Ծիրանատոնն էլ այս տարի հեռավար նշվեց. ծառ տնկելու, մշակույթի ու արվեստի դասեր՝ «Յոթ մուսաների» այգում

2002 թվականին Արագածոտնի մարզում՝ Աշտարակից դուրս, սակայն Օշական չհասած, Քասախ գետի աջ ափին գտնվող հողատարածքում, ծառատունկ կազմակերպվեց։ Շուրջ 70 մտավորական՝ Սեն Արեւշատյան, Անահիտ Սահինյան, Հրաչյա Մաթեւոսյան եւ այլք, ծառեր տնկեցին՝ հիմնելով «Յոթ մուսաների այգին»։ 18 տարի անց ծառերն արդեն բերք են տալիս, մտավորականներն էլ ամեն տարի այստեղ անցկացնում են պտղատոներ։

Կեռասի օրվանից Ծիրանատոն

Գրող, գեղանկարիչ Արեւշատ Ավագյանի «Յոթ մուսաների այգում» ամեն տարի նշվում են ծիրանատոնն ու ընկուզատոնը, դեղձի, կեռասի եւ այլ մրգերի օրերը: Ներկայացվում է հայկական երաժշտություն, ասմունք, ստեղծագործություններ, այլ կերպ ասած՝ միավորվում են խոսքը, գույնը, մեղեդին։

Պտղատոներն այստեղ սկսել են նշել 2005 թվականից, սկզբում ընտանիքով, հետագայում արդեն միացել են մի քանի տասնյակ մտավորականներ։

Միջոցառումները սկսում են մայիսից, բացումն անում է վաղահաս կեռասի օրը։ Այգու տեղը գիտեն ու մասնակցում են երիտասարդներ, երեխաներ, մինչեւ 90-ն անց մտավորականներ։

Ինչպես Արեւշատ Ավագյանն է ասում, երիտասարդները գալիս, սովորում են, լսում ասմունքը, երգը, տեսնում գույները, սերունդների միջեւ շփում է ստեղծվում. «Հայ երեխաները, որ դպրոցում նման բաներ չեն անցնում, սովորում են հայաստանյան ծառերի, բույսերի անունները, նշանակությունը, գույներն ու նրբերանգները»։

Ամեն տարի հուլիսի 1-ին այստեղ Ծիրանատոն են նշում։

«Ծիրանը մեր պտուղներից ամենահայկականն է, իր մեջ ունի կարոտի, սպասումի ու սպասելիքների խորհուրդ»,- նշում է գրողն ու երգում Կոմիտասի երգերից.

«Ծիրանի՛ ծառ, բար մի՛ տա, վա՛յ,
Ճըղներդ իրար մի՛ տա, վա՛յ»։

Ծիրանի բնավորության գծեր ազգային նկարագրում է տեսնում: «Արագորեն հասնում է, համեղ է, ճիշտ է երկար չի դիմանում, մենք էլ հաճախ չենք համբերում, շտապում ենք, սակայն իր տված հնարավորությունն օգտագործվում է, չիր կամ ծիրանի օղի ենք սարքում»,- որով ի դեպ այս խոսքի վրա մեր բոլորի կենացն է խմում։

Ծիրանատոնն ավանդույթի համաձայն սկսվում է Օշականի սբ․ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բակում՝ Մաշտոցի շիրիմին ծաղիկներ խոնարհելուց։ Այնուհետեւ մասնակիցները շարժվում են դեպի այգի։

Խոսքը, գույնը, մեղեդին մեկ վայրում

Գրողի խոսքով՝ օրվա խորհուրդը ոչ միայն ազգային, այլեւ համամարդկային նշանակություն ունի․ երբ ազգայինն իրենից արժեք է ներկայացնում, ձգտում է համամարդկայինի։

Այգու ո´չ անվան, ո´չ էլ վայրի ընտրությունն է պատահական․ «Յոթ մուսաների»՝ խոսքը, գույնը, մեղեդին, յոթ մուսաները մեկ վայրում։ Տարիների ընթացքում այդտեղ գրվել են ստեղծագործություններ, երաժշտություններ, արվել կտավներ։

Վայրը գրողը երկար է փնտրել ու գտել Հայոց այբուբենի հուշարձանի հարեւանությամբ, որը նույնպես խորհրդանշական է համարում։

Ծիրանատոնը նաեւ հիմն ունի, բառերի հեղինակը երգահան Արսեն Համբարյանն է, որն ամեն անգամ բացմանը կատարում է, կրկներգի բառերն էլ անգիր են արել ներկաները. «Ծիրանածին, հե ՜յ, Ծիրանատոն, ջա ՜ն, ծիրանահամ տոն է մեր այգում...»։

Ամեն տարի ներկաներին այստեղ անակնկալներ են սպասվում։

Մեկ-երկու տարի առաջ այգու ծառի տակ հերթ էր օրինակ, բոլորը սպասում էին, որ նկարիչ-քանդակագործ Հարություն Չալիկյանն իրենց շարժանկարը պատկերի։ Մի քանի ծառ այն կողմ էլ նկարիչ Սերգեյ Պողոսյանն էր դիմանկարներ անում։ Մեկն անշարժ նստած էր, որ իրեն նկարեն, մյուսը կողքից հետեւում էր, որ վերջում ասի՝ նմա՞ն է, թե՝ ոչ։

Մի տարի էլ ծառերի տակ լսվում էր քանոնահարուհի Մարիաննա Գեւորգյանի երաժշտության հնչյունները։

Այգու հյուրերի ցանկում միայն հայեր չեն։ Օրինակ՝ Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան, հայագետ Օլեքսանդր Բոժկոն այսպես է վայրը բնութագրում․ «Յոթ մուսաների այգի, որտեղից երեւում է Մասիսը»։

Վրացուհի գրող Նինո Սպանդերաշվիլին էլ տոնի ժամանակ հավաքվածների համար վրացերենով է ասմունքում։

Նորահայտ վիրուսը այս տարվա պլանները փչացրեց, Արեւշատ Ավագյանն այսօր ընտանիքի հետ այնտեղ մեկուսացել ու համացանցի միջոցով էր փորձում տոնի, մշակույթի ու գրականության մասին խոսել՝ գրառումներ, նկարներ, ուղիղ եթեր։

Զրույցի ընթացքում երիտասարդ տարիքն է հիշում։ Դեռ ուսանողական տարիներից էր մտածում ստեղծել մի այգի, որտեղ աճեն հայաստանյան բոլոր պտուղները, այն դառնա կանաչ դպրոց։ Ի դեպ, այգում մի քանի տեսակի ծիրան, կեռաս, խաղող եւ այլ մրգեր են աճում։

«Ծառ տնկելու դասն ուզում եմ, որ սովորեն բոլոր դպրոցականները, ուսանողները, ծառ տնկել, սիրել, գնահատել իրար, ընկերությունը։ Ամուսնանալ, զավակներ ունենալ եւ ամրացնել հայրենիքի հոգեւոր մշակութային կայունությունը»։

Ի դեպ այգու նախկին տերը ժամանակին եւս հայտնի անձանց է իր այգում հյուրընկալել՝ Նիկողայոս Մառնին, Լեւոն Շանթին եւ ուրիշներին։

Տպել
2301 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում