ԱՄՆ-ն առաջարկում է մեղմել «Հյուսիսային հոսք-2»-ի շինաշխատանքների համար սահմանված պատժամիջոցները

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները  ներկայացրել են 2 կուսակցությունների  նախաձեռնած օրինագիծը, որը զուգահեռ քննարկվում է «Եվրոպական էներգետիկ անվտանգության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի հետ: Կոնգրեսը փաստաթղթերից մեկով  առաջարկում է մեղմել նախապես եղած պատժամիջոցները:

Ըստ Ուկրաինայի «Նավթոգազ» ազգային բաժնետիրական ընկերության մամուլի ծառայության հաղորդագրության, մյուս փաստաթուղթով անհնար կդառնա «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության ավարտը:

Unian գործակալությունը հայտնում է, որ նոր օրինագիծը հանդիսանում է «Եվրոպական էներգետիկ անվտանգության պաշտպանության մասին» օրենքի շարունակությունը: Օրենքն ընդունվել էր անցյալ տարի ԱՄՆ-ի պաշտպանության բյուջեի համատեքստում, որով սահմանվել էին նաեւ պատժամիջոցներ ՝ «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցման համար խողովակաշարերը ջրի խորության մեջ տեղադրող հատուկ նավերի համար:

«« Եվրոպական էներգետիկ անվտանգության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ենթադրում է պատժամիջոցներտ մեղմել այն ձեռնարկությունների համար, որոնք ներգրավված են ցանկացած տեսակի «խողովակաշարերի տեղադրման աշխատանքներում»:  

Կոնգրեսի ստորին պալատում առաջարկում են պատժամիջոցներ չկիրառել այն ընկերությունների համար, որոնք խողովակաշարերի տեղադրման համար ապահովագրական ռիսկերի վերլուծության, ապահովագրության եւ վերաապահովագրության ծառայություններ են մատուցում կամ խթանում խողովակների տեղադրման տեխնոլոգիական արդիականացմանը, դրանց վրա եռակցման սարքավորումների տեղադրմանը, դրանց վերափոխմանը կամ փակմանը»: Ընկերությունները, որոնք տրամադրում են փորձարկման, հաստատման կամ սերտիֆիկացման ծառայություններ, որոնք անհրաժեշտ են« Հյուսիսային հոսք-2» գազատարի շահագործման համար կամ կապված են դրա հետ, նույնպես ներառվում էին պատժամիջոցների ցանկում: Առաջարկվում է պատժամիջոցներ չկիրառել այդ ընկերությունների նկատմամբ եւս:

Պատժամիջոցների մեղմման մասին համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է ԱՄՆ խորհրդարանի կայքում:

Առաջին նախագիծը, որը կազմել են սենատորներ Թեդ Քրուզն ու Ջին Շեյհինը, պարունակում է բավական կոշտ պատժամիջոցներ գազամուղի շինաշխատանքներն իրականացնող կազմակերպությունների դեմ:

Կա հավանականություն, որ օրինագծի վերջնական, ամփոփիչ տարբերակը Սենատի ներկայացրած տարբերակից ավելի մեղմ կլինի:

Հիշեցնենք, նախորդ տարի ԱՄՆ-ը սահմանել է պատժամիջոցներ «Հյուսիսային հոսք-2» եւ «Թուրքական հոսք» գազատարների կառուցման կապալառուների նկատմամբ: Արդյունքում, շվեյցարական Allseas ընկերությունը, որը զբաղվում էր «Հյուսիսային հոսք- 2»-ի՝ ծովային խողովակաշարի անցկացման աշխատանքներով, դադարեցրել է դրանք եւ հանել իր նավերը շինարարության գոտուց:

Գազատարի աշխատանքների ավարտի համար այդ ժամանակ մնացել էր  անցկացնել 160 կմ խողովակաշար: Միաժամանակ,  ռուսական լրատվամիջոցների տվյալներով, «Գազպրոմ»-ն ի վիճակի է ավարտին հասցնել գազատարի շինարարությունը ինքնուրույն, քանի որ ունի ծովի վրա աշխատանքներ կատարող «Ակադեմիկոս Չերսկի» նավը, սակայն այն Բալթիկ ծով կարող էր հասնել 1 ամսից միայն, մինչդեռ 1 ամիս անց պետք է լիներ գազատարի աշխատանքների ավարտը:

Արդյունքում՝ աշխատանքները ուշացան: Այս տարվա հունվարի 8-ին Մոսկվան ու Անկարան  հայտարարեցին «Թուրքական հոսք» գազատարի մեկնարկի մասին` միացնելով գազը դեպի հսկայական խողովակներ: Գազատարը բաղկացած է 2 ճյուղից. մեկը նախատեսված է ռուսական գազը Թուրքիա հասցնելու, իսկ մյուսը՝ Հարավային Եվրոպա գազ մատակարարելու համար: Գազատարի ընդհանուր հզորությունը տարեկան 31,5 միլիարդ խմ  է:

«Թուրքական հոսք»-ի շինարարությունը սկսվել է 2017-ին, ամբողջ գազատարի երկարությունը 1100 կմ է, այն անցնում է Սեւ ծովի հատակով: «Թուրքական հոսք»-ից ստացած գազի կեսից ավելին Թուրքիան վերավաճառելու է Եվրոպային:

Իսկ «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինաշխատանքները դադարեցվել էւն Ռուսաստանից Գերմանիա ձգվող հատվածում: Ուկրաինան շրջանցող նոր խողովակաշարի աշխատանքները կասեցվել էին հենց ԱՄՆ-ի պատժամիջոցների հետեւանքով: Պատժամիջոցների մասին վերը նշված փաստաթուղթը, որը մշակվել է հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչների կողմից միաժամանակ, անհնար է դարձնում «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության ավարտը: 2020 թվականի հունիսի 25-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ արեց եվրոպական երկրներին ավելի լուրջ վերաբերվել իրենց անվտանգությանը, մասնավորապես ՝ Չինաստանի և Ռուսաստանի սպառնալիքներից, որոնց թվում նշվում է գազատարի գործարկումը:

Տպել
1591 դիտում

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից