Ավագանու նիստի ընթացքում Խաժակյանը քննչական գնաց, քաղաքապետն ասաց՝ ելույթները չի ընդհատելու, Խաչատրյանը հեքիաթ կարդաց

«Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում». Երեւանի ավագանու այսօրվա նիստում այսպիսի հայտարարություն արեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Նա ասաց, որ ժամը 15:00-ին պետք է ցուցմունք ներկայացնի Շենգավիթի քննչական բաժնում եւ այդ պատճառով ստիպված է մի որոշ ժամանակով լքել նիստը: Նշեց, որ իր հետ կապ չունեցող գործի առնչությամբ պետք է ցուցմունք տա:

«Բացի այդ, արդեն այլ գործով երեկ «Լույսի» անդամներից մեկին պատկանող ավտոմեքենայի վարորդին, ինչպես նաեւ նրա կնոջը կանչել են 6-րդ վարչություն՝ այդ վարորդի գործունեության վերաբերյալ ցուցմունք տալու»,- նշեց Խաժակյանը՝ հավելեով, որ հարցերը, որոնք ուղղվել են վարորդին, նպատակ են ունեցել պարզելու, թե որքանով է նա իրականացնում իր պարտականությունները:

Իր հերթին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը պարզաբանեց, որ քննչական մարմինները կարող են հրավիրել տարբեր մարդկանց, այդ թվում՝ քաղաքական գործիչների, որոնք ոչնչով չեն տարբերվում մյուսներից: Եվ ինչպես յուրաքանչյուր սովորական քաղաքացի, այդպես էլ ավագանու անդամը կամ որեւէ պաշտոնյա կարող է ցանկացած պահի հրավիրվել ցուցմունք տալու: «Ոչ ոք ելույթներ չի ունենում, որովհետեւ բոլորը գիտակցում են, որ օրենքի առաջ բոլորը հավասար են: Եթե ինչ-որ սխալ բան լինի, ու տվյալ անձի իրավունքները խախտվեն, առաջինը ես կկանգնեմ այդ մարդու կողքին»,- ասաց նա:

Խաժակյանը քաղաքապետի այդ խոսքերից հետո նկատեց, որ լավ չի հասկանում, թե ինչու է վերջինս 6-րդ վարչության խոսնակի դեր ստանձնել: «Եթե Ձեր նկատմամբ նման հատուկ մանրախնդրությամբ մոտենային, ինչպես իմ նկատմամբ, ապա Ձեր գործունեությունից ելնելով՝ 6-րդ վարչությունը կմտներ այստեղ եւ Ձեզ սպեցնազով դուրս կհաներ»,- ասաց Խաժակյանը:

Մարությանը բացառեց Խաժակյանի պնդումն ու ասաց՝ անգամ ամենաաբսուրդ հարցերով պատկան մարմինները վարույթ են սկսում, եւ քաղաքապետարանի աշխատակիցնները ցանկացած հարցի համար կանչվում են, այդ հարցերը վարույթ իրականացնող մարմինն էլ է քմծիծաղով ուղղում նրանց, բայց ցանկացած հարցի տրվում են պատասխաններ առանց նեղվելու:

Խաժակյանի՝ Երեւան համայնքի խնդիրներին ու հարցերին չվերաբերող ելույթից հետո «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ելույթ ունեցավ՝ քննադատելով նրա այդ քայլը: Վերջինս նշեց, որ իրեն չի հետաքրքրում, երբ ավագանու անդամն իր պատմությունն ու կենսագրությունն է ներկայացնում, դրա համար չէ, որ ներկա է նիստին ու չի պատրաստվում նման ելույթներին ժամանակ հատկացնել: Դրանից առաջ քաղաքապետը հրաժարվել էր պատասխանել Թեհմինա Վարդանյանի հարցին, որը դուրս էր քննարկվող թեմայից: Նա ընդգծել էր, որ պետք է պահպանել սահմանված կարգը՝ խոստանալով, որ, ամեն դեպքում, հարցին պատասխանի, երբ գա հարցուպատասխանի ժամանակը: Ընդդիմադիր անդամների շրջանում դա գնահատվեց որպես խտրական վերաբերմունք, երբ «Իմ քայլի» անդամին կարելի է թեմայից շեղվել, ընդդիմությանը՝ չէ: Քաղաքապետը որերորդ անգամ կրկնեց՝ որոշել է չընդհատել ելույթները, անկախ թեմայից, կարեւորը՝ չլինի վիրավորանք ու սահմանված ժամանակի խախտում: Կատարվածը զայրացրեց «Լույս» խմբակցության մյուս անդամ Անի Խաչատրյանին, եւ քանի որ թեմայի ընտրության հարցում ազատ են, որոշեց հեքիաթ կարդալ:

Անի Խաչատյանը սկսեց կարդալ Հ. Թումանյանի «Չարի վերջը», քաղաքապետը շտապեց կատակով հիշեցնել, որ 5 րոպեն չի կարող գերազանցել: «Ժողովո՛ւրդ, բան ունեք ասելու, հարցուպատասխանի ժամանակ ասեք: Ձեր անդամը կարգ խախտեց իր ելույթով, իսկ պարոն Խաժակյանը չի խախտել, նա խոսել է խմբակցության ղեկավարի՝ իրեն լիազորված կարգով»,- ասաց Խաչատրյանը:

Վերջինս նաեւ Գրիգոր Երիցյանին կոչ արեց ասելիքներն ասել տվյալ անձի ներկայությամբ, տվյալ դեպքում՝ Խաժակյանի: «Պարո՛ն Երիցյան, Դուք վերջերս որդեգրել եք մի քաղաքականություն՝ միշտ բոլորի հետեւից եք խոսում: Տղա եղեք, պարո՛ն Երիցյան»,- եզրափակեց Անի Խաչատրյանը:

Տպել
1975 դիտում

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը