ՌԴ-ում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ձայների կեսի հաշվարկով կողմ է քվեարկել 76,24%-ը. նախնական

Ռուսաստանում ավարտվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, երեկոյան փակվել են բոլոր ընտրական տեղամասերը, սկսվել է ձայների հաշվարկը: Ժամը 23:45-ի դրությամբ հայտնի են ձայների 50 տոկոսի նախնական հաշվարկի արդյունքները: Համաձայն դրանց՝ սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկել ռուսների 76,24 տոկոսը: ՌԴ ԿԸՀ տվյալներով՝ փոփոխություններին դեմ է ընտրողների 22,93 տոկոսը:

Հիշեցնենք՝ առաջակվող փոփոխությունների համաձայն՝ հանրաքվեի դրական արդյունքի դեպքում, ի թիվս այլ փոփոխությունների, կզրոյացվեն Պուտինի նախորդ 2 նախագահության ժամկետները, եւ վերջինս հնարավորություն կունենա կրկին առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում, քանի որ, ըստ գործող Սահմանադրության, նույն անձը չի կարող 2 անգամից ավելի առաջադրվել նախագահի պաշտոնում:

Ռուսաստանի աշխարհագրական դիրքի պատճառով ընդհանուր քվեարկությունը տեւել է 1 լրիվ օրից ավելի, քանի որ երկիրը տեղակայված է 11 տարբեր ժամային գոտիներում: Ընտրությունները սկսվել են հեռավոր արեւելյան շրջաններում, երբ երկրի կենտրոնական հատվածներում դեռ երեքշաբթի էր եւ ավարտվել են Կալինինգրադում, երբ երկրի արեւելյան մասում արդեն օրը փոխվել էր, ու հինգշաբթին էր մեկնարկել: 

Ամբողջ Ռուսաստանի տարածքում մասնակցության ցուցանիշն ընտրատեղամասերը փակելու պահին ավելի քան 65 տոկոս է կազմել:

Մի շարք շրջաններում երեկ՝ ժամը 21:00-ի դրությամբ, արդեն հաշվարկել էին քվեաթերթիկների 100 տոկոսը. մեծ մասամբ ընտրողները կողմ են քվեարկել Սահմանադրության փոփոխություններին: Նույնն էին վկայում նաեւ գրեթե բոլոր էքզիթպոլերի եւ հարցումների արդյունքները:

ՌԴ տասնյակ շրջաններում քվեարկությունն ավարտվել էր դեռ երեքշաբթի երեկոյան՝ ժամը 20:00-ին, մի շարք ընտրատեղամասերում քվեարկությունն ավարտվել է, եւ դրանք փակվել են չորեքշաբթի՝ կեսօրից հետո:

Քվեարկության բոլոր մասնակիցներին ընտրատեղամասերում տրվել են խորհրդանշական փաթեթներ՝ կազմված գրիչից, տարբերանշանից, ապարանջանից, փոքրիկ օրացույցից ու տոմսից, որով կարող են մասնակցել հատուկ խաղարկության:

Վլադիմիր Պուտինը Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահության շենքի ընտրատեղամասում մասնակցել է քվեարկությանը, ընդ որում, առանց բժշկական դիմակի և ձեռնոցների՝ ի հակառակ ԿԸՀ-ի՝ ընտրողներին ուղղված հորդորների: Միայն նրա քվեարկությունից րոպեներ առաջ ախտահանման աշխատանքներ էին իրականացվել ընտրատեղամասի տարածքում:

Ընտրությունների ընթացքում հիմնական դժգոհություններն ու ահազանգերը եղել են առցանց քվեարկությունների հետ կապված: Բանն այն է, որ մի շարք շրջաններում գրանցվել են դեպքեր, երբ տնից 1 քաղաքացու հայտ է լրացվել, սակայն քվեարկողների ցանկում մի քանի հոգու անուն է հայտնվել: Մոսկվայի Ռամենկի շրջանում էլ զրոյացվել են տնային քվեարկությունների բոլոր տվյալները միանգամից 2 ընտրական տեղամասում: Դիտորդներն ահազանգել են, որ 2771 եւ 2773 ընտրատեղամսերում քվեարկողների չափազանց մեծ թիվ է գրանցվել: Պարզվել է՝ ահազանգը համապատասխանել է իրականությանը, այնտեղ իսկապես զարմանալի ակտիվ քվեարկություն է եղել, սխալ են ձեւակերպված եղել տնային քվեարկությունների փաստաթղթերը, որը պատասխանատու մարմինների պարզաբանմամբ դիտավորյալ չի արվել, այլ եղել է պարզապես սխալմունք, մարդկային սխալի հետեւանք:

Ընտրությունների հետ զուգահեռ, ընդդեմ սահմանադրական հանրաքվեի, Ռուսաստանյան մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվել: Ոստիկանությունը բոլոր շրջաններում արագ ցրել է ցույցերը եւ հեռացրել ակցիաների մասնակիցներին: Ցուցարարները հայտարարել են, որ պետք է փոխվի նախագահը, ոչ թե Սահմանադրությունը:

Համառուսաստանյան հանրաքվեն նախատեսված էր անցկացնել ապրիլի 22-ին, սակայն հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով: 

Նշենք, որ սահմանադրական փոփոխությունները կհամարվեն ընդունված, եթե դրանց կողմ քվեարկած լինի ընտրողների 50 տոկոսից ավելին: Փոփոխությունները կմտնեն ուժի մեջ ԿԸՀ-ի՝ հանրաքվեի վերջնական արդյունքների հրապարակման պահից սկսած:

Տպել
1725 դիտում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել

Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ՍԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները․ ոստիկանությունը քննարկման է դրել սահմանաչափերը

Խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում. ՇՎՏՄ մշտադիտարկումներ

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին (լուսանկարներ)

«Մեգա Տեխնիկս»-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել. հայտարարվել է «1-ԲԻՍ» կանչ, տեղում է եղել նախարարը (լուսանկարներ)

Արկը դեռ երկնքում էր, բայց տեղի բնակիչների տրամադրությունները բարձր էր, հումորներ էին անում․ Ղուկասյան

Հետազոտության մտնել լողացած եւ մաքուր շորերով. կրել դիմակներ՝ ինչպես օրինակում (լուսանկարներ)

Արդեն երկրորդ օրն անընդմեջ դիտարկվում են ՀՀ Կոտայքի մարզի զբոսաշրջային վայրերն ու բացօթյա հանգստի գոտիները

Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակվում է ուժի մեջ մնալ. Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Իջևան-Բերդ ավտոճանապարհին մեքենան բախվել է էլեկտրասյանը․ տուժածներ չկան

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետն իր անվստահությունն է հայտնել ծրագրերի և չափորոշիչների աշխատանքային խմբին

Հրշեջ-փրկարարները մարել են 7 հա տարածքում բռնկված հրդեհները

Վանաձորի բժշկական կենտրոն է դիմել 5 քաղաքացի՝ «սնկից թունավորում» նախնական ախտորոշմամբ

Երևանի Աղբյուր Սերոբի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին