Գեղարքունիքի մարզում հերթական սպանդանոցն է բացվել Գավառ քաղաքում

25/06/2020 schedule23:00

Հունիսի 25-ին Գավառ քաղաքում տեղի է ունեցել «Բայազետ Ագրո» ՍՊԸ նորակառույց սպանդանոցի բացման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, տեղակալ Արթուր Շատվորյանը, ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետ Արշակ Էլիզբարյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը:

«Բայազետ Ագրո» ՍՊԸ տնօրեն Մկրտիչ Մակարյանը ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին ու նրան ուղեկցող պաշտոնատար անձանց ներկայացրեց սպանդանոցի տեխնիկական զինվածությունը, աշխատանքային պայմաններն ու հզորությունը, գործունեության հնարավորություններն ու հեռանկարները:

«Սպանդանոցը հիմնականում պատրաստ է շահագործման: Այն կգործի օրական 40 խոշոր եւ 80 մանր եղջերավորների մորթի համար: Կբացվի 10 մշտական աշխատատեղ: Մենք ունենք թե՛ անասուններ տեղափոխող, թե սառնարանային մեքենաներ: Գնագոյացումը լինելու է տրամաբանված, մեր կազմակերպությունը գերշահույթ չի հետապնդելու: Մտածել ենք նաեւ ներքին օրգանների վերամշակման համար ենթակառույցներ ստեղծելու մասին:Մենք արտադրողին եւ շուկային կառաջարկենք այնպիսի պայմաններ, որ դրանք ձեռնտու լինեն բոլոր կողմերին: Հուսով եմ, որ մեր եւ մյուս կողմերի սպասելիքները կարդարանան»,-նշել է Մկրտիչ Մակարյանը:

Շրջայցից հետո իր տպավորություններով է կիսվել ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

«Բավականին լավ աշխատանք է կատարված: Չնայած նկատված մանր թերություններին՝ սպանդանոցն արդեն պատրաստ է՝ մորթ իրականացնելու: Համոզված ենք, որ հուլիսի 1-ից արդեն մեզանում հուսալիորեն կգործի արտադրող-մորթ իրականցնող-սպառող շղթան, ու բնակչությանը կմատակարարվի միանգամայն անվտանգ մսամքերք:

Փորձը ցույց տվեց, որ սպանդանոցային մորթի անցնելու քաղաքականության շուրջ աղմուկ էին բարձրացնում նրանք, ովքեր քաղաքացիներին հրամցնում էին սատկած միս, տավարի մսի փոխարեն՝ ձիու կամ էշի միս, կարողանում էին ճարպկորեն թաքնվել օրենքից: Սպանդանոցային մորթի անցնելու դեպքում բացառվելու են նման դեպքերը: Այսօրվա դրությամբ մենք Հայաստանի Հանրապետությունում արդեն ունենք շուրջ 40 գործող սպանդանոց: Մինչեւ տարեվերջ դրանց թիվը կկրկնապատկվի, ինչը ոլորտում կառաջացնի լուրջ ու առողջ մրցակցություն՝ նպաստելով մսամթերքի անվտանգության բարձրացմանն ու ապահովմանը »,-ներկայացրել է Գերոգի Ավետիսյանը:

ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետ Արշակ Էլիզբարյանի հավաստմամբ՝ այժմ Գեղարքունիքում եւս 2 սպանդանոց են գործում Սեւանում , իսկ առաջիկայում հերթական սպանդանոցը կբացվի Ճամբարակում: Իսկ այս տարվա ընթացքում սպանդանոցներ կգործարկվեն նաեւ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի եւ Մարտունու տարածաշրջաններում:

«Այժմ սպանդանոցների շինարարության ու վերազինման աշխատանքներ են ընթանում Լիճքում, Վաղաշենում, Վարդենիսում: Աշխատանքները ավարտի հասցված կլինեին, եթե չխանգարեր համավարակի վտանգը: Սակայն մինչեւ տարեվերջ, դրանք շահագործվելու են»,-ներկայացրել է Արշակ Էլիզբարյանը:

Տպել
1655 դիտում

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել