Դատավոր Վարդան Գրիգորյանը ինքնաբացարկ է հայտնել ոստիկանի սպանության մեջ մեղադրվող անչափահասի գործով

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Վարդան Լ. Գրիգորյանը ինքնաբացարկ է հայտնել «Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում ոստիկանի սպանության մեջ մեղադրվող անչափահաս Հ. Գալստյանին վերաբերող գործով:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Միջադեպը, հիշեցնենք, տեղի էր ունեցել 2019թ. հոկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 03:40-ի սահմաններում: Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Արաբկիր վարչական շրջանում գտնվող գեղեցկության սրահներից մեկից հերթական գողությունը կատարելուց հետո Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում ոստիկանության ծառայողներ Տիգրան Առաքելյանը և Արմեն Հակոբյանը նկատել են երկու եղբայրների, որոնք, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ: Այդ ընթացքում, ըստ ՔԿ-ի, անչափահաս եղբայրը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը և նրանցից վերջնականապես ազատվելու և փախչելու նպատակով մեկ անգամ կրակել է ոստիկան Տիգրան Առաքելյանի, մեկ անգամ էլ՝ ոստիկան Արմեն Հակոբյանի ուղղությամբ, որից հետո երկուսով դիմել են փախուստի: Ձախ բազկի շրջանում ստացած հրազենային վնասվածքի հետեւանքով Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան 38-ամյա Առաքելյանը մահացել էր, իսկ Հակոբյանը տեղափոխվել էր հիվանդանոց եւ կարճ ժամանակ անց ապաքինվել: Քրեական գործի նախաքննությունը վերջերս ավարտվել էր. գործի առանձնացված երկու մասերը ուղարկվել էին դատարան՝ ըստ էության քննության: Անչափահաս եղբոր՝ Հ. Գալստյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել էր Վարդան Լ. Գրիգորյանին, չափահաս եղբոր՝ Ս. Գալստյանինը՝ Շենգավիթի նստավայրի դատավոր Ռոբերտ Պապոյանին:

Հունիսի 15-ին տեղի ունեցած նախնական դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազ Ա. Ստեփանյանը հայտնել է, որ սույն գործի հետ փոխկապակցված մեկ այլ գործով ամբաստանյալ Ս. Գալստյանի (խոսքը Հ. Գալստյանի չափահաս եղբոր մասին է,-խմբ.) պաշտպանը հանդիսանում է դատավոր Վարդան Գրիգորյանի կինը, ինչը, ըստ իրեն, երրորդ անձի մոտ կարող է ողջամիտ կասկած հարուցել առ այն, որ նախագահող դատավորը տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով դատավորի անաչառության վերաբերյալ. «Ուստի անկախ դատավորի կողմից կայացվելիք դատական ակտից կամ մեղադրանքի կողմի համար ելքից, նպատակահարմար է դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելը՝ նման կասկածներից զերծ մնալու համար»,- ասել է մեղադրողը:

Ինչ վերաբերում է մեղադրյալ Հ. Գալստյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցին, դատախազը պնդել է, որ սույն քրեական գործով առկա է գործի նյութերից բխող հիմնավոր կասկած առ այն, որ Հ. Գալստյանը առնչվում է իրեն մեղսագրվող հանցանքներին, և առկա են հիմքերը, որ մեղադրյալը, մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել քննությանը եւ կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք, ուստի նրա նկատմամբ կիրառված կալանավորումը հիմնավոր է, և այն պետք է թողնել անփոփոխ: Մեղադրողն ընդգծել է, որ Հ. Գալստյանն իրեն վերագրվող արարքները կատարել է մեկ այլ գործով մեղադրանք առաջադրված լինելու և որպես խափանման միջոց հսկողության հանձնված լինելու պայմաններում:

Հ. Գալստյանի պաշտպան Արթուր Հարությունյանը հայտնել է, որ համակարծիք է դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ մեղադրողի հայտնած դիրքորոշմանը: Անդրադառնալով Հ. Գալստյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցին՝ պաշտպանը միջնորդել է այն փոխարինել երկրից չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցով:

Լսելով կողմերին՝ նախագահող դատավոր Վարդան Լ. Գրիգորյանը որոշել է, որ թեեւ առկա են ինքնաբացարկի հիմքեր, սակայն պետք է անդրադառնալ Հ. Գալստյանի խափանման միջոցի հարցին՝ հաշվի առնելով, որ կալանքի տակ պահելու ժամկետը լրանում է 2020 թվականի հունիսի 16-ին: Դատարանն ընդգծել է, որ այդպիսի հնարավորությունը սահմանված է օրենքով, եւ բացի այդ` ինքը որևէ նախատրամադրվածություն չունի սույն գործի վերաբերյալ: Դատարանը գտել է, որ Հ. Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու կամ վերացնելու հիմքերը բացակայում են, քանի որ խափանման միջոց ընտրելու հիմքերի վերաբերյալ մտավախությունները չեն նվազել և չեն վերացել:

Անդրադառնալով ինքնաբացարկի հիմքերին՝ դատավորը հայտնել է, որ այն հանգամանքը, որ սույն գործով ամբաստանյալի եղբոր պաշտպանը իր կին, փաստաբան Աննա Ջուվանովան է, դատավարության մասնակիցների կամ անաչառ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկած հարուցել դատավորի անկողմնակալության և անաչառության վերաբերյալ. «Ըստ դրա էլ կասկածի տակ կարող է դրվել քրեական գործի ողջ դատական քննության օբյեկտիվությունը, ինչպես նաև քրեական գործի քննության շրջանակներում կայացվելիք դատական ակտերի արդարացիությունը, հետևաբար արդարադատության շահերից ելնելով՝ գտնում եմ, որ անհրաժեշտ է հայտնել ինքնաբացարկ»:

Գրիգորյանի ինքնաբացարկ հայտնելուց հետո գործը վերամակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Ռոբերտ Պապոյանին, այսինքն՝ նույն դատավորին, ում վարույթում է մյուս՝ չափահաս եղբոր վերաբերյալ քրեական գործը: Հունիսի 18-ին դատավոր Ռոբերտ Պապոյանն այն ընդունել է վարույթ:

Ավելի վաղ մեր զրույցում Հ. Գալստյանի փաստաբան, հանրային պաշտպան Արթուր Հարությունյանը տեղեկացրել էր, որ Գալստյանի մեղադրանքը նախաքննության ընթացքում լրացվել է. այժմ նա մեղադրվում է ծառայողական գործունեության հետ կապված սպանության, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով զենքի շորթման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ ծառայողական պարտականությունների հետ կապված առողջության համար վտանգավոր բռնություն գործադրման, շինություն ապօրինի մուտք գործելով գողության, դրա օժանդակության, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողության եւ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու համար: Ս. Գալստյանը, ըստ պաշտպան Ա. Ջուվանովայի, մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շինություն ապօրինի մուտք գործելով գողության եւ ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Երկու եղբայրներն էլ մեղադրանքները մասնակի են ընդունել:

Տպել
2238 դիտում

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը