Կկարգավորվի Գյուլումյանի, Թոխյանի, Նազարյանի թոշակի հարցը, եւ կհստակեցվի նոր թեկնածուների առաջադրման կարգը. նախագծեր

Armtimes.com-ի տեղեկություններով՝ վաղը՝ հունիսի 30-ին, ՀՀ Ազգային ժողովը ամենայն հավանականությամբ արտահերթ նիստ կհրավիրի:

Օրակարգում թերեւս կլինեն Սահմանադրական դատարանի մասին օրենքում անհրաժեշտ փոփոխությունների իրականացումն ու ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի չեղարկումը: 

Քիչ առաջ ԱԺ կայքում տեղադրվեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանի եւ Սուրեն Գրիգորյանի հեղինակած նախագծերը՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին:

Նախագծերով պատգամավորները նպատակ ունեն հստակեցումներ մտցնել սահմանադրական փոփոխությունների արդյուքում թոշակի գնացող ՍԴ անդամների կենսաթոշակի իրավունքի իրացման հարցում:

Մասնավորապես առաջարկվում է հետեւյալ փոփոխությունը. «5.1. Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով 213-րդ հոդվածի 1-ին մասի ուժով լիազորությունների ժամկետը ավարտված եւ պաշտոնավարումը դադարած Սահմանադրական դատարանի անդամին (դատավորին)՝ որպես սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով լիազորությունները դադարած անձի, նշանակվում է կենսաթոշակ սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան: Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարողը այս մասին կազմում է արձանագրություն:

Բացի այդ, կարգավորումներ են առաջարկվում դատավորի թափուր տեղերի համար թեկնածուներ առաջադրելու հաջորդականության հարցում: Ըստ հեղինակների՝ կարգավորված չէ այն հարցը, թե ինչպես է գործելու թեկնածուների առաջադրման հաջորդականությունը այն դեպքում, երբ որեւէ մարմին արդեն իսկ առաջադրել, եւ պաշտոնավարում են Սահմանադրությամբ նախատեսված՝ յուրաքանչյուր մարմնի հաշվարկով առավելագույն 3 դատավորները:

Այս մասով առաջարկվող փոփոխությունը հետեւյալն է. «Սույն մասով սահմանված հաջորդականությամբ հերթական առաջադրումն իրականացնելու իրավունք ունեցող մարմինը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածու չի առաջադրում, եթե նրա կողմից առաջադրված եւ սույն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված տեղեկացումը համապատասխան մարմնին տրամադրելու պահին պաշտոնավարող Սահմանադրական դատարանի դատավորների թիվը, Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, հավասար է երեքի: Տվյալ դեպքում Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածու առաջադրում է սույն մասով սահմանված հաջորդականությամբ թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող այն մարմինը, որի մոտ առկա չեն սույն մասի երկրորդ նախադասությամբ սահմանված սահմանափակումները»:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի այն անդամները, որոնց վրա տարածվում էր Սահմանադրության փոփոխությունները, պնդում էին, որ չեն հեռանա մինչեւ Սահմանադրական դատարանի մասին օրենքը չհամապատասխանեցվի այդ փոփոխություններին:

Բանն այն է, որ 2005 թվականի Սահմանադրությամբ հստակ սահմանված էր, որ Սահմանադրության նորմերը գործում են անմիջականորեն, սակայն 2015 թվականի Սահմանադրությամբ այդ կետը դուրս է եկել: Սահմանադրական նորմերի անմիջականորեն գործելու փաստը վերաբերում է միայն մարդու իրավունքներին ու ազատություններին: 

Սահմանադրության 167-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ Սահմանադրական դատարանի կազմավորման եւ գործունեության կարգը սահմանվում են Սահմանադրությամբ եւ Սահմանադրական դատարանի մասին օրենքով:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ մինչեւ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը եւ անդամները 12 տարվա ժամկետը լրանալուց հետո շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:

Այսպիսով՝ պատգամավորներն իրենց նախագծերը հիմնավորում են հետեւյալ կերպ. «2020 թվականի հունիսի 22-ին Ազգային ժողովի ընդունած Սահմանադրության փոփոխություններով սահմանվեցին 2015թ. փոփոխությոններով Սահմանադրությամբ Սահմանադրական դատարանի կազմավորման նոր մոդելի գործարկման մեխանիզմներ, ինչի արդյունքում ներկայումս «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) մի շարք կարգավորումներ չեն համապատասխանում Սահմանադրության 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններին:

Չնայած այն հանգամանքին, որ փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը՝ որպես Սահմանադրության անցումային դրույթ, պարունակում է Սահմանադրական դատարանի կազմավորման նոր մոդելին անցնելու համար անհրաժեշտ եւ արդեն իսկ գործող կարգավորումները, սակայն անհրաժեշտ է նաեւ կատարել Օրենքի եւ նոր խմբագրությամբ Սահմանադրության 213-րդ հոդվածի մի շարք համապատասխանեցումներ, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի դատավորի եւ նախագահի թափուր պաշտոններում առաջադրումների եւ ընտրության համար անհրաժեշտ կարգավորումներ:

Բացի այդ, անհրաժեշտություն է առաջացել սահմանել նաեւ Սահմանադրական փոփոխությունների ուժով պաշտոնավարումը դադարած Սահմանադրական դատարանի երեք դատավորների, մասնավորապես՝ Հրանտ Արայի Նազարյանի (Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տեւողությունը մինչեւ 2020 թվականի հունիսի 26-ը կազմել է առավել քան 24 տարի), Ֆելիքս Պապինի Թոխյանի (Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տեւողությունը մինչեւ 2020 թվականի հունիսի 26-ը կազմել է առավել քան 22 տարի) եւ Ալվինա Բալաբեկի Գյուլումյանի (Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տեւողությունը մինչեւ 2020 թվականի հունիսի 26-ը կազմել է առավել քան 12 տարի, մասնավորապես՝ 1996-2003թթ. եւ 2014-2020թթ.) կենսաթոշակի իրավունքի իրացման ապահովման համար անհրաժեշտ հստակեցումներ:

Բացի այդ, Սահմանադրության 213-րդ հոդվածով եւ Օրենքի 17-րդ հոդվածով սահմանված՝ դատավորի թափուր տեղերի համար թեկնածուներ առաջադրելու հաջորդականության պայմաններում կարգավորված չէ այն հարցը, թե ինչպես է գործելու այդ հաջորդականությունը այն դեպքում, երբ որեւէ մարմին արդեն իսկ առաջադրել, եւ պաշտոնավարում են Սահմանադրությամբ նախատեսված՝ յուրաքանչյուր մարմնի հաշվարկով առավելագույն 3 դատավորները: Խնդիրը ակնհայտ է, հատկապես երբ խոսքը մեկից ավելի թափուր տեղերի համար առաջադրումները կատարելու մասին է:

Վերոնշյալը վկայում է Օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին»:

Տպել
6043 դիտում

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները