Ուսուցիչներին մտահոգում է նոր նախագիծը, որով կարող են նվազել հայոց լեզվի դասաժամերը

Հայոց լեզու առարկայի շուրջ քննարկումները, այն քիչ ուսումնասիրելու վերաբերյալ դժգոհությունները նորից արդիական են դառնում։ Եթե նախկինում պատճառը բուհերում առարկան ոչ պարտադիր դարձնելու հարցն էր, այսօր՝ դպրոցներում ժամաքանակը նվազեցնելու։

Ոլորտում փոփոխություններ նախատեսող Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը, բացի դրական մեկնաբանություններից, նաեւ մի շարք ուսուցիչներին մտահոգությունների տեղիք է տվել․ նրանք կարծում են՝ սխալ է լեզվի ժամերը պակասեցնելը։

Նոր նախագծով դպրոցներում սահմանվելու են ոչ թե ուսումնական բնագավառներին հատկացվող ժամաքանակները, այլ դրանց տոկոսային միջակայքերը։ Ստացվում է՝ յուրաքանչյուր դպրոց կարող է ձեւավորել սեփական ուսումնական պլանը՝ առաջնորդվելով առավելագույն ժամաքանակով, որը տրված է աղյուսակով։

Ըստ դրա՝ մեծ տեղ է հատկացված ԲՏՃՄ-ին (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ինֆորմատիկա, մաթեմատիկա, աշխարհագրություն), որը միջին եւ ավագ դպրոցներում կազմում է մինչեւ 38%։ Տարրական դպրոցում այն մինչեւ 28% է։ Փոխարենը՝ հայոց լեզվի եւ գրականության տոկոսներն այս աղյուսակում առավել պակաս են։ Տարրական դպրոցում հայոց լեզվի եւ գրականության համար սաhմանվել է 15-20%, միջին դրոցում՝ 10-15% եւ ավագում՝ 9-14%։

Ըստ նախագծի՝ 1-6-րդ դասարաններում հայոց լեզուն եւ գրականությունը ներկայացվում են մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ առանձին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ավելի վաղ Edcamp ուսուցչական համաժողովի ընթացքում խոսելով առարկաների մասին, նշել էր, որ ԲՏՃՄ-ին այդչափ ուշադրության արժանացնելը թույլ է տալու էապես լուծել կրթության բովանդակության շեշտադրման փոփոխության խնդիրը։ Միեւնույն ժամանակ, ըստ նրա, պահպանել են կարեւոր նշանակությունը եւ կշիռը, որը պետք է ունենան հայրենագիտական առարկաները, հայոց լեզուն։ Անկախ իրավակազմակերպական ձեւից եւ ենթակայությունից ցանկացած դպրոցում պարտադիր կլինի 4 առարկա՝ հայոց լեզու եւ գրականություն, մաթեմատիկա, օտար լեզու, հայոց պատմություն։

Անդրասյանի պարզաբանմամբ՝  կրթությունը հայերենով է, հետեւաբար լեզուն սովորելու են բոլոր դասերին։

Չափորոշիչն այժմ տեղադրված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am), այնտեղ մի շարք մասնագետներ առաջարկել են վերանայել լեզվի հետ կապված փոփոխությունը։

«Հայոց լեզվին տրամադրվող շաբաթական ժամաքանակի կրճատումն անթույլատրելի է: Նախարարության հիմնավորումն անընդունելի է. այդ «տրամաբանությանբ» հայերեն «ճիշտ» խոսել կարող են սովորել` հետևելով հեռուստասերիալներին եւ սոցցանցերում գրառումներին կամ խոսքին: Հայերենը պաշտպանության խիստ կարիք ունի»,- նշել է Ալինա Բաղդասարյանը։

Անահիտ Ղուկասյանի կարծիքով էլ՝ լեզվի քերականությունն այնքան բարդ է, որ ժամերը շատ քիչ են աշակերտին այն լիարժեք ուսուցանելու համար. «Այսօր մեր առաջ լուրջ մարտահրավեր է դրված՝ ունենալ կիրթ եւ գրագետ սերունդ։ Առաջարկում եմ ավելացնել հայերենի ժամերի քանակը։ Դա պետք է ե՛ւ աշակերտին, ե՛ւ ուսուցչին»։

Նարինե Պողոսյանը ոչ միայն որպես ուսուցիչ, այլեւ ՀՀ քաղաքացի է գրառում կատարել։ Նրա կարծիքով՝ այլ դասաժամերի ընթացքում հնարավոր չէ գիտելիք ստանալ մայրենի առարկայից։

«Հայերենը մեր մայրենին է, մենք դարեր ի վեր գոյատեւել ենք լեզվի ու հավատքի շնորհիվ։ Որքանո՞վ է ճիշտ կրճատել լեզվի պահպանման ու զարգացման դասաժամը, այն լրացնել օրինակ բնագիտության դասին։ Կզարգանա բառապաշարը, իսկ քերականությո՞ւնը, ուղղագրությո՞ւնը, իսկ հայ հանճարների ստեղծագործությունների բացահայտումն ու վերլուծությո՞ւնը»,- նշել է նա՝ հավելելով, որ սա կլինի հայապահպանման գլխավոր դրույթը։

Տպել
5136 դիտում

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը