Դրանք ուղղակի մերկապարանոց հայտարարություններ են. մեր երկրում սով չի լինի․ Վահագն Խաչատրյան

Հայաստանում երբեւիցե բարենպաստ ներդրումային իրավիճակ չի եղել։ Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ ներդրումային առումով բացասական է, որ Հայաստանը պատերազմական կամ ոչ պատերազմական իրավիճակում է։

«Ներդրողների համար այլ պայմաններ պետք է ապահովել։ Եկեք նայենք մեր հարեւան երկիր Վրաստանին, ինչո՞ւ ներդրողը չպիտի գնա այնտեղ ներդրում իրականացնելու, ինչո՞ւ պիտի գան Հայաստան։ Մեր մայրաքաղաքների հեռավորությունը ընդամենը 300 կիլոմետր է, բայց, ցավոք սրտի, ցածր հարկերի առումով էլ լավ վիճակում չենք։ Վրացական հարկային օրենսգիրքը շատ ավելի պարզ է, շատ ավելի ցածր դրույքաչափեր կան, եւ այնտեղ աշխատելը շատ ավելի հեշտ է։ Մեզ մոտ միշտ հակառակն է եղել. խրթին օրենքներ ունեինք հարկային։ Երբեք բարենպաստ պայմաններ չեն եղել։ 2018 թվականից հետո Կառավարությունը հավասար պայմաններ է ստեղծել միանշանակ, կոռուպցիա չկա»,- ասաց տնտեսագետը։

Խաչատրյանի կարծիքով՝ պետությունը չի կարող մասնավորից ավելի լավ զբաղվել գործարարությամբ։ Պետությունը պետք է իր գործառույթներից հանի գործարարության էլեմենտները, խաղի կանոններ սահմանի եւ հսկի։

«Մենք ունենք առողջապահություն, կրթություն, որն ամենաթույլն է զարգացած, պատճառն այն է, որ այդտեղ պետությունը միշտ եղել է գերակշիռ դեր ունեցող»,- նշեց նա։

Անդրադառնալով այն հայտարարություններին, թե սով է սպասվում՝ տնտեսագետն ասաց. «Դրանք անպատասխանատու հայտարարություններ են։ Ինձ համար ուղղակի զարմանալի է՝ ի՞նչ է նշանակում սով։ Կենտրոնական բանկը պարբերաբար հրապարակում է միջազգային պահուստների կառուցվածքը։ Ես հիշեցնում եմ վերջին թիվը. ապրիլ ամսին մեր միջազգային պահուստը եղել է 2 մլրդ 491 մլն դոլար, իսկ մայիսին արդեն դարձել է 2 մլրդ 703 մլն դոլար։ Սա պատասխանն է այդ մարդկանց»։

Նրա խոսքով՝ միջազգային պահուստներում մինիմալ այսպիսի պահանջ կա՝ 3 կամ 6 ամսվա ներմուծման ծավալի չափ։

«2020 թվականի մայիս ամսին ներմուծումը եղել է 313 մլն դոլարի։ 3 ամսվանը լինում է 900 մլն դոլարից մի փոքր ավելի, 6 ամսվանը՝ 1 մլրդ 800 մլն դոլարից մի փոքր ավելի, բայց մենք ունենք սրանցից շատ ավելի։ Կարծում եմ, որ այդ մարդիկ գիտեն, պարզապես օգտագործում են այնպես, ինչպես պետք է. ժողովրդի մեջ ուզում են խուճապ առաջացնել։ Այնպես որ դրանք ուղղակի մերկապարանոց հայտարարություններ են, որը Կառավարությանն են ուղղում։ Մեր երկրում սով չի լինի»,- ասաց Խաչատրյանը։

Տպել
1669 դիտում

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան