Արմեն Թավադյանի գործով դատական ծախսերը մոտ 2.5 մլն դրամ են. պաշտպանը միջնորդեց վերացնել նրա գույքի կալանքը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ այսօր կայացած դատական նիստին քննարկվեց երեք քրեական գործերը մեկ վարույթում քննելու հարցը:

Քրեական գործերից երկուսը վերաբերում են դեռեւս 2019 թվականի մայիսի 13-ին Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննարկմանը զուգահեռ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում քաղաքացիական ակտիվիստ Վարտգեզ Գասպարիի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։ Գասպարին, հիշեցնենք, բողոքի ակցիա էր իրականացնրել դատարանի դիմաց՝ «Ռոբիկ սրիկա, Ռոբիկ մարդասպան» պաստառը ձեռքին, ինչով պայմանավորված նրա եւ Քոչարյանի աջակիցների միջեւ բախում էր եղել։ Դեպքի առթիվ մեկ օր անց հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանության հատկանիշներով։ Նույն հոդվածով մեղադրանք էր առաջադրվել «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին, Քոչարյանի աջակիցներ Սերգեյ Սաժումյանին եւ Գեւորգ Բաքարյանին։ Գասպարին սույն գործով ճանաչվել է տուժող:

Արմեն Թավադյանի եւ մյուս երկու քաղաքացիների գործերը դատարան էին ուղարկվել իրարից անջատ։

Երրորդ քրեական գործի հարուցման մասին հայտնի էր դարձել 2019 թվականի դեկտեմբերի 19-ին, երբ ոստիկանությունը հայտարարեց, որ բացահայտվել է Մարտի 1-ի գործով տուժողին սուտ ցուցմունք տալու դիմաց կաշառք առաջարկելու դեպք։ Հարուցված քրեական գործով Արմեն Թավադյանին եւ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով՝ նշված արարքը կազմակերպված խմբի կողմից կատարելու համար։

Այսօրվա դատական նիստին Սերգեյ Սաժումյանի եւ Գեւորգ Բաքարյանի պաշտպան Լիլիթ Ներսիսյանը կողմ արտահայտվեց 2019 թվականի մայիսի 13-ին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված երկու քրեական գործերը միացնելուն՝ միաժամանակ դեմ լինելով սուտ ցուցմունք տալու դիմաց կաշառք առաջարկելու գործը դրանց միացնելուն․ «Իմ վստահորդներին մեղսագրված արարքները վերաբերում են Արմեն Թավադյանին մեղսագրված արարքներից մեկին, այսինքն՝ ունենք կապ երեք ամբաստանյալների միջեւ, եւ եթե օբյեկտիվ դիտորդը կարող է նշել, թե ինչ կապ գոյություն ունի Վարուժան Մկրտչյանի եւ իմ վստահորդների եւ համապատասխանաբար Արմեն Թավադյանի միջեւ, միգուցե ես կարծիքս փոխեմ, սակայն այստեղ ես չեմ տեսնում միեւնույն արարքի եւ միեւնույն անձանց վերաբերյալ քրեական գործի քննման առիթ, հետեւաբար, դեմ եմ այդ գործի միացմանը»,- ասաց նա։

Ամբաստանյալներ Սերգեյ Սաժումյանը, Գեւորգ Բաքարյանը

Դեմ արտահայտվեց նաեւ Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ ասելով, որ ինչքան էլ քրեադատավարական գործընթացները նպատակահարմության տեսանկյունից հիմք հանդիսանան գործերի միացման համար, այնուամենայնիվ, դրանց քննության արդյունավետությունը ոչ թե շահելու է, ինչպես պահանջում է օրենքը, այլ տուժելու․ «Պարզ օրինակ բերեմ․ եթե ամբաստանյալներից մեկը ունի առողջական հարգելի խնդիր, եւ չի ներկայանում դատական նիստին, գործերի միացման պարագայում ստացվում է, որ մյուս դատական նիստը եւս չի կարող կայանալ, թեեւ այդ ամբաստանյալը այդ գործի հետ կապ չունի»,- ասաց նա՝ պնդելով, որ նպատակահարմար է համարում գործերի առանձին քննությունը։

Մեղադրող դատախազ Ալիկ Ստեփանյանի կարծքիով, սակայն, երեք քրեական գործերը կարող են քննվել մեկ վարույթում Քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի համաձայն։ Ըստ դրա՝ քննիչի, դատախազի կամ դատարանի կողմից մեկ վարույթում կարող են միացվել մեկ կամ մի քանի հանցագործությունների կատարմանը մասնակցելու մեջ մեղադրվող մի քանի անձանց գործերը կամ մի անձի կողմից կատարված մի քանի հանցագործությունների վերաբերյալ գործերը։

Վարտգեզ Գասպարիի կարծիքով էլ՝ երեք քրեական գործերը փոխկապակցված են, քանի որ ամբաստանյալների քայլերի նպատակը, ըստ նրա, եղել է նույնը՝ Ռոբերտ Քոչարյանին աջակցություն ցույց տալը։ Նշենք, որ Գասպարիի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը այսօրվա նիստին չէր մասնակցում այլ նիստով ծանրաբեռնված լինելու պատճառով։ Դա հաշվի առնելով՝ Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին խնդրեց Գասպարիին պարզաբանել, որ գործերի միացման պարագայում իր արդար դատաքննության իրավունքն էլ է տուժելու, քանի որ գործի քննությունը տեւելու է ավելի երկար։ Գասպարին, սակայն, պնդեց իր դիրքորոշումը։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ եւ կարճ ժամանակ անց վերադառնալով՝ որոշեց միացնել երեք քրեական գործերը մեկ վարույթում։ Թե ինչ հիմնավորումներով, դատարանը չպարզաբանեց՝ նշելով, որ որոշումը կողմերին կտրամադրվի ավելի ուշ։

Վարուժան Մկրտչյանը հրաժարվեց պաշտպանից

Քրեական գործերի միացման հարցը լուծելուց հետո դատարանն անցում կատարեց հանրային պաշտպան Մերի Ալավերդյանին քրեական գործով ամբաստանյալ Վարուժան Մկրտչյանի պաշտպան ներգրավվելուն։ Նշենք, որ նախաքննության ընթացքում Մկրտչյանը հրաժարվել էր իր պաշտպանից, ապա նաեւ՝ իրեն տրամադրված հանրային պաշտպանից։

Այսօրվա դատական նիստին եւս Մկրտչյանը հայտարարեց, որ ինքը հարգանքով է վերաբերում ներկայացած պաշտպանի նկատմամբ, սակայն նրա կարիքը չունի եւ չի ցանկանում պաշտպան ունենալ։ Տեւական ժամանակ դատավարության մասնակիցները քննարկեցին այս հարցը, քանի որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, եթե մեղադրյալների շահերի միջեւ կան հակասություններ, և նրանցից մեկը պաշտպան ունի: Սակայն օրենքը նաեւ ասում է, որ պաշտպանից հրաժարվելը քրեական վարույթն իրականացնող մարմինն ընդունում է միայն այն դեպքում, եթե կասկածյալի կամ մեղադրյալի կողմից այդ մասին հայտարարվել է սեփական նախաձեռնությամբ, կամավոր և այն պաշտպանի ներկայությամբ, որը կարող էր նշանակվել կամ նշանակված է: Անդրադառնալով այս հանգամանքներին՝ պաշտպան Հովհաննես Խուդոյանը չպնդեց, որ առկա է ակնհայտ հակասություն, սակայն նման հանգամանք, ըստ նրա, ամեն դեպքում կա․ «Այս գործի շրջանակում առնվազն այն հանգամանքից ելնելով, որ նախորդ դատական նիստին Վարուժան Մկրտչյանը հայտնեց դիրքորոշում առ այն, որ ընդունում է մեղադրանքը, իսկ Արմեն Թավադյանը չի ընդունում, արդեն իսկ հակասություն է»։ Արձագանքելով պաշտպանին՝ Վարուժան Մկրտչյանն ասաց, որ ինքը չի պատկերացնում, թե ինչի մասին է վերջինս խոսում․ «Ես ասել եմ՝ ընդունում եմ մեղադրա՞նքս, ասել եմ՝ կյանքիս մեջ առաջին անգամ կանգնել եմ, որ դուք իմ ճակատագիրը որոշեք, այս ի՞նչ թազա բան է, թե ես ընդունել եմ մեղադրանքս, դե «ուպակովկա արեք», տարեք ինձ, ես ասել եմ՝ իմ ճակատագիրը կորոշի արդարադատության մարմինը»,- պնդեց նա։

Ձախից՝ դատախազ Արսեն Մարգարյանը, Ալիկ Ստեփանյանը

Հանրային պաշտպան Մերի Ալավերդյանը կարծիք հայտնեց այն մասին, որ դատարանը փորձել է ապահովել անձի պաշտպանությունը, հրավիրվել է հանրային պաշտպան, բայց եթե նա իր ներկայությամբ կրկին պնդում է, որ չի ցանկանում ունենալ պաշտպան այն էլ, երբ առկա է շահերի հակասություն, դա վարույթն իրականացնող մարմնի համար արդեն իսկ հիմք է, որ ընդունի նրա հրաժարումը։ Ալավերդյանի հետ համաձայնեց մեղադրող կողմը՝ նշելով, որ եթե անձը չի ցանկանում, ապա կարիք չկա պաշտպան ներգրավվել․ նրանց համագործակցությունն այդ դեպքում չի ստացվի։ Հետեւելով դատավարության մասնակիցների քննարկմանը՝ Վարուժան Մկրտչյանն ասաց․ «Եթե դատավարության նորմատիվներին խանգարում է իմ ասածը, խնդիր չկա, пожалуйста, ради бога, թող մնա, բայց ես նրան չեմ դիմելու ոչ մի հարցով»։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը հետաքրքրվեց՝ այսինքն նա չի՞ առարկում պաշտպան ունենալուն, ինչին Մկրտչյանը պատասխանեց, որ առարկում է, սակայն չի պնդում։ Ի վերջո դատարանը որոշեց պաշտպան չներգրավել, եւ Մերի Ալավերդյանը հեռացավ նիստերի դահլիճից։

Միջնորդություն՝ գույքի կալանքը վերացնելու դեմ

Այսօրվա դատական նիստին ամբաստանյալ Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի ամբողջ գույքի վրա դրված կալանքը վերացնելու խնդրանքով՝ նշելով, որ այդ որոշումը ի սկզբանե չի ունեցել օրինական բնույթ:

Խուդոյանը պատմեց, որ երբ նախաքննության ընթացքում Հատուկ քննչական ծառայության քննիչ Հրաչ Մուշեղյանը որոշում է կայացրել կալանք դնել Արմեն Թավադյանի շարժական և անշարժ գույքի, ֆինանսական միջոցների, բաժնետոմսերի և ակտիվների վրա, իբրև իրավական հիմք շարադրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթները, իսկ որպես փաստական հիմք նշել է․ «Հաշվի առնելով Արմեն Թավադյանի անձը, դրանից բխող նրա կենսափորձը՝ հիմք են տալիս ենթադրելու, որ իրեն վերագրվող արարքների բնույթից և վտանգավորության աստիճանից ելնելով՝ նա կարող է թաքցնել՝ օտարել, իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքերը:» Խուդոյանը պնդեց, որ «կենսափորձ» եզրույթը քրեադատավարական կատեգորիա չէ, նման տերմին քրեական դատավարության օրենսգրքում նշված չէ որևէ կառուցակարգի շրջանակներում, այդ թվում՝ գույքի վրա կալանք դնելու․ «Ցանկացած պարագայում քրեական դատավարության նորմերից չի բխում գույքի վրա կալանք դնելը՝ անձի կենսափորձը հաշվի առնելով: Նման պատճառաբանությունը անհեթեթ է և հակաիրավական: Ավելին՝ որևէ տրամաբանություն չկա փաստելու մեջ, որ կենսափորձը մատնանշում է հնարավորությունը՝ թաքցնելու կամ օտարելու գույքը: Բացի վերոնշյալը փաստում ենք նաև, որ անգամ այն պարագայում, եթե Հրաչ Մուշեղյանի կողմից ներկայացված փաստարկները չհակասեին օրենսդրական սկզբունքներին և ձևական տրամաբանությանը, կայացված որոշման մեջ առկա չեն գույքի վրա կալանքի կիրառման օրինական հիմքերը»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ Արմեն Թավադյանին մեղսագրվող արարքի պատժատեսակների ցանկում եւս գույքային պատասխանատվությունը նախատեսված չէ:

Խուդոյանի խոսքով՝ նախաքննության ավարտից հետո արդեն պարզ է, որ դատական ծախսերը  չունեն այն ծավալը, որը կարդարացնի Թավադյանի ողջ գույքի վրա կալանք դնելու որոշումը. դրանք ներառւոմ են փորձաքննությունների գումարները, եւ կազմում են մոտ 2.5 մլն դրամ:

Պաշտպանը շեշտեց, որ Թավադյանի գույքի վրա կալանք դնելու որոշումը խախտում է ոչ միայն սեփականության իրավունքը, այլև ուղղակիորեն խոչընդոտում է լրատվամիջոցի (Թիվ 5-ի) գործունեությանը՝ զրկելով այն ֆինանսավորումից: Նա նշեց նաեւ, որ Թավադյանի բնակարանից, գրասենյակից, բանկային դեպոզիտային արկղիկից անհասկանալի պատճառներով առգրավվել է ընդհանուր առմամբ 100 հզ դոլարի չափով գումար, որն իրեղեն ապացույց է ճանաչվել եւ առ այսօր չի վերադրաձվել: Խուդոյանը նշեց, որ դրան կանդրադառնա առաջիկա նիստերում:

«Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում եմ դադարեցնել Արմեն Թավադյանի իրավունքների խախտումը՝ վերացնել նրա շարժական և անշարժ գույքի, դրամական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի և ակտիվների վրա դրված կալանքը՝ այդպիսով դադարեցնելով նաև մամուլի գործունեության տևական սահմանափակումները»,- եզրափակեց նա։

Մեղադրող եւ տուժող կողմերը ժամանակ խնդրեցին միջնորդությանը ծանոթանալու եւ դրա վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնելու համար։ Այդպիսով, այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 7-ին։

 

Գլխավոր լուսանկարում՝ Վարուժան Մկրտչյանը, Արմեն Թավադյանը, Վարտգեզ Գասպարին

Տպել
2119 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին