Կա X անձ, որն ունի ազդեցություն նախաքննական մարմնի գործողությունների, դեպքին ներկա, նաև մասնակից երեխաների ծնողների վրա

Մայիսի 27-ին Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում սպանված Վահրամաբերդի բնակիչ Զարզանդ Մանուկյանի իրավահաջորդ Հեղինե Մանուկյանը, վերջինիս փաստաբան Հայկ Հարությունյանն ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արտուշ Հակոբյանն այսօր ասուլիս են հրավիրել Գյումրիում և հայտարարել, որ խոչընդոտվում է նախաքննության ընթացքը:

Ըստ փաստաբան Հակոբյանի՝ կա X անձ, որն ունի ազդեցություն ինչպես նախաքննական մարմնի գործողությունների, այնպես էլ դեպքին ներկա, նաև մասնակից երեխաների ու նրանց ծնողների վրա:

Ո՞վ է նա՝ ՀԺ-ի հարցին փաստաբանը չպատասխանեց, ասաց՝ այս պահին չի ուզում իրենց ունեցած համոզվածությունը ներկայացնել որպես ապացուցված փաստ, բայց այն, որ կա այդ անձը և ակտիվ գործունեություն է ծավալում նախաքննական այս փուլում, ըստ Հայկ Հակոբյանի, հստակ է:

Անդրադառնալով նախաքննական մարմնի աշխատանքին՝ Հայկ Հակոբյանն ընդգծեց՝ ո՛չ գոհ լինելու, ո՛չ դժգոհելու առիթ այս պահին չունեն, քանի որ ամեն ինչ արվում է գաղտնիության սահմաններում, սակայն մեկ բան կարող է ընդգծել. գործի քննությունն ընթանում է մեկ ուղղությամբ, այսինքն՝ միտում կա ապացուցելու, որ սպանությունն իրականացրել է մեկ անձ, որն այս պահին կալանավորված է, և որին առաջադրված է մեղադրանք: «Այնինչ մեր հիմնավոր ենթադրություններն այն են, որ մեկ հոգի չէր կարող այդքան վնասվածք պատճառել»,- ասաց փաստաբանը:

Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի՝ դիակի արտաքին զննությամբ վնասվածքներ չեն հայտնաբերվել, սակայն դիակի դատաբժշկական նախնական եզրակացությամբ 5 վնասվածք է առկա եղել գլխին՝ աջ քունքային, ճակատային, ճակատագագաթային, 2 հատ էլ՝ ծոծրակային հատվածներում:

Վնասվածքների տեղակայումը, ըստ ներկաների, հուշում է, որ մեկ անձը չէր կարող նույն պահին այդպիսի գործողություններ կատարել:

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին դժբախտ դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզում. 2 համայնքի՝ Մարմաշենի և Վահրամաբերդի տղաների ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով սպանվել էր 21-ամյա երիտասարդ Վահրամաբերդի բնակիչ Զարզանդ Մանուկյանը:

Երիտասարդի սպանության գոծով կալանավորված Մարմաշեն համայնքի անչափահաս բնակիչ Հովհաննես Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (դիտավորյալ սպանություն) հատկանիշներով:

Այն, որ դեպքին ներկաների և նրանց ծնողների վրա կա որոշակի ազդեցություն, ըստ փաստաբանի ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արտուշ Հակոբյանի, հասկացել են իրենց ձեռնարկած հետաքննության ընթացքում: Նույն համոզվածությունն ունի նաև տուժողի իրավահաջորդ Հեղինե Մանուկյանը: Ըստ նրա՝ իր եղբայրը՝ Զարզանդը, Մարմաշեն է գնացել ընկերոջ՝ Գևորգի ուղարկած հաղորդագրությամբ, որով տեղեկացել է՝ Գևորգը վիճաբանության մեջ է ընկել և օգնության կարիք ունի:

Այն պահին, երբ Զարզանդը գետնից բարձրացրել է ընկած և հարվածներ ստացած ընկերոջը՝ Գևորգին, ստացել է իր առաջին հարվածը: Հիմա, սակայն, ըստ բանախոսների, ո՛չ Գևորգը, ո՛չ էլ դեպքին ներկա գտնված վահրամաբերդցի մյուս տղաները չեն տեսել, թե ինչպես են վիճաբանել Զարզանդն ու Հովհաննեսը, ինչպես է Զարզանդը հայտնվել գետնին:

«Հիմա նույն Գևորգն ասում է, թե ոչինչ չի տեսել: Բոլորը տեսել են, թե ինչպես են Զարզանդն ու Հովհաննեսն իբր առանձնացել, կանգնել խոսելու, հետո մի քանի վայրկյան բոլորը կուրացել են, հետո՝ Զարզանդին տեսել ընկած վիճակում: Ընկերները հրաժարվում են համագործակցել մեզ հետ»,- հայտարարեց Հեղինե Մանուկյանը:

«Մեզ անհասկանալի պատճառներով ներկաները չեն տեսել Զարզանդ Մանուկյանի գետնին հայտնվելու պահը, միայն տեսել են այն հատվածը, թե մեղադրյալը ինչպես է Զարզանդի գլխին բռունցքով հարվածներ հասցնում:

Իրենք ասում են՝ մենք որևէ վիճաբանության ձայն չենք լսել: Անհասկանալի է սա: Մենք եղել ենք դեպքի վայրում, մեծ տարածք չէ, և հնարավոր չէ, որ ձայն չլսվի. վիճաբանությունը շշուկով չի լինում»,- ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:

«Ինչպե՞ս է լինում, որ 2 հոգի առանձնանում են, 30 հոգի սպասում են, թե ոնց են ավարտելու էդ վեճը, և ոչ մեկը 10 մետր հեռավորությամբ չի  տեսնում տեղի ունեցածը»: Սա էլ փաստաբանի դիտարկումն է:

Արդյոք վկաներին ահաբեկո՞ւմ են կամ այլ տարբերակներով համոզում, վախեցնում՝ ՀԺ-ի հարցին ներկաները պատասխանեցին՝ չգիտեն, հստակ ոչինչ ասել չեն կարող, սակայն մեկ պնդում, այնուամենայնիվ, ունեն: Ըստ փաստաբան Հակոբյանի՝ երբ զրույցների ընթացքում պարզ է դարձել, որ դեպքին ներկաները չեն ցանկանում ամբողջական ինֆորմացիա տրամադրել, պատմել կատարվածը: Փաստաբանը չունի վստահություն, որ նրանք նախաքննական մարմնին գոնե պատմած կլինեն ճշմարտությունը:

«Մեր խնդրանքն ու հորդորն է նախաքննական մարմին, որ բոլոր անձանց շրջանակը պարզի: Եթե ուղղությունը գնում է այնպես, որ մեկ անձ է մեղավոր այս հանցագործության մեջ, մենք դրա հետ համաձայն չենք, որովհետև ունենք ստացված տվյալներ, որ այնտեղ բացի վերջնական վեճից, նախ՝ եղել է մի ընդհանուր վեճ, հետո՝ խումբ-խումբ էդ վեճերը շարունակվել են: Սա մի 5 րոպե տևած պատմութուն չէ: Այլ անձինք էլ են տուժել վերջին վեճի ժամանակ:

Եթե հետագայում նախաքննությունն ասի, որ անձանց շրջանակը 12 հոգի է, և վերջ, մենք արդեն ունենք ստուգված տեղեկություն, որ դեպքի վայրում եղել է ոչ պակաս, քան 30 հոգի: 10-12՝ խաղացողները, մյուսները՝ գյուղի երեխաները:

Մենք մեր ուժերով ճշտում ենք անձանց շրջանակն ու արդեն մի քանի միջնորդություն ենք ներկայացրել քննիչին, որ նրանց հարցաքննեն: 3-4 նման դեպք ունեցել ենք: Մենք ենք ասում, թե էս, էս մարդիկ էլ են մասնակից եղել, ամեն ինչ անում ենք, որ օգնենք նախաքննությանը՝ ավելի բազմակողմ աշխատելու համար, բայց թե նրանք ինչ ցուցմունքներ կամ վկայություններ են տալիս, արդեն չգիտենք»,- հայտարարեց Հայկ Հակոբյանը:

Ասուլիսի ժամանակ փաստաբանն ու տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպանը տեղյակ պահեցին, որ գրավոր դիմել են Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանին, որպեսզի վերջինս մի քանի լրատվամիջոցներով դեպքի մասին տարածած ապատեղեկատվությունը հերքի, մասնավորապես այն, որ Զարզանդը հանկարծամահ է եղել կամ վատ զգալու պատճառով ընկել է, հետո տղաները տեսել են, որ մահացել է:

Բանախոսները Մարմաշենի համայնքապետի գործողություններում միտում են տեսնում: Մի քանի փաստ են ընդգծում, առանձնացնում հատկապես այն, որ ոստիկաններից առաջ Արշակյանը «Գյումրի» ԲԿ-ում հանդիպել և խոսել է դեպքին ներկա երեխաների հետ, սակայն ոստիկաններին տեղյակ չի պահել, որ հենց նրանք են տարածքում գտնվել ու տեսել կատարվածը:

«Ես կարող եմ ենթադրել, որ Արշակյանը, առաջ ընկնելով, նախաքննական մարմնից ցանկացել է շեղել գործի ընթացքը: Մենք նաև ինֆորմացիա ունենք, որ հիվանդանոցում, որտեղ հավաքված են եղել նույն Վահրամաբերդ գյուղի երեխաները, ոստիկանությունից առաջ Արշակյանը զրուցել է բոլոր երեխաների հետ, այնինչ նա պարտավոր էր, եթե պարզել էր անձանց շրջանակը, որոնք ներկա են եղել, ոչ թե անձամբ զրուցեր, այլ ոստիկաններին հորդորեր, որ որպես վկա նրանց հարցաքննեին:

Մանուկյանների ընտանիքն ու մենք՝ որպես ներկայացուցիչներ, մինչև վերջ գնալու ենք, այսինքն՝ բոլոր մեղավորները պատժվելու են, յուրաքանչյուրն իր մասով»,- ասաց փաստաբանը:

Ըստ Փաստաբանի՝ Մարմաշենի համայքնապետը նաև չի հետևել, որ կատարվեն պարետի որոշումները, թույլ է տվել, որ իր համայնքի տարածքում խմբով հավաքվեն, ֆուտբոլ խաղան, որը, ի դեպ, մինչ օրս էլ շարունակվում է նույն վայրում, նաև վիճաբանեն: Այս մասով ևս համայնքի ղեկավարը, ըստ Հայկ Հակոբյանի, ունի պատասխանատվություն:

ՀԺ-ի հարցմանն ի պատասխան՝ Մարմաշենի համայնքի ղեկավար Կարեն Արշակյանն ասաց՝ այս պահին որևէ հարցի չի պատասխանի: «Իրենք դիմել էին գրավոր, իրենց պատասխանել ենք գրավոր: Վաղը կստանան մեր պատասխանը: Մի բան կարող եմ ասել, որ անելու եմ ամեն ինչ, որպեսզի համայնքի անունը չշահարկվի»,- կարճ զրույցում ասաց Արշակյանը:

Ըստ Հեղինե Մանուկյանի՝ վիճաբանողների մեջ նաև Արշակյանի բարեկամն է եղել, հենց դրանով պայմանավորված էլ՝ նա փորձել է շեղել իրավապահների ուշադրությունը: Սպանված երիտասարդի քույրը նաև հայտարարեց, որ կալանավորված անչափահասը ըմբիշ է, և վեճին մասնակցել են նաև նրա ըմբիշ ընկերներն ու մարզիչը:

Տպել
2775 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին