Ալիմենտ կարող են ստանալ ոչ միայն երեխաները, այլ նաև ծնողները, քույրերը, եղբայրները. օրենքից մարդիկ հաճախ տեղյակ չեն

01/07/2020 schedule13:19

Թյուր կարծիք կա, թե ալիմենտ վճարում են միայն ամուսնալուծված ծնողներն իրենց երեխաներին, մինչդեռ Հայաստանի Հանրապետության առնվազն մեկ օրենսգրքով՝ «Ընտանեկան»-ով, բազմաթիվ հոդվածներ կան ընտանիքի այլ անդամներին ալիմենտ վճարելու պարտավորությունների մասին:

Մասնավորապես՝ Ընտանեկան օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանվում է, որ չափահաս զավակները նույնպես ունեն ծնողների ապրուստի միջոցը հոգալու պարտականություն: «Աշխատունակ չափահաս զավակները պարտավոր են պահել իրենց անաշխատունակ և օգնության կարիք ունեցող ծնողներին և հոգ տանել նրանց մասին։ Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում օգնության կարիք ունեցող ծնողների համար նրանց չափահաս աշխատունակ զավակներից ալիմենտը բռնագանձվում է դատական կարգով։ Զավակներից յուրաքանչյուրից բռնագանձվող ալիմենտի չափը կայուն դրամական գումարով որոշում է դատարանը՝ ելնելով ծնողների և զավակների գույքային ու ընտանեկան դրությունից և ուշադրության արժանի շահերից: Դա ենթակա է վճարման յուրաքանչյուր ամիս»։

Ավելին՝ զավակները պարտավոր են նաև հոգալ ծնողի, մտերիմ ազգականի՝ քույր, եղբայր, լրացուցիչ ծախսերը: Ընտանեկան օրենսգրքի 76-րդ հոդվածի համաձայն՝ չափահաս աշխատունակ զավակները ունեն ծնողի, ազգակցի ծանր հիվանդության, խեղում ստանալու, նրանց կողմնակի խնամքի համար վճարելու անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ծախսերը կրելու պարտավորություն:

Ընտանեկան օրենսգրքի մեկ այլ՝ 81-րդ հոդվածը սահմանում է եղբայրների եւ քույրերի պարտականությունները իրենց անչափահաս կամ անաշխատունակ չափահաս եղբայրների եւ քույրերի համար: «Օգնության կարիք ունեցող անչափահաս եղբայրներն ու քույրերը իրենց ծնողներից ապրուստի միջոց ստանալու անհնարինության դեպքում բավարար միջոցներ ունեցող իրենց չափահաս աշխատունակ եղբայրներից ու քույրերից դատական կարգով ալիմենտ ստանալու իրավունք ունեն, նույնիսկ իրավունք տրվում է նաև օգնության կարիք ունեցող չափահաս անաշխատունակ եղբայրներին ու քույրերին, եթե նրանք չեն կարող ապրուստի միջոց ստանալ իրենց չափահաս աշխատունակ զավակներից, ամուսնուց (նախկին ամուսնուց) կամ ծնողներից»։

Ընդ որում, օրենսգիրքը նախատեսում է ալիմենտի վճարում ինչպես կողմերի փոխադարձ համաձայնությամբ, այնպես էլ՝ դատական բռնագանձման կարգով:

Ընտանիքի անդամների ալիմենտային պարտավորությունների մասին զրուցեցինք ՀՀ փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանի հետ, որը գործի բերումով ամենից շատն է առնչվում անվճարունակ և փաստաբանի կարիք ունեցող քաղաքացիների հետ: 

- Տիկի՛ն Առուստամյան, ինչո՞ւ մեր քաղաքացիները տեղյակ չեն, կամ քչերը գիտեն այս օրենքների մասին, թեև դրանք ընդունվել են դեռևս 2004 թվականից:

- Բնական է, որ այս դրույթները շատ չեն գործածվում Հայաստանում: Հատկապես ծնողներին հոգ տանելու առումով մեր ազգաբնակչությունը չնչին բացառություններով կատարում է զավակի իր պարտականությունը: Այլ է քույր-եղբայր ալիմենտային հարաբերությունների պարագան: Այստեղ, իրոք, չիմացության հետ գործ ունենք: Մարդիկ հիմնականում տեղեկացված չեն իրենց իրավունքներից, մյուս կողմն էլ զարմանում է, որ այդպիսի պարտավորություն ունի, և դա սահմանված է օրենքով: Սովորաբար մեր հասարակության մեջ ալիմենտի պահանջը ասոցացվում է միայն ամուսինների միջև երեխաների ապրուստի միջոցը հոգալու խնդրի հետ, սակայն օրենքը, բացի այդ իրավահարաբերությունից, ալիմենտի վճարման պարտականություն է նախատեսում նաև անաշխատունակ, անապահով ամուսնու և օգնության կարիք ունեցող ծնողների, ընտանիքի մյուս անդամների ապրուստի միջոցը հոգալու համար:

- Փաստորեն, մեծահասակ ծնողին չպահելու, նրա կենսական խնդիրների մասին հոգ չտանելու դեպքում դա՞տ է հասնում զավակին:

- Այո՛: Մեկ բացառությամբ. եթե դատարանով ապացուցվի, որ ծնողները ժամանակին խուսափել են իրենց ծնողական պարտականությունները կատարելուց, զավակներն ազատվում են ծնողական իրավունքներից զրկված ծնողներին ալիմենտ վճարելու պարտականությունից։

- Շա՞տ են նման հարցերով Ձեր ղեկավարած կառույցին դիմողները:

- Օրինակ՝ 2020թ. առաջին կիսամյակում երեխայի համար ալիմենտ վճարելու, տեսակցության կարգ սահմանելու կամ բնակության վայր որոշելու հարցով ՀՀ փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակ դիմել է 102 քաղաքացի, իսկ ընտանիքի անդամի, ամուսինների կամ նախկին ամուսինների համար ալիմենտ վճարելու հարցով՝ ընդամենը 5-ը: Թեև օրենքը բավարար երաշխիքներ է սահմանել անաշխատունակ, հիվանդ ծնողների համար, սակայն մեզ ամեն օր այցելում են տարեց և վատառողջ քաղաքացիներ, որոնք անվճար իրավաբանական օգնություն են ստանում բազմաբնույթ իրավական հարցերով, և, ի թիվս իրենց իրավական խնդիրների, ունեն նաև ապրուստի միջոցը հոգալու անհրաժեշտություն: Ունեն նաև չափահաս զավակներ, որոնց դեմ կարող են ալիմենտի բռնագանձման հայց ներկայացնել, բայց հատկանշական է, որ նրանք շատ անգամ խուսափում են նման հայցով դատարան դիմել: Երևի ազգային նկարագրի հարց է. ծնողները խուսափում են իրենց երեխաներին դատի տալ. խնայում են զավակներին:

Նանե Մակուչյան

Տպել
3967 դիտում

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն