Ռուսաստանում ընթանում է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հիմնական քվեարկությունը.(լուսանկարներ)

Մեկնարկել է ՌԴ Սահամանադրության փոփոխությունների համար նշանակված համառուսաստանյան հանրաքվեի գլխավոր եւ վերջնական քվեարկությունը: Հուլիսի 1-ը քվեարկության հիմնական օրն է, երեկոյան կամփոփվեն արդյունքներն, ու պարզ կդառնա՝ ռուսները կողմ են, թե դեմ սահմանադրական բարեփոխումներին:

Հիշեցնենք՝ ընդհանուր քվեարկությունը տեւեց 1 շաբաթ՝ հունիսի 25-ից սկսած:

ՌԴ ԿԸՀ պատասխանատու քարտուղար Ալեքսանդր Տոչենովը կեսօրից հետո հայտարարել է, որ դեռեւս լուրջ խախտումներ չեն արձանագրվել, որոնք կարող էին խախտել բուն քվեարկության ընթացքը:

Քվեարկության բոլոր մասնակիցներին ընտրատեղամասերում տրվում են խորհրդանշական փաթեթներ՝ կազմված գրիչից, տարբերանշանից, ապարանջանից, փոքրիկ օրացույցից ու տոմսից, որով կարող են մասնակցել հատուկ խաղարկության:

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը քվեարկել է մայրաքաղաքի թիվ 90 ընտրական տեղամասում՝ Նիկոլաեւ փողոցում տեղակայված: Նախագահ Վլադիմիր Պուտինը քվեարկել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում տեղակայված թիվ 2151 ընտրատեղամասում:

Ե՛վ վարչապետը, ե՛ւ նախագահը մյուս ընտրողների նման ստացել են խորհրդանշական փաթեթը:

Ընտրատեղամասերը պարբերաբար ախտահանվում են, ըստ ՌԴ ԿԸՀ տվյալների՝ պահպանվում են անվտանգության խիստ միջոցառումներ:

ՌԴ տասնյակ շրջաններում քվեարկությունն ավարտվել է երեկ երեկոյան՝ ժամը 20:00-ին, մի շարք ընտրատեղամասերում քվեարկությունն ավարտվել է, եւ դրանք փակվել են այսօր: Ամենաակտիվ մասնակցությունը գրանցվել է Չեչնիայում, Կեմերովի շրջանում ու Տիվայի Հանրապետությունում:

Ընտրություններին այսօր մասնակցում են նաեւ բազմաթիվ երկրների ռուսական ներկայացուցչության կառույցներում՝ դեսպանություններում ու հյուպատոսարաններում:

ՌԴ Սահմանադրության փոփոխությունների համառուսաստանյան հանրաքվեն նախատեսված էր անցկացնել ապրիլի 22-ին, սակայն հետաձգվել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Հիշեցնենք՝ առաջակվող փոփոխությունների համաձայն՝ հանրաքվեի դրական արդյունքի դեպքում, ի թիվս այլ փոփոխությունների, կզրոյացվեն Պուտինի նախորդ 2 նախագահական ժամկետները, եւ վերջինս հնարավորություն կունենա կրկին առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում, քանի որ, ըստ գործող Սահմանադրության, նույն անձը չի կարող 2 անգամից ավելի առաջադրվել նախագահի պաշտոնում:

Տպել
1676 դիտում

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին