Անհանգիստ եմ բոլորի համար՝ տնից աշխատողից, չգրանցված աշխատողից մինչև արտագնա աշխատողի համար. Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ մի խումբ գործարարների հետ: Քննարկվել են համավարակի հետևանքով տնտեսության ոլորտում առաջացած դժվարություններն ու խնդիրները, դրանք լուծելու ուղիները, գործարարներին աջակցելու հնարավորությունները, զարգացման ճանապարհները:

Այս մասին տեղեկացրել է ՀՀ  նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, նախագահության անդամներ Նորայր Խաչատրյանը («Իմէքս գրուպ» ՍՊԸ), Արմեն Մկոյանը («Էլիտ գրուպ» ՓԲԸ), Վահագն Մկրտչյանը ( «Արմենիա Վայն գործարան» ՍՊԸ), Արմեն Տեր-Տաճատյանը («Տեր-Տաճատյան իրավաբանական և բիզնես խորհրդատվական» ՓԲԸ):

«Հստակ է, որ համավարակի հետևանքով տնտեսությունը դժվար օրեր է ապրելու։ Խնդիրները բազմաթիվ են։ Կա սպասվելիք դժվարությունների, խնդիրների ընդհանուր ֆոն՝ հատկապես տնտեսության, աշխատանքի շուկայի ոլորտներում: Անհանգիստ եմ բոլորի համար՝ տնից աշխատողից, չգրանցված աշխատողից մինչև արտագնա աշխատողի համար։ Պետք է փորձենք օգնել և՛ անհատ ձեռներեցին, և՛ մեծ ընկերություններին, որոնք մեծ պատասխանատվություն ունեն։ Աշխատանքի շուկան և մեր յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը շատ էական են»,-ասել է նախագահը։

Բացի համավարակի տնտեսական հետևանքների հաղթահարումից, նախագահը կարևորել է նաև պարենային անվտանգության խնդիրները. «Այդ ոլորտում մենք շատ զգայուն իրավիճակում ենք։ Աշխարհի բոլոր երկրներն այսօր ունեն մթերքի անվտանգության խնդիր։ Կան շատ մեծ պետություններ, որոնք սկզբունքորեն կարող են ինքնաբավ լինել, բայց միջին պետություններն այսօր արդեն դժվարություններ ունեն, որովհետև լոգիստիկ, առևտրական, աշխատանքի բաշխման խնդիրներ ունեն»։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ համավարակից հետո փոփոխված աշխարհում վերաբաշխվելու են դերերը և շուկաները: «Մենք պետք է ուղղակի իրականության աչքերին նայենք և կարողանանք լուծումներ գտնել՝ և՛ ներքին, և՛ արտաքին ոլորտներում»: Այս համատեքստում նա անդրադարձել է նախագահական նախաձեռնություններին, մասնավորապես, ATOM (Advanced tomorrow) նախաձեռնությունը, որի նպատակն է ստեղծել արդյունաբերության զարգացման լոկոմոտիվներ, և որը վերաբերում է ժամանակակից նորագույն տեխնոլոգիաներին, արհեստական բանականությանը։

Արդեն իսկ նախնական պայմանավորվածություններ կան ավելի քան 15 ընկերությունների հետ։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ նախագահական մեկ այլ նախաձեռնություն վերաբերում է սննդի անվտանգության «միջանցքի» ստեղծմանը: «Օգտագործելով իմ կապերը՝ փորձում եմ ստեղծել մթերքի անվտանգության միջանցք:

Նպատակը հետևյալն է՝ ԱՄԷ, Կատարի, Քուվեյթի, այլ երկրների հետ համագործակցելով՝ բացել նոր միջանցք, որպեսզի մենք ոչ միայն ռուսական մեծ շուկան ունենանք, այլ նաև՝ դեպի հարավ շուկան։ Իմ դերը լինելու է աջակցել, որ այդ միջանցքը երկկողմանի բացվի, որ մենք կարողանանք արտահանել ու ներկրել»,-ընդգծել է նախագահը։

Գործարարները նախագահին են ներկայացրել իրենց ոլորտներում առկա տարբեր խնդիրներն՝ օրենսդրականից մինչև բարեփոխումներ, ինչպես նաև իրենց մոտեցումներն ու հիմնահարցերի լուծման պատկերացումները: Հայաստանի արդյունաբերողների և գործատուների միության նախագահ Արսեն Ղազարյանը մասնավորապես անդրադարձել է Հայաստանի զարգացման տեսլական ունենալու, ներդրողների պահանջներին արագ արձագանքելու խումբ ստեղծելու կարևորությանը՝ նշելով, որ այդ մասին ասվում էր նաև Հանրապետության նախագահի առաջարկով ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) պատրաստած՝ Հայաստանի ներդրումային քաղաքականության զեկույցում:

Անդրադառնալով բարձրացված հարցերին՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ կարևոր է ունենալ զարգացման հստակ տեսլական, դրանից բխող ռազմավարություն և ծրագիր: «Նշեցիք UNCTAD-ի հետ մեր աշխատանքի մասին: Առաջիկայում կլինի նաև կորանավիրուսային հավելում այդ փաստաթղթին, որը պատրաստվել է նախագահի աշխատակազմի հետ համատեղ: Արագ արձագանքման խմբի ստեղծումն, այո, այս պահին անհրաժեշտություն է: Քանի որ փոփոխվող աշխարհում դու ստիպված ես նորից քեզ ներկայացնել, ասել՝ ով ես, ինչ ունես: Շատ էական է, որ եթե մի բան նախաձեռնում ես, այդ գործընթացի ապագան տեսնես, պատկերացնես՝ ինչ է լինելու սրանից 10, 20 տարի հետո: Կարևոր է, որ ամեն մի հաջորդ ծրագիր լինի հեռանկարային»,-ասել է Արմեն Սարգսյանը

Նախագահը տեղեկացրել է, որ նախատեսում է նախագահական ինստիտուտի հովանու ներքո համաժողովներ կազմակերպել, որոնց նպատակը լինելու է կապերի ստեղծումը, հայաստանյան գործարարներին աջակցելը:

Մասնավորապես, այս տարի հոկտեմբերին նախատեսվում է Հայաստանում անցկացնել «Հորասիս-Չինաստան» միջազգային ներդրումային համաժողովը, որին մասնակցելու են մի քանի տասնյակ չինական խոշոր ընկերությունների ղեկավարներ, ինչը լավ առիթ է նրանց ներկայացնել Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու ներուժը:

Ամփոփելով հանդիպումը՝ նախագահը գործարարներին առաջարկել է ներկայացնել իրենց մտքերը, գաղափարները, բարձրաձայնել խնդիրները՝ ընդգծելով, որ պատրաստ է հնարավորինս աջակցել դրանց լուծմանը:

Տպել
1594 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն