ԱՀԿ-ն կոչ է անում ավելացնել դեքսամետազոնի արտադրության ծավալները, Դելիում ու Բրազիլիայում վարակի աճը չի դանդաղում

Կորոնավիրուսի վարակը շարունակում է սպառնալիք մնալ ամբողջ աշխարհում առողջապահական համակարգերի, տնտեսությունների, աշխատատեղերի ու քաղաքացիների կյանքի համար: Աշխարհի որոշ երկրներում վարակի աճի տեմպերը թուլանում են, այլ հատվածներում՝ ահագնանում: Աշխարհում տասնյակ պետություններ շարունակում են աշխատել՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համար, սակայն վերջնական արդյունք դեռ գրանցված չէ: 

Դեքսամետազոնի պահանջարկը մեծանում է.

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել մեծացնել դեքսամետազոն դեղի արտադրության ծավալները: Հիշեցնենք, ապացուցվել էր այս դեղի էֆեկտիվությունը կորոնավիրուսից մահացության աճի տեմպերը նվազեցնելու գործում:

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը  հայտարարել է, որ դեղամիջոցի պահանջարկն աշխարհում կտրուկ ավելացել է այն բանից հետո, երբ Օքսֆորդի համալսարանի գիտնականները հրապարակել էին եզրակացություն  Covid-19-ի բուժման գործում դեղի էֆեկտիվության մասին:

Կլինիկական փորձարկումների ժամանակ ապացուցվել էր, որ թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված հիվանդների մահացության հավանականությունը նվազում է 40-ից մինչեւ 28 տոկոս՝ դեքսամետազոնի կիրառության դեպքում:

ԱՀԿ ղեկավարը հայտնել է, որ հաջորդ քայլը լինելու է դեքսամետազոնի արտադրության ծավալների ավելացումն ու հետեւողականությունը, որպեսզի այն տարածում ստանա ամբողջ աշխարհում եւ ճիշտ քանակով հայտնվի այն երկրում, որտեղ դրա կարիքը կա:

Դեքսամետազոնը բժշկության մեջ կիրառվում է արդեն ավելի քան 60 տարի: Այն հակաբորբոքային ազդեցություն ունի: ԱՀԿ-ն ընդգծում է, որ դեղամիջոցն արժե օգտագործել միայն ծանր վիճակում գտնվող հիվանդների դեպքում եւ միայն բժշկի հատուկ ցուցումով:

Լատինական Ամերիկայում վարակի տարածումը չի թուլանում.

Ջոն Հոփքինսի անվան հետազոտական համալսարանի տվյալներով, Լատինական Ամերիկայում կորոնավիրուսից մահերի ցուցանիշն արդեն գերազանցում է 100 հազարը: Այս թվի գրեթե կեսը գրանցված է Բրազիլիայում, որտեղ կորոնավիրուսով վարակման եւ մահացության տվյալները զիջում են միայն ԱՄՆ-ին:

Մեքսիկայում մահացել է ավելի քան 23 հազար մարդ, սակայն Բրազիլիայի եւ Մեքսիկայի ղեկավարությունները այդպես էլ չեն անցել կոշտ կարանտինային սահմանափակումների: Շատ են վարակից զոհերը  նաեւ Պերուում եւ Չիլիում՝ համապատասխանաբար գրեթե  8400 եւ 4500 մահվան դեպք:

Դելիում հնարավոր է՝ կրկին անցնեն խստացումների.

Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում գրանցվել է համաճարակի բռկումից ի վեր կիորոնավիրուսով վարակման ամենամեծ մեկօրյա ցուցանիշը՝ գրեթե 4 հազար դեպք 1 օրում: Ընդհանուր առմամբ, համաճարակի ամբողջ ժամանակահատվածում Դելիում կորոնավիրուս է հաստատվել ավելի քան 66 հազար մարդու մոտ: Սա ամենամեծ ցուցանիշն է երկրում՝ Մումբայից հետո:

Հնդկաստանի մայրաքաղաքում վարակման կորը շարունակում է աճել, իշխանությունները հավաստիացնում են՝ կանցնեն ավելի խիստ կարանտինային միջոցառումների եւ ամենախիստ ձեւով կհսկվի կոնտակտավոր մարդկանց տեղաշարժը:

Ավելի վաղ երկիրը թուլացրել էր կարանտինային սահմանափակումները, սակայն վարակի տարածման տեմպերը սկսել էին ահագնանալ: Ընդհանուր առմամբ, Հնդկաստանում կորոնավիրուսի  ավելի քան 440 հազար դեպք է հաստատվել, մոտ 14.400 մարդ մահացել է:

ԵՄ-ն ու Մալդիվները բացվում են զբոսաշրջիկների համար.

Հուլիսի 15-ից Մալդիվյան կղզիները կրկին բաց կլինեն զբոսաշրջիկների համար: Այս մասին հայտնել է նախագահ Իբրահիմ Սոլիխը: Ընդ որում, օտարերկրացիներից ոչ մեկի համար պարտադիր չի լինելու կորոնավիրուսի թեստ հանձնելը:

Մալդիվների համար զբոսաշրջությունը համարվում է եկամտի հիմնական աղբյուրը, մարտ ամսից դադարեցվել էր դեպի կղզիներ միջազգային հաղորդակցությունը: Ամբողջ ժամանակահատվածի ընթացքում  կորոնավիրուս է հաստատվել երկրի 2200 բնակչի մոտ:

Եվրամիությունում քննարկում են հուլիսի 1-ից սահմանները բացելու հարցը: Բացառություն են կազմում երկրները, որտեղ նախկինի նման դիտվում է վարակվածության բարձր ցուցանիշ: Մասնավորապես, առաջարկվում է Եվրոպայի սահմանները փակ պահել ԱՄՆ-ից եւ Ռուսաստանից  ժամանողների համար:

Եվրամիությունը ծրագրում է հստակ չափորոշիչներ սահմանել, թե որ երկրներն են համարվում անվտանգ: Բացի ԱՄՆ-ից եւ Ռուսաստանի Դաշնությունից, ԵՄ երկրները վտանգավոր են համարել նաեւ Բրազիլիայի քաղաքացիների մուտքը դեպի ԵՄ տարածք:

ԱՄՆ-ում էլ, հուլիսի 1-ից թույլատրվում է Նյու-Յորքի լողափերում հանգիստն ու ծովում լողալը: Այս մասին թվիթերի իր էջում հայտնել է Նյու-Յորքի քաղաքապետ Բիլլ դե Բլազիոն: Նա նաեւ խորհուրդ է տվել պահպանել սոցիալական հեռավորություն եւ կրել դիմակներ լողափին: Լողափերը սկսել էին  բացվել մայիսի 25-ից, սակայն ծովը մտնելը արգելված էր մինչ օրս:

Տպել
1547 դիտում

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ