Մահացել է դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Փիրումյանը

24/06/2020 schedule22:52

68 տարեկան հասակում մահացել է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Էկոլոգիական անվտանգության կենտրոնի ղեկավար Գևորգ Պետրոսի Փիրումյանը: Ցավալի լուրը հայտնել է ԵՊՀ Էկոլոգիական անվտանգության կենտրոնը:

«Ցավով ու խորին կսկիծով հայտնում ենք, որ երեկ՝ հունիսի 23-ին, 68 տարեկան հասակում կյանքից անսպասելի հեռացել է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Էկոլոգիական անվտանգության կենտրոնի ղեկավար Գևորգ Պետրոսի Փիրումյանը։

Կիսելով անդառնալի կորստի ցավն ու դառնությունը, խորին ցավակցությունն ենք հայտնում դոկտոր, պրոֆեսոր Գ․Պ․ Փիրումյանի ընտանիքի անդամներին և հարազատներին»,- ասված է կենտրոնի ցավակցական ուղերձում:

ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ դոկտոր, պրոֆեսոր Գ․Պ․ Փիրումյանը Հայաստանում էկոլոգիական քիմիայի դպրոցի հիմնադիրն է։ Բնապահպանական ոլորտում շուրջ 40 տարվա իր աշխատանքի համար արժանացել է Էկոլոգիայի միջազգային ակադեմիկոսի, Նյու-Յորքի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսի և Ռուսաստանի Բնական Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոսի կոչումների։ 2008թ-ին իրեն շնորհվել է Էկոլոգիայի բնագավառում պատվավոր Մագիստրոսի կոչում։

1975թ-ից սկսած աշխատանքի է անցել Երևանի պետական համալսարանում որպես առաջատար գիտաաշխատող, այնուհետև՝ ԵՊՀ ֆիզիկական քիմիայի ամբոնի պրոֆեսոր, իսկ 2007-2015թթ.-ին իր իսկ կողմից հիմնադրված ԵՊՀ Էկոլոգիական քիմիայի ամբոնի վարիչ։ 2009թ-ից մինչ օրս ԵՊՀ Էկոլոգիական անվտանգության կենտրոնի հիմնադիր տնօրենն էր։

Մանկավարժական աշխատանքին զուգահեռ ղեկավարում էր պետբյուջեից ֆինանսավորվող գիտական թեմաներ, ծրագրեր և հետազոտություններ, ինչի շնորհիվ Հայաստանում հիմնադրվեց էկոլոգիական քիմիայի և ջրաքիմիայի ազգային գիտական դպրոցը։ 1999թ-ից մինչ օրս եղել է  ատենախոսությունների պաշտպանության մասնագիտական խորհուրդի անդամ։ Իր գիտական գործունեության ընթացքում ղեկավարել է բազմաթիվ դիպլոմային աշխատանքներ, մագիստրոսական թեզեր, թեկնածուական ատենախոսություններ և եղել է մի շարք դոկտորական աշխատանքների խորհրդատու։ 13 մենագրության, 2 դպրոցական դասագրքերի, 2 բուհական դասագրքի, 207 գիտական հոդվածների, 110 գիտական թեզիսների, 20 արտոնագրերի և 6 ուսումնամեթոդական աշխատանքների հեղինակ է։

1995-2015թ-ին եղել է Էկոլոգիայի Միջազգային Ակադեմիայի հայկական մասնաճյուղի տնօրեն, «Ջուր-էկոլոգիա-բժշկություն» միջազգային ասոցիացիայի ազգային փորձագետ, ՀՀ ջրային օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբի անդամ, Կովկասի ՌԵԿ-ի փորձագետ, էկոլոգիական քիմիայի միջազգային գիտական կոմիտեի անդամ։ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության գիտատեխնիկական խորհրդի անդամ և 2016թ-ից սկսած Արտակարգ իրավիճակների կառավարման միջազգային կազմակերպության (IEMO) լիազոր ներկայացուցիչն է Հայաստանում։

Լինելով Փիրումյանների իշխանական տոհմի ժառանգորդ, 1992թ-ին հիմնադրել է «Հայ ազնվականների միությունը», որտեղ հավաքվում և պահվում են հայ մտավորականների, գործիչների, հայ իշխանական տոհմերի մասին փաստաթղթեր, գրքեր, նկարներ և արժեքավոր իրեր։

Իր նշանակալի գիտական գործունեության համար արժանացել է հետևյալ պարգևների՝ ուսանողական գիտական աշխատանքների Համամիութենական մրցույթների դափնեկիր (1970թ.,1972թ.), Դ.Մենդելեևի անվան Համամիութենական քիմիական ընկերության գիտական աշխատանքների մրցույթի հաղթող (1977թ.,1978թ.), Կոմերիտմիության գիտության և տեխնիկայի բնագավառում մրցանակի դափնեկիր (1980թ.), Խիզախության համար մեդալ (ՌԴ) (2009թ.), «21-րդ դարի մեծ Միտք» Բարձրագույն պատվավոր տիտղոս (ԱՄՆ) (2009թ.), ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգիր (2009թ.), Ռուսաստանի հայերի միության 10 տարի հոբելյանական մեդալ (ՌԴ) (2011թ.), «Միջազգային դեսպան» պատվավոր կոչում (2011թ.), Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալ (2011թ.), «ՀՀ գիտության վաստակավոր գործիչ» պատվավոր կոչում (2011թ.), Ա.Նոբելի անվան Ոսկե մեդալ (2014թ.), Ի.Կոստանդովի անվան հուշամեդալ (2015թ.), Սուրբ Անդրեյ Առաջնականչի Կայսերական բարձրագույն շքանշան (ՌԴ) (2015թ.), Բարի Կամքի Դեսպան» պատվավոր կոչում (ՄԱԿ) (2015թ.), Ռուսաստանի Բնագիտության Ակադեմիայի «Կրթության և գիտության վաստակավոր գործիչ» պատվավոր տիտղոս (2015թ.), «Սուրբ Գաբրիելի շքանշան» (Վատիկան) (2016թ.), «Մալթիական Խաչ» բարձրագույն շքանշան (Մալթիական միաբանություն) (2016թ.), Մոլդովայի Գիտությունների ակադեմիայի 70-ամյակի հուշամեդալ (2016թ.):

Տպել
3204 դիտում

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ