Երեխայի խնամքի նպաստ կտրվի գյուղական բնակավայրերի բոլոր ընտանիքներին, աշխատող կանանց՝ կրկնակի. մանրամասներ

Ազգային ժողովն ընդունել է մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի համակարգում փոփոխությունների նախագիծը, որը կգործարկվի հուլիսի 1-ից. օրենքում կատարված փոփոխությունները այսօր ասուլիսում մանրամասնեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը:

Նախ, այսուհետ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ է հատկացվելու նաեւ գյուղերում բնակվող ընտանիքներին, անկախ ծնողի աշխատելու հանգամանքից: «Այսօր խնամքի նպաստ նշանակվում է այն երեխային, ում մայրը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում: Սա նշանակում է, որ երեխան ծնվելու պահին կինը պետք է լինի վարձու աշխատող: Այս նոր փոփոխությամբ գյուղական բնակավայրերում ծնողներին կտրվի նպաստը առանց աշխատելու հանգամանքի»,- նշեց Սաիյանը:

Խնամքի նպաստը կլինի 26 հազար 500 դրամի չափով: Նշենք, որ աշխատող ծնողի խնամքի նպաստի չափը եւս ավելացվել է եւ հուլիսի 1-ից արդեն իսկ կազմելու է ոչ թե 18 հազար, այլ նույնքան՝ 26.5 հազար դրամ: «Եվ ահա, եթե գյուղական հատվածների բնակիչ ծնողը նաեւ վարձու աշխատող է, ապա այդ գումարը կստանա կրկնակի՝ 53 հազար դրամի չափով»,- ասաց նա:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է արտերկրում ծնված երեխաներին. գործող օրենսդրությամբ նախատեսված է, որ ծնողն արտերկրում ծնված երեխայի նպաստ նշանակելու համար դիմելիս պետք է ներկայացնի արտերկրում նպաստ չստանալու վերաբերյալ փաստաթուղթ: Առաջարկվող փոփոխությամբ հանվում է այս պահանջը:

Մյուս փոփոխությունը. «Գործող օրենսդրությամբ եթե ծնողը դիմում է համապատասխան օրենսդրությամբ, եւ գումարը փոխանցվում է համապատասխան բանկին, ապա ծնողն ունի մեկ տարվա ժամկետ, որ ներկայանա եւ բանկից ստանա իրեն հասանելիք միանվագ նպաստը: Եվ եթե այդ մեկ տարվա ընթացքում ծնողը չի դիմում՝ գումարը ստանալու համար, ապա կորցնում է նպաստի իրավունքը: Առաջարկվող փոփոխությամբ նպաստը կվճարվի, եթե ծնողը կրկին դիմում ներկայացնի երեք տարվա ընթացքում»,- պարզաբանեց Սաիյանը: Այս կանոնի կարգավորման բարելավող նորմին տրվում է հետադարձ ուժ երեք տարվա չափով:

Նաեւ երկարացվում է արտոնյալ ժամանակահատվածը. խնամքի նպաստը նշանակվում է խնամքի արձակուրդ ձեռք բերելու իրավունք օրվան հաջորդող ամսվա մեկից, եւ եթե քաղաքացին դիմում է այդ օրվանից հետո վեց ամսվա ընթացքում, ապա նպաստը ստանում է իրավունք ձեռք բերելու օրվանից եւ եթե դիմում է վեցամսյա ժամկետը լրանալուց հետո, ապա նրան նպաստը նշանակվում է դիմելու հաջորդ ամսվա մեկից: Օրինակ, եթե ծնողը հունվարի 15-ից անցել է խնամքի արձակուրդի, դա նշանակում է, որ փետրվարի 1-ից նա ունի խնամքի նպաստի իրավունք: Եվ եթե նա դիմել է մինչեւ օգոստոսի 1-ը, ապա նրա խնամքի նպաստը կնշանակվի փետրվարի 1-ից: Հիմա այս ժամկետը երկարաձգվում է մինչեւ 1 տարի, այսինքն՝ այսուհետ բերված օրինակի ծնողը կարող է դիմել եւ հետադարձով ստանալ ողջ գումարը մինչեւ մյուս փետրվարի 1-ը, մինչդեռ գործող օրենքով հոկտեմբերին դիմելու դեպքում նա կսկսեր նպաստ ստանալ միայն նոյեմբերից:

Չվճարված խնամքի նպաստի վերանայման կարգով նպաստը ստացվում է դիմելուն նախորդող վեցամսյա ժամկետի համար: «Եթե այսօր որեւէ մեկը խնամքի նպաստ նշանակելուց հետո որեւէ պատճառով չի ստանում խնամքի նպաստը եւ ենթադրենք՝ 1 տարի հետո գալիս է խնամքի նպաստը ստանալու, ապա նրան կվճարվի վերջին վեց ամսվա նպաստը: Այս կանոնում առաջարկված եւ ընդունված փոփոխությամբ չվճարված խնամքի նպաստը կվճարվի դիմելուն նախորդող ամբողջ ժամանակահատվածի համար, եթե, իհարկե, դիմումը ներկայացվել է մինչեւ երեխայի 3 տարին լրանալը»:

Արտագնա աշխատողների համար մշակված փոփոխությամբ, եթե խնամքի նպաստ նշանակելու համար մինչ այս պարտադիր էր թե՛ երեխայի եւ թե՛ ծնողի ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում, ապա հիմա արդեն պարտադիր է միայն երեխայի ներկայությունը, ծնողի ներկայության պարտադիր նորմը վերացված է: «Սա արվել է հատկապես այն բանի համար, որ արտագնա աշխատանքի մեկնող ծնողի բացակայությունը չազդի երեխայի նպաստ ստանալու իրավունքի վրա»,- նշեց Սաիյանը:

Ամփոփելով խոսքը՝ Սաիյանը նշեց, որ այս փոփոխությունների գինն այս տարվա համար կկազմի ոչ ավելի, քան 1.5 մլրդ դրամ: Աշխատող կանանց նպաստի չափի՝ 18 հազարից 26.500 դրամ դարձնելու համար կհատկացվի 1 մլրդ դրամ, եւ եւս 450 մլն դրամ՝ գյուղական բնակավայրերի ընտանիքների խնամքի նպաստի համար: «Գյուղական բնակավայրերում նպաստ կնշանակվի հուլիսի 1-ից հետո ծնվող երեխաների համար: Այս փոփոխությունների համար եկող տարի անհրաժեշտ կլինի մոտ 4 մլրդ դրամ, 2022-ից՝ 8 մլրդ դրամ»,- ասաց Սաիյանը:

Ըստ վիճակագրության պետական կոմիտեի տվյալների՝ 37-38 հազար ծնունդներից տարեկան շուրջ 13 հազար ծնունդն է լինում գյուղական բնակավայրերում, այսինքն՝ այս ծրագրի շահառուներն ամեն տարի կլինեն մոտ 26 հազարը:

Գյուղերում գրանցված, սակայն քաղաքում ապրող ծնողները նպաստի այս համակարգից օգտվել, ըստ նրա, չեն կարողանա. «Գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու համար հիմք է հանդիսանալու բնակչության պետական ռեգիստրում առկա տեղեկատվությունը ծնողի հաշվառման վայրի վերաբերյալ, եւ պարտադիր պահանջ է լինելու, որ ծնողը եւ երեխան հաշվառված լինեն գյուղական բնակավայրում, եւ երեխան փաստացի բնակվի գյուղական բնակավայրում: Այն ծնողները, որ հաշվառված են գյուղական բնակավայրերում, բայց փաստացի չեն բնակվում այնտեղ, չունեն այդ նպաստի իրավունքը»:

Ըստ Սաիյանի՝ նախատեսվում է փաստացի բնակության վայրը ստուգել սոցիալական աշխատողի ինստիտուտի միջոցով, որպեսզի մշտապես կապի մեջ գտնվելով այդ ընտանիքների հետ՝ հնարավորություն ունենան՝ պարզելու, որ տվյալ ընտանիքը գտնվում է գյուղական բնակավայրում: «Սա ոչ միայն վերահսկողական գործառույթի իրականացում է, այլեւ երեխա խնամող ընտանիքի հետ սոցիալական աշխատողի անընդհատ ինտերակտիվ կապի մեջ գտնվելու պահանջ, քանի որ գաղտնիք չէ, որ երեխա ունեցող ընտանիքները սոցիալական ռիսկի խմբերում են, եւ այդ ընտանիքներում աղքատության ռիսկը բավական բարձր մակարդակի վրա է»:

Անդրադառնալով ժողովրդագրության բարելավման համար միայն պետության ներդրած միջոցների մասին հարցին՝ Սաիյանն ասաց, որ ժողովրդագրության վրա ազդող գործոնները, իհարկե, բազմաթիվ են, և միայն ֆինանսական աջակցությամբ այս խնդրիը չի լուծվի:

Նա նշեց, որ անձանց վերարտադրողական վարքագծի վրա ազդող գործոնները, ըստ իրենց դիտարկումների, ունեն պետական միջամտության կարիք, եւ այստեղ առաջին հերթին աշխատանքի՝ եկամտաստեղծ գործունեությամբ զբաղվելու հարցն է. հավատն ապագայի նկատմամբ, իսկ երկրորդը բնակարանային ապահովության խնդիրն է:

«Հիմա մշակվել է մի քանի ուղղություն, հուլիսի 1-ից բարձրանալու է առաջին եւ երկրորդ երեխաների համար տրվող միանվագ նպաստի չափը՝ այսօր գործող 50 հազար եւ 100 հազար դրամի փոխարեն կազմելով 300 հազար դրամ: Հուլիսի 1-ից նաեւ կմեկնարկի բնակարանային ապահովման երեք ծրագիր. միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրում հիպոթեկային վարկով բնակարան ձեռք բերող անձանց, երկրորդ՝ բնակարանի կանխավճարի ապահովագրության ծրագիրը, երրորդ՝ երեխայի ծննդյան դեպքում հիպոթեկային վարկի որոշ տոկոսի միանվագ մարման ծրագիրը»:

Սաիյանը հիշեցրեց, որ ծնելիության ցուցանիշների անկումը շատ ավելի դիտարկված է գյուղական բնակավայրերում. «Եթե 1000 անձի հաշվով 1992թ. քաղաքում եղել է 18.1, գյուղական բնակավայրերում՝ 23.8, այսինքն՝ գյուղում ծնելիության ինտենսիվությունն ավելի բարձր է եղել, ապա 2018 թվականին քաղաքում դա կազմում է 12.8, իսկ գյուղում՝ 11.5, այսինքն՝ գյուղում ցուցանիշը վատթար է: Սովորաբար հակառակն է լինում»:

Ծնելիության գումարային գործակիցը 1990 թվականին գյուղում 3.2 է եղել, այսօր գյուղում դա 1.5 է, սա կրկնակիից ավելի անկում է: Համեմատության համար նա նշեց, որ քաղաքում 1990 թվականի 2.3-ից իջել է 1.6. այսինքն՝ ավելի բարձր է, քան գյուղական բնակավայրում անկման ավելի թույլ տեմպերի ենք ականատես լինում: Գյուղում ծնված երեխաների տեսակարար կշիռը 1990-ականներին շուրջ 40 տոկոս էր, հիմա 35 տոկոս է:

«Սրանք իրողություններ են, որ ցույց են տալիս՝ գյուղական բնակավայրերում անհամեմատ ավելի սուր է կանգնած խնդիրը, եւ անհրաժեշտ է նախեւառաջ թիրախավորել գյուղական բնակավայրերը: Սրանով է պայմանավորված, որ խնամքի նպաստի ծրագիրը նախեւառաջ ուղղված է գյուղական բնակավայրերին»,- նշեց Սաիյանը՝ հավելելով, որ ապագայում այս ծրագրի համընդհանուր կիրառումը թե՛ ժողովրդագրական ցուցանիշների վրա, թե՛ աղքատության ցուցանիշի վրա եւ թե՛ մանկական աղքատության ցուցանիշի վրա բավական դրական ազդեցություն կունենա, միայն թե այս պահին հնարավոր է եղել ստանձնել այս չափի ծախս՝ որպես առաջնահերթություն:

Տպել
4747 դիտում

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ