Երևան
8 °C
Ի պատասխան որոշ լրատվամիջոցների տարածած այն տեղեկության, թե՝ այսօր կառավարության նիստում որոշում է կայացվել ՀՀ նախագահի աշխատակազմի պահպանման կարիքների բավարարման համար նախատեսված ծախսերն ավելացնելու մասին, նախագահի աշխատակազմը հայտնում է, որ կառավարության հիշյալ որոշման վերաբերյալ տարածված մեկնաբանությունները թյուրըմբռնման կամ իրականությունը միտումնավոր խեղաթյուրելու հետևանք են: Նախագահի աշխատակազմին պետական բյուջեից որևէ լրացուցիչ գումար չի հատկացվել:
Ըստ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության, կառավարության ս.թ. հունիսի 25-ի նիստում Հանրապետության նախագահի աշխատակազմի՝ 2020թ. ՀՀ պետական բյուջեով հաստատված ծախսերն ավելացնելու կամ որևէ լրացուցիչ միջոցների հատկացման մասին հարց չի ներկայացվել: Կայացված որոշմամբ ընդամենը փոփոխություն է կատարվել ՀՀ նախագահի աշխատակազմին 2020 թվականի համար պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված և հատկացված միջոցներով ծախսեր իրականացնելու ընթացակարգում` փոփոխելով սահմանված չափաքանակները: Պետական բյուջեով Հանրապետության նախագահի աշխատակազմի համար նախատեսված միջոցների ընդհանուր գումարը մնացել է նույնը, այն չի ավելացել:
Հանրապետության նախագահի աշխատակազմը, ելնելով կորոնավիրուսի համավարակով ստեղծված իրավիճակից, արդեն իսկ պետական բյուջե է վերադարձրել 2020թ. երկրորդ կիսամյակի համար աշխատակազմի պարգևավճարների և նախագահի արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցներից շուրջ 152 մլն դրամ:
ՀՀ կառավարության՝ այսօր ընդունած վերոհիշյալ որոշումը կնպաստի Հայաստանում համավարակի տարածման սոցիալական հետևանքները մեղմելուն ուղղված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից իրականացվող միջոցառումներն ավելի օպերատիվ դարձնելուն: Բացառապես բարեգործական, մշակութային և սոցիալական նշանակության այդ միջոցառումները կդառնան ավելի նպատակային և կիրականացվեն առավել կարճ ժամկետներում:
«Հորդորում ենք լրատվամիջոցներին մասնավորապես ՀՀ նախագահի աշխատակազմին վերաբերող լրատվություն հրապարակելիս լինել ավելի ուշադիր և օբյեկտիվ՝ խուսափելու թյուրիմացություններից:
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելուց ի վեր Արմեն Սարգսյանը բնակվում է իր սեփական առանձնատանը, և ոչ թե պետության կողմից նախատեսված կառավարական առանձնատանը:
Հանրապետության նախագահը նաև աշխատավարձ չի ստանում ո՛չ կանխիկ, ո՛չ էլ անկանխիկ եղանակով: Նախագահն իր աշխատավարձը կամ փոխանցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին կամ ուղղում բարեգործական նպատակների, այդ թվում՝ որպես աջակցություն սոցիալապես խոցելի խմբերին կամ սահմանամերձ բնակավայրերի երեխաներին: Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից արդեն իսկ իրականացվել են նմանատիպ մի քանի միջոցառումներ»,-ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած տեղեկատվության մեջ:
:
Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ
Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան
96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են
Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը
Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին
200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան
Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին
Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը
Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն
Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել
29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա
Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի
Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է
Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները
Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել
Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը
Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին
Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա
Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում
ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան
Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից
Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ
Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է
Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը
Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա
Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել
Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով
Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին
Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան
© 2024 Հայկական ժամանակ