Այսօր պաշտոնից հեռանում է Պոլիտեխնիկի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, նրան կփոխարինի պրոռեկտոր Ռուբեն Ազգաշյանը

Հունիսի 25-ին լրանում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի պաշտոնավարման ժամկետը։ Նա ընտրվել էր 2015 թվականին։

Ավելի վաղ՝ 2006-2011 թվականներին, նա մեկ անգամ եւս եղել է ՀՊՃՀ ռեկտոր (նախկինում բուհը կոչվում էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան)։

Մեզ հետ զրույցում դեռեւս ռեկտոր Մարուխյանը նշեց, որ տարիքային տեսանկյունից այլեւս չի վերընտրվի։ Նա այժմ 74 տարեկան է։

Մարուխյանի խոսքով՝ ամսի 25-ից հետո թողնում է պաշտոնը, իսկ իր լիազորությունները կկատարի երկարմայա պրոռեկտորներից Ռուբեն Ազգաշյանը։

1 ամսվա ընթացքում կձեւավորվի հոգաբարձուների խորհուրդ, եւ կհայտարարվի մրցույթ։

Նշենք, որ ՀՊՃՀ պետական ոչ առեւտրային կազմակերպությունը ՀԱՊՀ հիմնադրամի վերակազմավորելու եւ գույք տրամադրելու մասին որոշման մեջ նշված է, որ ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել ՀՀ այն գործունակ չափահաս քաղաքացին, որը ունի գիտությունների դոկտորի աստիճան եւ (կամ) պրոֆեսորի գիտական կոչում։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում։ Որոշման մեջ չկա տարիքային սահմանափակման վերաբերյալ կետ։

Մարուխյանը պարգեւատրվել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի, Երեւանի պետական համալսարանի, ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի եւ Արցախի պետական համալսարանի ոսկե մեդալներով։ Արժանացել է նաեւ ՀՀ կրթության, գիտության նախարարության ոսկե հուշամեդալի, այլ պատվոգրերի եւ մեդալների։ Նա 26 ուսումնական ձեռնարկների, դասագրքերի, 128 գիտական, գիտամեթոդական, հրապարակախոսական հոդվածների եւ 2 գյուտի հեղինակ է։

Ապագա ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Ազգաշյանը 2003 թվականից մինչ օրս բուհի միջազգային համագործակցության եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտորն է (նախկինում կոչվել է միջազգային համագործակցության եւ զարգացման ծրագրերի)։

Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի, ԱՊՀ երկրների հիմնական կազմակերպությունների տեղեկատվության եւ ռադիոէլեկտրոնիկայի կրթության բնագավառի հասարակական խորհրդի եւ ՀՀ կառավարության տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի անդամ է։

1975 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 1978-ից՝ դոցենտի գիտական կոչում։

100-ից ավելի հրապարակումների հեղինակ է կենսաբժշկական վերահսկման մեխանիզմների, պատկերների մշակման, փորձագիտական համակարգերի, կրթական նոր տեխնոլոգիաների եւ բարձրագույն կրթության բարեփոխումների բնագավառներում։

Լուսանկարները՝ բուհի կայքից. ձախից առաջինը՝ Ոստանիկ Մարուխյանը, 2-րդը՝ Ռուբեն Ազգաշյանը

Տպել
2233 դիտում

Իրանի հյուսիս-արևմուտքում գրանցված երկրաշարժի հետևանքով 165 մարդ է տուժել

Դիլիջանում տուն է փլուզվել (լուսանկարներ)

Երևանում հայտնաբերվել է հետախուզվող 30-ամյա կինը

Կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացմամբ, վաճառքով զբաղվող հանցավոր խմբի 8 անդամ

Ծնվել է Մարկ Ցուկերբերգի երրորդ դուստրը

«Վստրեչի» կամուրջը վերանորոգվում է. ի հայտ են եկել չնախատեսված խնդիրներ (տեսանյութ)

Տոկիոյի հրաշքը՝ Երևանում. մանրամասներ երկրագնդի ամենագեղեցիկ ծառի մասին

Նոր հրաժարականի դիմում. Հրաչյա Սարգսյանի կադրերը հեռանում են քաղաքապետարանից

Դանակահարել են երևանյան ռեստորաններից մեկի անվտանգության աշխատակցին

Տավուշի մարզպետը ՌԴ դեսպանի հետ միջտարածաշրջանային երկկողմ համագործակցության հարցեր է քննարկել

«Տելեգրամ»-ով մեթադոն ձեռք բերած տղամարդը ձերբակալվել է

Գերեզմանների վրա միայն թվեր են գրված, միլիոնավոր մարդկանց ինքնությունն անհայտ է. Էրդողանը կօգտվի դրանից. թուրքագետ

Խնածախ-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան ձորն է գլորվել. 35-ամյա տուժածի վիճակը ծանր է

Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Ակադեմիական քաղաքը (տեսանյութ)

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը

Համաշխարհային բանկը Հայաստանին 100 միլիոն դոլարի վարկ կտրամադրի

Մեր քաղաքացիները ևս պահանջում են օր առաջ բացել Բարսեղ Թումանյանի՝ օպերա տանող ճանապարհը

24-ամյա կինը ամենօրյա ռեժիմով ենթարկվել է սեռական շահագործման. կա կալանավորված

«Հանուն քեզ». Էրիկ Կարապետյանը 5 նոր տեսահոլովակ է ներկայացրել (տեսանյութ)

Շրջանների զգալի մասում անձրև և ամպրոպ կլինի

Մենք պետք է ձգտենք տարածաշրջանային հավասարակշռության և խաղաղության, ոչ թե պատերազմի. ՀՀ նախագահ

Ադրբեջանը պետք է դադարեցնի իր դատապարտելի արարքների մեջ ՀՀ-ին մեղադրելու ապարդյուն փորձերը. Մհեր Մարգարյան

Վերահաստատում եմ հայ-հունական համագործակցությունը զարգացնելու մեր պատրաստականությունը. ՀՀ վարչապետի ուղերձը

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի պատշգամբում տղամարդու կախված դի է հայտնաբերվել

Թուրքիայից ովքեր ներկա կլինեն ֆուտբոլային հանդիպմանը. ՀՖՖ նախագահը մանրամասեր է հայտնել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Վաղը Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով

Երթևեկության փոփոխություն Իսակովի պողոտա-Բաբաջանյան փողոց խաչմերուկում

Օգոստոսից բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչը դպրոցում աշխատել չի կարողանա. ինչ է առաջարկվում

Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենա է շրջվել

Թույլատրվել է «Տաշիր ինվեստ գրուպ»-ի գործունեությունը

Ողբերգական դեպք Երևանում. շրջված մոպեդի ուղևորները հայտնվել են ավտոբուսի տակ, կա մահացած երեխա

Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի (լուսանկարներ)

Պայքար ծխելու դեմ՝ հասնելով վերջնագծին. THE LANCET

Վրաստանի խորհրդարանը 4 պատգամավորի զրկել է մանդատից

Մի հաջողության պատմություն. «ՍտոմԱրթ»՝ ստոմատոլոգիական կլինիկա զրոյից

Ադրբեջանի տարածած հաղորդագրություն չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

Չմտածված սադրանքը ոչ միայն քաղաքական հետևանք է ունենալու, այլև մարզական, ի վերջո՝ նաև պատասխան խաղ է լինելու. Սաֆարյան

Չի մնացել եռակողմ հայտարարությունների մի դրույթ, որն այս պահի դրությամբ Ադրբեջանը խախտած չլինի. Արմեն Պապիկյան

Արմավիրի ջրանցքներից մեկում դի է հայտնաբերվել