Գինը՝ մատչելի, որակը՝ չզիջող․ COVID-19-ի հայկական արտադրության 6000 թեստ պատրաստ է

COVID-19-ի հայկական արտադրության 6000 լաբորատոր թեստ այժմ պատրաստ, պահեստավորված է։ Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում սպասում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական գրությանը, որից հետո դրանք կտրամադրվեն։

Ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանն այսօր առցանց ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը անցկացրել է թեստերի փորձաքննությունը, և եթե չի սխալվում, ԱՆ-ի գրությունն էլ երեկ առաքվել է։

Օրական կարող են արտադրել 2000 թեստ, սակայն ընթացքում փորձարկել են նաեւ արտադրական ծավալների ընդլայնումը։

«Եթե կարիք լինի, մենք կկարողանանք ավելի մեծ ծավալներով արտադրել»,- նշեց Առաքելյանը։

Հայկական արտադրության թեստերը որակի առումով չեն զիջում ներկրվածներին։

Մեր հարցին ի պատասխան՝ ինստիտուտի տնօրենը նշեց, որ պաշտոնական փորձարկումների արդյունքները կհրապարկվեն համապատասխան գրությունը ստանալուց հետո։ Իրենց նեղ լաբորատոր մի քանի փորձարկումների արդյունքներով ստացել են 98-100% համապատասխանություն ներկրվածներին։

Առաքելյանը նշեց, որ ՀՀ Կառավարությունից ստացել են 250․000 ԱՄՆ դոլարի նյութեր, որպեսզի մատակարարեն 100․000 թեստ։ Ինչ վերաբերում է հայտարարված 500․000 դոլարին, այս պահին օգտագործել են մի մասը, եթե կարիք լինի, նորից կկարողանան ապահովել թեստերով։

Այստեղ արտադրված թեստերի գինն էապես ցածր է այլ երկրների հետ համեմատած։ Մեկի արժեքը 2․5 ԱՄՆ դոլար է, մինչդեռ շուկայի հետազոտությունը ցույց է տվել, որ մեկ թեստի միջին արժեքը 10 դոլար է։

«Իհարկե, կարելի է հաշվի առնել, որ թեստերի մի մասը Հայաստանին նվիրել են, մի մասը՝ տվել ավելի մատչելի գնով, բայց ինձ չի թվում, թե 2․5 դոլարից ավելի մատչելի տարբերակներ կան, եթե դա նվեր չէ»,- ընդգծեց Առաքելյանը։

Արտադրության ընթացքում ինստիտուտը սերտորեն համագործակցել է արտասահմանյան գործընկերների հետ։ Առայժմ արտահանման հարց ընդհանրապես չի քննարկվում․ թեստերը, որ իրենք արտադրում են, պետք է անցնեն բավական երկար սերտիֆիկացիայի եւ գրանցման փուլ։ Հայաստանում այս պահին այդ օրենսդրությունը չի գործում։

Հակամարմինների թեստեր ստեղծելու ներուժ նույնպես ունեն, սակայն, Առաքելյանի խոսքով, այս պահին ավելի վճռորոշ է ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիա) թեստեր ունենալը։

Տպել
6271 դիտում

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ