզպետարանից, 44 հազար 990 դրամ աշխատավարձ ստացել է Արտաքին տնտեսական կապերի համալսարանից։

Սանոսյանի կինը՝ Ռուզաննա Տոնոյանը տարեսկզբում ունեցել է 6 անշարժ գույք, որոնցից 5 հողամաս եւ 1 նոր կառուցված շինություն։ Բոլորը դարձյալ Ծակքար համայնքում են եւ համատեղ սեփականություն են հանդիսանում։ Տարեվերջում այդ գույքերը պահպանվել են։

Տոնոյանը տարեսկզբում կանխիկ ունեցել է 20 հազար ռուբլի, որը տարեվերջում դարձել է 25 հազար ռուբլի։

Տպել
716 դիտում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել

Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ՍԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները․ ոստիկանությունը քննարկման է դրել սահմանաչափերը

Խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում. ՇՎՏՄ մշտադիտարկումներ

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին (լուսանկարներ)

«Մեգա Տեխնիկս»-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել. հայտարարվել է «1-ԲԻՍ» կանչ, տեղում է եղել նախարարը (լուսանկարներ)