Էդքան արդար եք, գնայիք, դեմ քվեարկեիք, հա՞րս եք, ի՞նչ եք. Պ. Օհանյանը՝ ՍԴ-ում ստեղծված իրավիճակի, ԲՀԿ-ԼՀԿ պահվածքի մասին

Առաջիկա օրերի ընթացքում հավանաբար արդեն ուժի մեջ կմտնեն Ազգային ժողովի կողմից երեկ ընդունված Սահմանադրության փոփոխությունները եւ կսկսվի դատարանի կազմը համալրելու գործընթացը:

ՍԴ այն անդամները, սակայն, որոնց վրա տարածվում են ընդունված փոփոխությունները, դիմադրելու նշաններ են ցույց տալիս: Մասնավորապես Ալվինա Գյուլումյանը այսօր հայտարարեց, որ ԱԺ փոփոխությունները իրեն վերաբերելի չեն եւ պատրաստ է վիճարկել դրանք մինչեւ ՄԻԵԴ:

Սահմանադրության փոփոխությունների շուրջ զրուցել ենք նախկին դատավոր Պարգեւ Օհանյանի հետ:

- Պարոն Օհանյան, Ազգային ժողովը երեկ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որով ըստ հեղինակների՝ լուծվելու է Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամը: Դատարանի անդամներն էլ հայտարարում են, թե չեն պատրաստվում ենթարկվել այդ որոշմանը: Ի՞նչ կարծիք ունեք այս ամենի մասին:

- Ես չէի ասի, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ է եղել, քանի որ դատարանը գործել է (չհաշված Վահե Գրիգորյանի բոյկոտը), սակայն լեգիտիմության խնդիր, ինչ խոսք, առկա է՝ այն իմաստով, որ 213 հոդվածը (Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարում) հակասության մեջ է 166 հոդվածի (Դատավորների ընտրության եւ նշանակման կարգը) հետ: Այդ խնդիրը միանշանակ պետք է լուծվեր: Ինչ վերաբերում է դատարանի որոշ անդամների կարծիքին՝ դեռ չեմ ուսումնասիրել եւ կարծիք հայտնել չեմ կարող: Եթե հիշում եք՝ ես այս խնդրի լուծման մի քիչ ավելի հարթ լուծում էի առաջարկում: Եթե այդ տարբերակով արվեր՝ ամեն ինչ այսքան չէր բարդանա, հանրաքվեի որոշումն էլ չէր կայացվի, այս հարցը լուծված կլիներ վաղուց եւ ավելի կոնցեպտուալ, քան հիմա: Ես առաջարկում էի 213 հոդվածում բութ դնել եւ գրել, որ Սահմանադրական դատարանի նախագահը եւ անդամները շարունակում են պաշտոնավարել՝ մինչեւ օրենքով սահմանված կարգով դատավորների վերանշանակվելը կամ այլ դատավորների նշանակվելը: Սա ինչ-որ իմաստով վեթինգի ճանապարհ կլիներ, եւ դատավորները, բացի վերջին նշանակված 2-ից, ստիպված կլինեին ապացուցել, որ իրենք համապատասխանում են զբաղեցրած պաշտոնին՝ ԱԺ կողմից վերանշանակվելով: Ես նկատի ունեմ՝ մարդկանց մոտ կա կասկած, որ ինչպես ընդհանրապես դատավորները, այնպես էլ Սահմանադրական դատարանի դատավորները նախկինում չեն նշանակվել արդար մրցակցության, օբյեկտիվ գնահատականներից ելնելով, այլ քաղաքական հաշվարկների արդյունքում են նշանակվել: Եվ ես կարծում եմ, որ այն տարբերակով, որի մասին ես խոսել եմ, այդ կասկածը կփարատվեր: Ամեն դեպքում ողջունում եմ Ազգային ժողովի կողմից երեկ տեղի ունեցած փոփոխությունները եւ կարծում եմ, որ անխուսափելի էր այս հարցի լուծումը:

-Այս փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանը կշարունակի՞ գործել այնպես, որ նրա կայացրած որոշումները կասկածի տակ չեն դրվի, ինչպես մինչ այժմ:

- Հուսանք, որ այդպես կլինի: Եթե 3 նոր մարդիկ, չքաղաքականացված, արդար, օբյեկտիվ դատավորներ գնան ՍԴ, 2 նոր նշանակվածներ էլ կան, կստացվի, որ ՍԴ 9 անդամներից 5-ը, այսինքն մեծամասնությունը նոր է: Հետագայում էլ, եթե կլինեն այնպիսիք, որոնց պաշտոնավարման 12 տարին մի քանի տարուց կլրանա, աստիճանաբար նրանք էլ կփոխվեն, այդպես կիրականանա նաեւ Վենետիկի հանձնաժողովի խորհուրդը, որ պետք է աստիճանաբար արվի այս փոփոխությունը, որպեսզի դատարանի աշխատանքի ձախողում չառաջանա: Եթե 3 դատավորի ճիշտ ընտրություն կատարվի, ապա գոնե 5 հոգի պրոֆեսիոնալ, չկեղտոտված, հասարակության աչքում չարատավորված դատավորներ կլինեն եւ գոնե էդպես կապահովվի ե՛ւ լեգիտիմությունը, ե՛ւ հուսամ նաեւ սահմանադրական արդարադատությունը:

- Մնալով ՍԴ անդամ՝ Հրայր Թովմասյանը չի՞ կարող իր ցանկացած որոշումները առաջ տանել, էսպես ասած թիմ հավաքել ներսում…

- 4 հոգի: Դե թող լինի՝ ինչո՞ւ չէ: Ձեր հարցը ընկալում եմ մասնագիտական հարթությունում, ոչ թե ինչ-որ հակահեղափոխականության, սաբոտաժի …Սաբոտաժ, սաբոտաժ, թող Թովմասյանը կամ եւս երկուսը ինչ-որ որոշման կայացման կապակցությամբ մասնավոր կարծիք հայտնեն: Դա ինչ-որ տեղ էլ լավ է, կապահովվի կարծիքների բազմազանությունը: Ես ձեզ ասեմ՝ այսօր ինչ-որ իմաստով «իդեալական» վիճակ է ստեղծվել նաեւ դատական իշխանությունում, որ կան համարձակ դատավորներ, որոնք ստրկամտորեն չեն կատարում իշխանության կամքը եւ փորձում են արդարադատություն իրականացնել: Անկախ նրանից՝ որքանով կոռումպացված են, կախված են, թե ոչ, սա թողնենք մի կողմ: Եթե մի իշխանության մեջ բրեժնեւյան կարգերի պես բոլորը միաբերան քվեարկում են՝ այո, տխուր է, դա այդ իշխանության մահն է գուժում: Հասկանո՞ւմ եք, պետք է համարձակություն լինի, հակառակ խոսք ասող լինի, որ ճշմարտությունը վեր հանվի. ճշմարտությունը հակասության մեջ է ծնվում: Այնպես որ հուսանք լավ կլինի:

- Ի՞նչ ժամկետում հնարավոր կլինի ունենալ նորացված Սահմանադրական դատարան: Օրենքով առաջադրումների համար 2 ամիս նախատեսվեց:

-Ես կարծում եմ՝ շատ արագ կանեն: Չեմ կարծում, որ հիմա նոր պիտի դատավոր փնտրեն: Հուսամ այդ թեկնածուները կան, որոշված են եւ հիմա պետք է արագ նշանակվեն: Երբեմն մենք բոլորս շատ ձեւականությունների հետեւից ենք ընկնում, երբեմն էլ հակառակը՝ նպատակին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չենք դնում՝ խախտելով տարբեր օրենքներ: Հիմա այս դեպքում ձեւականությունների կարիք չկա, կարող են միանգամից 3 թեկնածուներին էլ առաջադրել, մի նիստով էլ հաստատել, այդտեղ ոչ մի խախտում էլ չկա: Օրենքը հերթականություն է սահմանում, թող հերթականությամբ առաջադրեն, բայց շուտ նշանակեն:

- Ի դեպ, լինելով համակարգի նախկին ներկայացուցիչ, տեսնո՞ւմ եք անձանց, որոնց կարելի է եւ պետք է առաջադրել ՍԴ անդամի պաշտոնին:

- Իհարկե կան, ես ինձ թույլ չեմ տա անուններ տալ, բայց կան եւ գործող դատավորների կազմից, եւ չգործող, եւ փաստաբանների միջից, այդ թվում եւ, ինչպես ասում են, ընդդիմադիր: Այստեղ կարեւոր է՝ բացի պրոֆեսիոնալիզմը, բարձր բարոյական արժեքների հետեւող մարդկանց գտնել, անկախ էությամբ, բնավորությամբ: Դատավորը պիտի կաշկանդող հանգամանքներ չունենա, չունենա արատավոր մասնագիտական անցյալ եւ այլն: Իհարկե կարող են եւ բացառություններ լինել. չի սխալվում նա, ով ոչինչ չի անում: Եվ նա, ով մաքուր է, շատ հնարավոր է ոչինչ չի արել, միշտ թաքնվել է սրա-նրա թիկունքում: Պատերազմների ժամանակ էլ եղել են գործիչներ, որոնք հերոս տղերքին ուղարկել են առաջ, իրենք թաքնվել են մի քարի հետեւում, հետո դափնիները իրենք են հագել,  ստացել ուսադիրներ: Պետք է խորագիտորեն ընտրել այդ թեկնածուներին:

- Պարոն Օհանյան, ԲՀԿ-ն ասում է՝ երեկվա փոփոխությունները կատարելով, Ազգային ժողովը սահմանադրական կարգ է տապալել: Որոշել են դիմել Սահմանադրական դատարան: ՀՀԿ-ն եւ Դաշնակցությունն էլ դատապարտել են երեկ Ազգային ժողովում տեղի ունեցածը: Ձեր կարծիքը, խնդրում եմ:

- Ես համաձայն չեմ այդ գնահատականների հետ, դրանք շատ ճչան գնահատականներ են, դա առաջին: Երկրորդ՝ ՍԴ ոչ ոք չի կարող դիմել, ԲՀԿ-ն չի կարող դիմել Սահմանադրական դատարան՝ անգամ «Լուսավոր Հայաստան»-ի հետ միասին: Որովհետեւ 169 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ ԱԺ խմբակցությունները ՍԴ կարող են դիմել միայն հանրաքվեի եւ հանրապետության նախագահի ընտրության արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով: Իսկ Սահմանադրության փոփոխության հարցերով Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը: Այսինքն՝ մեծամասնությունը: ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն միասին կեսին էլ չեն հասնում: Իմիջիայլոց, երեկ լսում եմ՝ «Իմ քայլ»-ից Վլադիմիր Վարդանյանն ասում է՝ ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի սահմանադրական իրավունքն է չմասնակցել նիստին, չքվեարկել: Համաձայն չեմ դրա հետ, էդպիսի իրավունք չկա: Ժողովուրդն իրենց ընտրել է, որ գնան, մասնակցեն, դեմ կամ կողմ քվեարկեն: Բոյկոտելը սխալ է: 89 կողմ, 0 դեմ. այս թվին նայողը կարող է հասկանալ, որ 89 պատգամավոր է ընդամենը, դեմ քվեարկող չի եղել: Էդքան արդար եք, մասնակցեիք, դեմ քվեարկեիք, էդ ի՞նչ ձեւ է. հա՞րս եք, ի՞նչ եք, աղջի՞կ եք՝ չեմ գալիս նիստի, ժամադրության չեմ գալիս: Դու պարտավոր ես գնալ, աշխատել, քննարկել եւ քվեարկել:

- Ի դեպ, պարոն Օհանյան, Սահմանադրական  դատարան դիմելու մասով: Ազգային ժողովը որոշեց չդիմել Սահմանադրական դատարան՝ մեկնաբանելով դա հետեւյալ կերպ. դատավորները չեն կարող իրենք իրենց վերաբերյալ որոշում կայացնել: Սա եւս քննադատության է արժանանում որոշ ուժերի կողմից: Ճի՞շտ քայլ էր, թե՞ սխալ:

- Ակնհայտ է եւ դեռեւս հին Հռոմից եկող սկզբունք է, որ դատարանը չի կարող ինքն իր վերաբերյալ  որոշում կայացնել: Ասել է թե՝ ԱԺ-ն չի կարող դիմել Սահմանադրական դատարան եւ հարցնել՝ բարձր դատարան, համաձա՞յն ես, որ քո 9 անդամներից 7-ի վերաբերյալ սենց որոշում կայացվի, որը իրենց համար բարենպաստ չի: Բնական է, որ դա չի լինի օբյեկտիվ, եւ բնական է, որ այդ հարցը կմտնի փակուղի, կլինի նոնսենս: Ավելին ասեմ, անցումային դրույթը թեեւ ձեւկանորեն որպես 16-րդ գլուխ Սահմանադրության մեջ է, Սահմանադրությունը փաստացի ավարտվում է 15-րդ գլխով: Եվ 16-րդ գլուխը՝ իր անցումային ու եզրափակիչ դրույթներով ընդամենը կարգավորում է Սահմանադրության առանձին դրույթների ուժի մեջ մտնելը, օրենքների համապատասխանեցումը Սահմանադրության փոփոխություններին եւ այլ հարցեր: Ասել է թե՝ 16-րդ գլխում ամրագրված դրույթները սահմանադրական հատուկ նորմեր չեն: Եվ պատահական չէ, որ այդ գլխում փոփոխություն անելու իրավունքը տրված է Ազգային ժողովին՝ առանց հանրաքվեի: Բայց ի՞նչ արեց Ազգային ժողովը. ասում է՝ քանի որ Ազգային ժողովի կանոնակարգ օրենք սահմանադրական օրենքում նախատեսված չի, թե ինչ պիտի անի Ազգային ժողովը, եթե դեմ են քվեարկում ՍԴ դիմելուն, ապա չեն դիմում:

Սա շատ վտանգավոր նախադեպ է, որին ես որպես իրավաբան վատ եմ վերաբերում եւ կարծում եմ, չի կարելի այդպես առաջնորդվել: Սա ստեղծում է նախադեպ, որ երբ Ազգային ժողովն ուզի՝ կարող է դիմել ՍԴ, երբ չուզի՝ ոչ, ԱԺ հայեցողությանն է թողնվում, բայց սա հայեցողական նորմ չէ, այլ օրենքի իմպերատիվ պահանջ: Այլ է հարցը, որ ինչպես ասացի, այս դեպքը բացառիկ է, վերաբերում է հենց Սահմանադրական դատարանին, այսինքն այն դատարանին, որը պետք է որոշի իր վերաբերյալ օրենքի փոփոխությունը, ուստի օրենքի պահանջը ձեւականորեն չի պահպանվում: Առաջիկայում Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը, կարծում եմ, պետք է ուշադրություն դարձնի այս հարցերի վրա:

- Որոշվեց նաեւ, որ ՀՀ նախագահը չպետք է ստորագրի այս փոփոխությունները՝ ուժի մեջ մտնելու համար: Սրա՞ն ինչպես եք վերաբերում:

-ՀՀ նախագահը այն անձն է, որը Սահմանադրության համաձայն կոչված է հետեւելու Սահմանադրության պահպանմանը: Հետաքրքիր է՝ ո՞նց պիտի հետեւի, եթե ինքը չի ստորագրելու: Զավեշտ է ստացվում: ԱԺ նախագահը ասում է՝ չմտածեք մենք նախագահի լիազորությունը վերցնում ենք, իր աշխատակազմն է խնդրել այդ բացը լրացնել: Ժպիտս եկավ այդ պահին: Մտածում եմ՝ նախագահին ի՞նչ կա, նախագահի համար ինչքան պատասխանատվությունը քիչ, էնքան լավ: Առանց այն էլ լիազորություն չունի, սա էլ որ վրայից գցում են, էլ ո՞վ պետք է հետեւի Սահմանադրությանը:

Տպել
7575 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին