«Առանց մեղադրող մյուս կողմում յոլլա կգնան». Քոչարյանի գործով դատախազն առարկեց պաշտպանների առաջարկի դեմ

Կարճատեւ ընդմիջումից հետո Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը վերսկսվեց, եւ դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ դահլիճի կահավորումն այս պահին հնարավոր չէ:

Հիշեցնենք՝ նիստը հետաձգվել էր տեխնիկական հարցեր լուծելու համար, որպեսզի դահլիճում ապահովվեն սոցիալական հեռավորության պահանջները:

Վերսկսումից հետո դատավարության մասնակիցները շարունակեցին քննարկել սոցիալական հեռավորություն պահպանելով՝ նիստը շարունակելու հարցը: Պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ եթե իրենցից մի քանիսը տեղափոխվի դահլիճի մյուս՝ ապակիներից այն կողմ գտնվող հատված, դա լրացուցիչ անհարմարություն է լինելու իրենց համար, ինչին իրենք դեմ չեն, բայց պնդում են, որ այդ անհարմարությունը պետք է հավասար պայմաններ ստեղծի կողմերի միջեւ: Ալումյանն առաջարկեց, որ այդ դեպքում մեղադրողներից մեկը եւս տեղափոխվի մյուս հատված, ինչին մեղադրող կողմն առարկեց. «Այսինքն՝ ես կարո՞ղ եմ գնալ, այնտեղ նստել, պարոն Բաղդասարյանը չի՞ կարող, այդ ո՞ր չափանիշով»,- ասաց Ալումյանը:

Դատախազ Գեւորգ Բաղդասարյանն ասաց, որ պարոն Ալումյանը չի կարող որոշել, թե ինքը որտեղ պետք է նստի. «Հասել ենք նրան, որ քննարկում ենք այս վարույթի հետ կապ չունեցող, նիստը տապալելուն ուղղված մի հարց. մեր սոցիալական հեռավորության հարցը չի կարելի քննարկել պաշտպանների բարձրացրած հարցի համատեքստում. առանց մեղադրող մյուս կողմում յոլլա կգնան»,- ասաց նա: Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ ասաց, որ երկու մեղադրողներով կարող են երկու սեղանի շուրջ այնքան սոցիալական հեռավորություն պահպանել, որ մի բան էլ ավելի լինի, հետեւաբար նման խնդիր իրենք չունեն:

Տեւական ժամանակ դատավարության մասնակիցները քննարկեցին այս հարցը, ինչից հետո, ի վերջո, դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց հետաձգել այսօրվա դատական նիստը՝ հաշվի առնելով նաեւ Միհրան Պողոսյանի նշած հանգամանքները:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 7-ին՝ ժամը 13:00-ին:

Նշենք, որ Միհրան Պողոսյանն այսօր հայտնել էր, որ ինքը կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը եղել է բացասական, սակայն երեկ կորոնավիրուս է հաստատվել այն անձի մոտ, որի հետ ինքը այս ընթացքում շփվել է, այդ իսկ պատճառով պատրաստվում է նորից թեստ հանձնել: Պողոսյանը տեղեկացրեց, որ դատարան մուտք գործելիս ջերմաչափվել է, եւ իր ջերմությունը եղել է 36.9: Նա ասաց, որ այս ամենը ներկայացնում է, որ դատարանը որոշի՝ ինքը կարող է մասնակցել նիստին, թե ոչ: 

Տպել
2607 դիտում

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)