Աբու Դաբիի ցողունային բջիջների կենտրոնը բուժել է COVID-19 –ով վարակված ավելի քան 2000 հիվանդների

28/06/2020 schedule15:16

Աբու Դաբիի ցողունային բջիջների կենտրոնը (ADSCC) հայտարարել է, որ բուժել է COVID-19–ով վարակված ավելի քան 2000 հիվանդների, որոնցից 1200-ն արդեն լիովին վերականգնվել է վիրուսի հետևանքներից: Հատկանշական է, որ սկզբնական կլինիկական փորձարկումներում հաջողվել է բուժել  73 վարակակրի: Բուժվածների թվի աճը գրանցվել է կենտրոնի աշխատակիցների մեծ ջանքերի շնորհիվ և այն բանից հետո, երբ ԱՄԷ Կառավարության որոշմամբ COVID-19ով միջին և ծանր հիվանդների համար բուժումը դարձավ անվճար:

Այս մասին հայտնում են Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանությունից:

Նշվում է, որ կառավարության որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ բուժումը ստացավ UAECell19 անվանումը և ցույց տվեց իր արդյունավետությունն և անվտանգությունը` չհանգեցնելով որևէ վտանգավոր փոփոխության, անսպասելի լուրջ ռեակցիայի (օրինակ `անաֆիլաքսիա, ալերգիկ ռեակցիաներ կամ հանկարծակի մահ), ինչպես նաև թոքերի ցանկացած բարդությունների և այլն:

Նախորդ ամիս ADSCC  կենտրոնի բժիշկների և հետազոտողների մի խումբ բժիշկ Յենդրի Վենտուրայի գլխավորությամբ հայտարարել են, որ մշակել են բուժման նոր եղանակ՝ նոր կորոնավիրուսի բորբոքումները վաղ շրջանում բուժելու համար։  UAECell19-ը՝ ցողունային բջիջների վրա հիմնված թերապիա է, որն օգնում է մարմնին պայքարել վիրուսի դեմ և նվազեցնում  է հիվանդության ախտանշանները։ Բուժման այս տարբերակը հիմնված է հիվանդի արյան միջից ցողունային բջիջների դուրսբերմամբ և նուրբ նյութի միջոցով նորից թոքեր ներարկմամբ՝ ինհալացիայի միջոցով բջիջներն ակտիվացնելուց հետո։

Հետազոտողները բուժման առաջին փորձարկումներից հետո կարողացել են եզրակացնել, որ UAECell19-ը, ի տարբերություն  բուժման ավանդական եղանակի,  կարող է  նվազեցնել բուժման ժամկետը՝ 22 օրից հասցնելով ընդամենը 6 օրվա։

Հավելյալ հետազոտությունները ցույց են տվել, որ  հիվանդները, որոնք բուժում են ստացել ցողունային բջիջներով, բուժվել են 7 օրից էլ քիչ ժամկետում, այսինքն մոտ 3,1 անգամ ավելի արագ, քան այն հիվանդները, որոնք ստացել են միայն ավանդական բուժում։ Ցողունային բջիջների միջոցով բուժում ստացած հիվանդների 67%-ն իր ապաքինման համար շնորհակալ է բուժման այս նոր եղանակին։

Աբու Դաբիի Ցողունային բջիջների կենտրոնը նշել  է, որ կենտրոնին հաջողվել է հասնել UAECell19-ի մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությանն, ինչը թույլ է տվել տարածել բուժման այս եղանակը հնարավորինս լայն շրջանակներում՝  նպաստելով ավելի մեծ թվով հիվանդների ապաքինմանը։

Աբու Դաբիի Ցողունային բջիջների կենտրոնն ընդգծել է, որ հետազոտողները տարբեր փուլերում ջանքեր են գործադրում՝ ապացուցելու բուժման և ճիշտ չափաբաժնի արդյունավետությունը (փորձարկումների երրորդ փուլ), ինչպես նաև փորձարկելու այս բուժման արդյունավետությունն այլ հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են՝ շնչառական համակարգի այլ հիվանդություններ, բրոնխիալ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, ցիստիկ ֆիբրոզ։

Տպել
2430 դիտում

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան