Քվեաթերթիկների 99,9%-ի հաշվարկով, ՌԴ ընտրողների 77,93%-ը կողմ են Սահմանադրության փոփոխություններին

Ռուսաստանի Դաշնությունում ավարտվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ձայների հաշվարկը: Մշակված է քվեաթերթիկների 99,9 տոկոսը:

Արդյունքների համաձայն՝ ռուսների 77,93 տոկոսը կողմ է քվեարկել Սահմանադրության փոփոխություններին: ՌԴ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ փոփոխություններին դեմ է ընտրողների 21,26 տոկոսը:

Ամբողջ Ռուսաստանի տարածքում հանրաքվեի մասնակցության ցուցանիշն  ընտրատեղամասերը փակելու պահին ավելի քան 65 տոկոս է կազմել:

Հիշեցնենք՝ առաջակվող փոփոխությունների համաձայն՝ հանրաքվեի դրական արդյունքի դեպքում, ի թիվս այլ փոփոխությունների, կզրոյացվեն Պուտինի նախորդ 2 նախագահության ժամկետները, եւ վերջինս հնարավորություն կունենա կրկին առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում, քանի որ, ըստ գործող Սահմանադրության, նույն անձը չի կարող 2 անգամից ավելի առաջադրվել նախագահի պաշտոնում:

Համառուսաստանյան հանրաքվեն նախատեսված էր անցկացնել ապրիլի 22-ին, սակայն հետաձգվել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով: 

Ընտրությունների ընթացքում հիմնական դժգոհություններն ու ահազանգերը եղել են առցանց քվեարկությունների հետ կապված: Ընտրությունների հետ զուգահեռ, ընդդեմ սահմանադրական հանրաքվեի, Ռուսաստանյան մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվել: 

Տպել
1629 դիտում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել

Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ՍԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները․ ոստիկանությունը քննարկման է դրել սահմանաչափերը

Խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում. ՇՎՏՄ մշտադիտարկումներ

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին (լուսանկարներ)

«Մեգա Տեխնիկս»-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել. հայտարարվել է «1-ԲԻՍ» կանչ, տեղում է եղել նախարարը (լուսանկարներ)

Արկը դեռ երկնքում էր, բայց տեղի բնակիչների տրամադրությունները բարձր էր, հումորներ էին անում․ Ղուկասյան

Հետազոտության մտնել լողացած եւ մաքուր շորերով. կրել դիմակներ՝ ինչպես օրինակում (լուսանկարներ)

Արդեն երկրորդ օրն անընդմեջ դիտարկվում են ՀՀ Կոտայքի մարզի զբոսաշրջային վայրերն ու բացօթյա հանգստի գոտիները

Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակվում է ուժի մեջ մնալ. Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Իջևան-Բերդ ավտոճանապարհին մեքենան բախվել է էլեկտրասյանը․ տուժածներ չկան

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետն իր անվստահությունն է հայտնել ծրագրերի և չափորոշիչների աշխատանքային խմբին

Հրշեջ-փրկարարները մարել են 7 հա տարածքում բռնկված հրդեհները

Վանաձորի բժշկական կենտրոն է դիմել 5 քաղաքացի՝ «սնկից թունավորում» նախնական ախտորոշմամբ

Երևանի Աղբյուր Սերոբի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին