Գյումրիում 2 փողոցի հիմնանորոգման մեկնարկը տրվեց. հիմնարկեքին մասնակցեց նաև ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը

Արտակարգ դրության ժամանակ արտակարգ ողջույն՝ բռունցքը՝ բռունցքին, ժպիտն էլ՝ դիմակով: Աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Սուրեն Պապիկյանը: Լավ նպատակով: 2 փողոցի հիմնանորոգման հիմնարկեքն արեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի և այլոց մասնակցությամբ:

Մայակովսկիում փոսերն այնքան խորն են, շատ ու դարավոր, որ բնակիչներն անգամ նախարարին ու տեխնիկան սեփական աչքերով տեսնելու պարագայում չեն հավատում, թե մի օր, այն էլ՝ մոտ ապագայում ասֆալտապատ փողոցով են քայլելու: Օզանյան փողոցում ևս հիմնարկեքի արարողություն եղավ այսօր:

Ընդհանուր առմամբ 2020 թվականին Գյումրիում 15 փողոցի հիմնանորոգման աշխատանք է մեկնարկելու: Առաջին փուլն այսօր մեկնարկեց ՎԶԵԲ-ի վարկային ծրագրի ֆինանսական միջոցներով:

Սա նոր ծրագիր չէ, մեկնարկել է 2018 թվականից: 23.8 մլն եվրոյի ծրագիր է, որի իրականացմամբ այս տարի Գյումրին կունենա հիմնանորոգված ևս 22 փողոց և 1 հրապարակ:

Դրան զուգահեռ ներկա պահին, ըստ նախարար Սուրեն Պապիկյանի, աշխատանքներ են տարվում Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ, որ Համաշխարհային բանկի ֆինանսական միջոցներով հնարավոր դառնա Կումայրի պատմական միջուկում նոր աշխատանքների իրականացումը: Խոսքը Վարդանանց և Ջիվանու հրապարակների մասին է: Համաշխարհային բանկն աշխատանքների համար հատկացրել է 2.5 միլիարդ դրամ:

«Սա ընդգրկում է մոտ 4 կմ հատված: Նաև նամակ է ուղարկվել Համաշխարհային բանկին՝ ծրագրի շրջանակներում լուծելու Վարդանանց հրապարակի լուսավորության ու որոշ հատվածների նորոգման հարցը: Ասում եմ, որ ոչ մի մտավախություն չպետք է լինի, պատմական միջուկը վերակառուցվելու է այնպես, ինչպես եղել է: Ավելի ենք մեծացնելու և գեղեցկացնելու»,- լրագրողների հետ զրույցում վստահեցրեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Այցի ընթացքում նախարարը խոսեց նաև այն փողոցների և կապալառու կազմակերպությունների մասին, որոնք նախորդ տարի ավարտել էին աշխատանքները, սակայն ընդունում-հանձնում չէր եղել վատ որակի և առկա բազմաթիվ թերությունների պատճառով:

Պապիկյանն ասաց՝ դեռ կան բազմաթիվ ընկերություններ, որոնց հետ խնդիրները հարթված չեն, բայց կան նաև կապալառուներ, որոնք շտկել են թերությունները: Հիմնականում սուբվենցիոն ծրագրրերով իրականացված շինաշխատանքեր են եղել դրանք: Խնդիրը, ըստ նախարարի, մի քանի մասնավոր լաբորատորիաների գործունեության հետ ուղիղ կապ ունի:

«Այսինքն՝ մասնավոր լաբորատորիան ստուգում  է ու պատվիրատուին ներկայացնում, որ ամեն ինչ կարգին է, նա էլ պետք է, ըստ էության, հաստատի, և վճարումն իրականացվի: Բայց մենք ունենք նաև պետական լաբորատորիա, որի ստուգումը ցույց է տալիս, որ այդ լաբորատորիայի տված արդյունքը իրականության հետ ոչ մի աղերս չունի: Բնականաբար, մենք կապալառու ընկերությանն առաջարկել ենք շտկել թերությունը: Նման քայլի գնացած կապալառուներ ունենք, և նոր եզրակացության հիման վրա կվճարվեն նրանց աշխատավարձերը, իսկ որոնք հրաժարվում են, գործերը կգնան դատախազություն, կլինի պայմանագրի խզում, իսկ պայմանագրի խզումը նշանակում է, որ այս կապալառու կազմակերպությունները կընկնեն սև ցուցակ»,- ասաց նախարարը:

Շիրակի մարզում այս տարի տարբեր շինարարական ծրագրերի մեջ միակ նորությունը Ալագյազ-Արթիկ ճանապարհահատվածի նորոգումն է լինելու: Դա երկու՝ Շիրակի և Արագածոտնի մարզերի հետաքրքրությունների շրջանակում է: «Մոտ 30 կմ երկարությամբ ճանապարհի մասին է խոսքը, որը մտածում ենք, որ հնարավոր է միջին նորոգմամբ բարեկարգել: Ներկա պահին այդ տարածքում ուսումնասիրություններ են ընթանում: Եթե եզրակացություն լինի, որ միջին նորոգմամբ կարող ենք աշխատաքներն անել, կսկսենք»,- տեղեկացրեց նախարարը:

Հիմա ընթացքի մեջ է Գյումրի-Սպիտակ ճանապարհի վերջնամասի շինարարությունը: Աշխատանքների ավարտից հետո Վանաձորն ու Գյումրին միմյանց կկապվեն բարեկարգ ճանապարհով:

Ընդանուր առմամբ, ըստ Սուրեն Պապիկյանի, ՀՀ ճանապարհային ֆոնդի 80 տոկոսն անբարեկարգ է: Աստիճանաբար են խնդիրները հարթվելու, բայց առաջին հերթին առաջին հորիզոնականում հրատապ լուծումներ պահանջող և կենսական նշանակության ճանապարհների հիմնանորոգումն է:

Տպել
2368 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)