Նախագահը մասնակցել է «COVID-19 համաշխարհային համագործակցության հաջողությունն ու ուղիները» թեմայով առցանց վեբինարին

ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը հայտնում է, որ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կազմակերպած՝ «COVID-19․ համաշխարհային համագործակցության հաջողությունն ու ուղիները» թեմայով առցանց վեբինարին։

Վեբինարին մասնակցել են նաև Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, լորդ Արա Դարզին, FAST հիմնադրամի համահիմնադիր, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Վարդուհի Պետրոսյանը, Ճապոնիայի Տոհոկուի համալսարանի բժշկության դպրոցի վարակաբանության ֆակուլտետի պրոֆեսոր, COVID 19-ի վերաբերյալ կառավարության խորհրդատվական հանձնաժողովի անդամ Հիտոշի Օշիթանին, Ճապոնիայի նախարարների կաբինետի քարտուղարության կորոնավիրուսային հիվանդության նախապատրաստման և հակազդման գրասենյակի գլխավոր տնօրեն Տոմոչիկա Ույաման, Գերմանիայի Բունդեսթագի առողջապահական հարցերով փորձագետ, պրոֆեսոր Կարլ Լաութերբախը։

Վեբինարի ընթացքում, որը վարել է FAST հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը, Հանրապետության նախագահը և հեղինակավոր գիտնականներն ու փորձագետները քննարկել են կորոնավիրուսային համավարակի հաղթահարման ուղիները, ինչպես նաև անդրադարձել գլոբալ մարտահրավերի դեմ պայքարում երկրների համագործակցությանը։

Նախագահ Արմեն Սարգսյանը, խոսելով համավարակով պայմանավարված իրավիճակի մասին, ընդգծել է, որ պետք է հաշվի առնել, որ, հավանաբար, սա վերջին համավարակը չէ, և պետք է պատրաստ լինել նաև հետագային. «Վստահաբար, ամբողջ աշխարհում պետք է ավելի մեծ ներդրումներ կատարել առողջապահության, կենսաբանության ոլորտներում: Մենք հասկանում ենք, որ աշխարհը փոխվել է, և վարակի վարքագիծն էլ համապատասխանում է այս նոր աշխարհին: Անհրաժեշտ է վերաձևավորել և փոխակերպել բոլոր այն ոլորտներում արված քայլերը, որոնք կատարել էինք անցյալում»:

Նախագահի բնորոշմամբ՝ այս իրավիճակը խաչմերուկ է, և ցանկացած ազգ պետք է հասկանա, թե որ ճանապարհն է ընտրելու. «Հայաստանը նույնպես կանգնած է այդ խաչմերուկում, հետևաբար, պետք է վերաձևակերպի և սահմանի իր առաջնահերթությունները: Կան առաջնահերթություններ, որոնք հրատապ են: Կրկին պետք է վերանայել Հայաստանն աշխարհին ներկայացնելու հնարավորությունը, այսինքն՝ այնպիսի մի ներդրում, որի միջոցով կստեղծվի Հայաստանի մասին տեղեկություն տարածելու հնարավորություն, որ ներդրողները հասկանան, թե ինչու է պետք հենց Հայաստանում ներդրումներ կատարել: Երկրորդը՝ մեծանալու է էլեկտրոնային կառավարման անհրաժեշտությունը: Կարևոր են դառնում կրթությունն, էլեկտրոնային առողջապահությունը»։

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ տնտեսական խոչընդոտների հետ մեկտեղ առաջանալու են նաև պարենային անվտանգության խնդիրներ, և պետք է մտածել դրանք հաղթահարելու մասին։ «Մենք պետք է պայքարենք վիրուսի դեմ այսօր՝ միաժամանակ, դիտարկելով տնտեսական այն դժվարությունները, որոնք ի հայտ են գալու ապագայում: Միգուցե, մեր տնտեսության որոշ ոլորտների վերակազմակերպման կարիք կլինի,-ասել է նա: -Սա ողբերգական ժամանակահատված է, բայց նաև հնարավորություն՝ ինչից սկսել: Եթե խելացի եք, որոշումներ կայացնելու տեսլական ունեք, ապա սա վերսկսելու, լավ վերսկսելու հնարավորություն է: Մենք ապրելու ենք նոր աշխարհում՝ մարտահրավերներով լի ժամանակահատվածում: Բազմաթիվ երևույթներ վերարժևորվելու են, և պետք է հասկանանք՝ ինչպես ենք առաջ գնում: Եթե խելացի լինենք, կհաջողենք»։

Վեբինարի մասնակիցները ներկայացրել են համավարակի կանխարգելման իրենց երկրների փորձը և ձեռնարկված քայլերնրն ու միջոցառումները։ FAST հիմնադրամի և ամերիկյան «Մոդերնա» ընկերության համահիմնադիր ու նախագահ Նուբար Աֆեյանը տեղեկություններ է ներկայացրել «Մոդերնա»-ի կողմից համավարակի պատվաստանյութի մշակման աշխատանքների ընթացքի մասին։

Պատասխանելով համավարակի դեմ տարբեր երկրների համագործակցության մասին հարցին և անդրադառնալով ներկայացված տեսակետներին՝ նախագահ Սարգսյանը կարևոր է համարել գիտական մոտեցումների վրա հիմնվելու հանգամանքը։ Նա նշել է, որ ցանկացած երկրի իշխանություն պետք է ունենա գիտնականների կարծիքն օգտագործելու հնարավորություն։ «Վստահ եմ՝ ցանկացած երկրում քաղաքական գործիչները պետք է առաջին հերթին հասկանան, որ աղետալի իրավիճակ է, հետևաբար, պետք է մի կողմ թողնել բոլոր վիճաբանություններն ու միավորվել թշնամու՝ վիրուսի դեմ պայքարելու համար։ Կարծում եմ՝ բոլորս կհամաձայնենք, որ կա մեկ ճշմարտություն, և դա գիտությունն է։

Շատ կարևոր է նաև կարգապահությունը։ Վստահաբար, Ճապոնիայում կամ Գերմանիայում վիրուսի դեմ պայքարի հաջողությունն ապահովվել է հենց կարգապահության շնորհիվ, -ընդգծել է նախագահը։ -Հաջորդ կարևոր կետը ծրագրի, ռազմավարության, տեսլականի առկայությունն է։ Մեր կյանքի ցանկացած ոլորտում տեսլականն ու ռազմավարությունը կարևոր են։

Այնպես որ, պետք է լինել գիտականորեն հիմնավորված, խելացի, ճշգրիտ, կարգապահ, լավ կազմակերպված և ունենալ հստակ ռազմավարություն»։

Նախագահ Սարգսյանը կարևորել է նաև հանրության հետ շփումը։ «Կարևոր է բարձրաձայնել, ներկայացնել ճշմարտությունը և գիտական մոտեցումները։ Շատ կարևոր է նաև վստահությունը, հատկապես, երբ համավարակ է։ Մարդիկ պետք է վստահեն կառավարությանը, նախարարներին, եթե չվստահեն՝ խնդիրներ կառաջանան,-ընդգծել է նա։ -Նախապես պետք է ունենալ գործողությունների ծրագիր։ Ցանկացած անձ հավասարապես, համաչափորեն պետք է աջակցություն ստանա պետությունից, կառավարությունից, որպեսզի բոլորը համարեն, որ արդարացի փոխհատուցում է եղել։ Նույն խնդիրը վաղը լուծելու համար կարող է ավելի թանկ լինել, քան այսօր»։

Նախագահի խոսքով՝ աշխարհն այսօր ապրում է անորոշության մեջ․ «Անորոշություն է բոլոր ոլորտներում։ Պետք է հասկանանք, որ մենք իսկապես բավարար տեղեկատվություն չունենք։ Մենք այս մոլորակի գիտակից բնակիչներն ենք և պետք է կարողանանք գոյակցել վարակների հետ, վերահսկենք դրանք։ Դեռ հարյուրավոր տարիներ առաջ Իսահակ Նյուտոնն ասել է՝ «Ես ընդամենը երեխա եմ, որ ծովափին խաղում է, իսկ ճշմարտության օվկիանոսները իմ առջև չբացահայտված ծփում են»։ Այդ չբացահայտված ճշմարտության օվկիանոսները գոյություն ունեն նաև այսօր, և համավարակն այդ օվկիանոսներից մեկն է։ Հետևաբար՝ ապագայում դեռ շատ բան կա բացահայտելու»։

Հանրապետության նախագահի առաջարկով վեբինարի մասնակից օտարերկրացի գիտանականները իրենց մասնագիտական խորհուրդներն են փոխանցել Հայաստանին։

Տպել
1057 դիտում

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն