Վանաձորում տնակներում ապրող բնակիչների համար կկառուցվի 16 բնակարան. եռակողմ համաձայնագիր է ստորագրվել

Վանաձոր քաղաքում ժամանակավոր տնակային ավաններում բնակվող ընտանիքների բնակապահովման խնդիրները լուծելու նպատակով Վանաձորի Տարոն-4 թաղամասում տիպային քարե շենքեր կկառուցվեն: Լոռու մարզպետարանում այսօր եռակողմ համաձայնագիր է ստորագրվել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, «ԱՌՔ» բարեգործական հիմանդրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանի և «Ֆուլլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ-ի տնօրեն Աշոտ Եղիազարյանի միջեւ: Տարածքը անհատույց հատկացրել է Վանաձորի քաղաքապետարանը:

Ըստ համաձայնագրի՝ ընտրվելու են Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգ տնակային ավանի բնակիչները: Մարզպետարանը պարտավորվել է ապահովել գազի, էլեկտրաէներգիայի, ջրի եւ ճանապարհների կառուցումը, ըստ նախահաշվի՝ մոտ 50 մլն դրամի ներդրում կարվի:

«ԱՌՔ» բարեգործական հիմնադրամը հատկացնում է 144 միլիոն դրամ գումար՝ քարե տների շինարարության իրականացման համար, իսկ «Ֆուլլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ-ն կհատկացնի 16 միլիոն դրամ:

Տնակային ավանների այն բնակիչները, որոնց համար կկառուցվեն տիպային տները, կպարտավորվեն քանդել իրենց տնակներն ու ազատել տարածքը, ինչպես նաեւ առաջիկա 10 տարում չեն կարողանա օտարել իրենց բնակարանները:

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը տեղեկացրեց՝ դեռ նախորդ տարի խորքային ուսումնասիրություն է կատարվել, գույքագրվել են բոլոր տնակային ավաններն ու տնակները: Մարզում, ըստ Ղուկասյանի, 2000-ից ավելի տնակում բնակվողներ կան, ամենաշատը Վանաձոր, Սպիտակ եւ Ստեփանավան քաղաքներում են, թեպետ գյուղական համայնքներում էլ քիչ չեն տնակներում մինչ օրս բնակվող ընտանիքները:

«Ծրագրի այս փուլում նախատեսվում է կառուցել 16 բնակելի տուն, որոնց արժեքի մի մասը անհատույց ձեւով պետք է տրամադրրի «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամը, իսկ մյուս մասը անտոկոս փոխառությամբ պետք է տրամադրվի մեր շահառուներին 10-20 տարվա ընթացքում հետ վերադարձնելու պայմանով»,- ասաց Անդրեյ Ղուկասյանը:

«Ֆուլլեր» տնաշինական կենտրոնի տնօրեն Աշոտ Եղիազարյանի խոսքով՝ իրենք առաջարկ են ներկայացրել, գտնվել են դոնորներ, ծրագիրը կյանքի է կոչվում, որը, ըստ տնօրենի, կարճ ժամանակ անց մեծ տարածում կգտնի Հայաստանի ողջ տարածքում:

Թե երբ կսկսվի բուն շինարարությունը, պատասխանատուները դժվարանում են հստակ ժամկետներ նշել. ներկայումս շահառուների գրանցման, հետո նաեւ ընտրության հարցն է օրակարգում:

Տպել
1209 դիտում

Վանաձորում փրկվել է «բալգարկայով» վնասվածքներ ստացած տղամարդու կյանքը

Զելենսկիի կայքում հայտնվել է Ուկրաինայում ամերիկյան միջուկային զենք տեղադրելու մասին խնդրագիր

ՀՀ կառավարությունն ապահովում է ազատ մամուլի զարգացման համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները. վարչապետ

Հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ. ԱԱԾ հայտարարությունը

Ծրագրվում են ՀԱՊԿ զորավարժություններ և համատեղ հատուկ վարժանքներ

Հանդիպել են զինվորական դատախազը և զորամասի կացարանում հրդեհից զոհվածների հարազատները. ինչ են նրանք քննարկել

Սիրիայում Իրանի նախկին դեսպանը նշանակվել է Հայաստանում

Լաչինի միջանցքում սահմանային անցակետ տեղադրելու քննարկումներ չեն եղել. Զախարովա

Ժամանակավորապես փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի մի հատվածը

Մայրաքաղաքում դրոշների հանդեպ վերաբերմունքը բավարար է, բայց ոչ լավ. ավագանու անդամը խոստանում է քայլեր ձեռնարկել

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման մասին Կոնջորյանը պատմել է Շվեյցարիայի դեսպանին

Հռոմի ստատուսին Հայաստանի անդամակցության հարցը կլուծվի դաշնակցային ճանապարհով. ՌԴ ԱԳՆ

Կալիֆորնիայի նահանգային խորհրդին է ներկայացվել Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող միջոց

Արարատ Միրզոյանը Մալթայում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը

Լավրովը կմեկնի Թուրքիա. հանդիպման օրակարգում նաև ԼՂ հիմնախնդիրն է

Նոր մանրամասներ ՌՈ քրեականի պետին ծեծելու դեպքից․ պատճառը մատուցողուհուն «ձեռք գցելն» է եղել

Ապրիլի 1-ից երթևեկության համար բաց կլինի Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհը

Հունաստանի ՊՆ ղեկավարը կմեկնի Թուրքիա՝ չնայած հարաբերությունների կարգավորման նախանշաններ չի տեսնում

«Սարոյի հետ պայմանավորվել էինք՝ եթե գերի ընկնի, ինքն իրեն խփի». հետմահու պարգևներ շիրակցի հերոսներին

Ադրբեջանը կրակել է դաշտավայրում աշխատող Բերդաշենի բնակչի ուղղությամբ

Ստեփանակերտում վթարի հետևանքով 3 քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն

«Գյումրեցի նկարիչներ. սերունդների երկխոսություն». 4 գերդաստան, որոնք նկարում են գենով

Նաիրի Հոխիկյանը դատավորին զրպարտող ու վիրավորող գրառում է կատարել. ԲԴԽ

36 հազարից մինչև 8 միլիոն դրամ. «գոլդ» համարանիշների տրամադրման նոր կարգ է առաջարկվում

Սուրենյանը խորհուրդ է տալիս ծխահարել Արարատյան դաշտի այգիներն ու հայտնում ցրտահարության օրերը

Ամենաուշը վաղը ճանապարհը ամբողջովին պատրաստ կլինի․ ինչ իրավիճակ է Կոռնիձորում

ՀԷՑ-ի բաժանորդ դառնալու վճարները բարձրացվում են

Որքան գումար է ծախսվել մայրաքաղաքում 2500 ծառ փոխարինելու համար, և ինչ են արվում կտրված ծառերը

Հայաստանն ամրապնդում է կապերը Հունաստանի հետ. ռազմական համագործակցության նոր ծրագիր է ստորագրվել

Գերմանիայում ԱԺ նախագահը հանդիպել է հայ համայնքի հետ (տեսանյութ)

Երևանում հրդեհ է բռնկվել երկհարկանի շինության տանիքում

Արմավիրում ավազի ապօրինի հանք է հայտնաբերվել

2023-ից բոլոր ուսուցիչները պետք է կամավոր ատեստավորման մասնակցեն. սահմանվել է հայտերի ընդունման վերջնաժամկետ

Որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք (տեսանյութ)

Կենտուկիում զորավարժությունների ժամանակ ԱՄՆ երկու ուղղաթիռներ են բախվել

Ադրբեջանը կրակ է բացել ցորենի դաշտում աշխատող Թաղավարդի բնակիչների ուղղությամբ

Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանն այցելել է «Սևան» ՔԿՀ. տրվել է խիստ հանձնարարական

Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում կիրականացվի հանքային ներուժի գնահատում և վերլուծություն

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ

Երիտասարդները տասնյակ փաթեթներով թմրամիջոցներ են տեղադրել Երևանի տարբեր հատվածներում. նրանք կալանավորվել են