Պուտինն ամփոփել է համավարակի դեմ պայքարն ու տնտեսական խնդիրների լուծումները (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր տեսաուղերձով դիմել է ռուսներին:

Մասնավորապես, նա ներկայացրել է կորոնավիրուսի հետեւանքով առաջացած տնտեսական խնդիրների լուծման համար կառավարության եւ իշխանությունների կողմից մշակված մի շարք կետերի ու առաջարկների, աջակցության ծրագրերի մասին: Պուտինը նաեւ ամփոփել է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի արդյունքները:

Գրեթե մեկ ժամ տեւած ուղերձից ТАСС-ն առանձնացրել է ուղերձի ամենակարեւոր հատվածները:

Այսպես.

Պուտինն առաջարկում է 2021 թվականի հունվարի 1-ից բարձրացնել ֆիզիկական անձանց եկամտահարկի դրույքաչափը ՝13-ից հասցնելով 15% -ի: Խոսքը տարեկան 5 միլիոն ռուբլին գերազանցող եկամուտ ունեցող քաղաքացիների մասին է: Այդ գումարն ամիսների բաշխմամբ ստացվում է՝ ամսական մոտ 416 հազար ռուբլի եկամուտ:

Եկամտահարկի դրույքաչափի ավելացված վճարներից մոտ 60 միլիարդ ռուբլի կուղղվի որոշակի հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը: Գործող օրենսդրության համաձայն, Ռուսաստանում եկամտահարկի վճարումներ են սկսում գանձվել այն անձանցից, որոնք ՌԴ-ում են անցկացնում տարեկան առնվազն 183 օր եւ աշխատանքային գործունեություն ծավալում այդ ընթացքում, ստանում եկամուտ:

ՌԴ  ղեկավարը կառավարությանը հանձնարարել է մշակել առաջարկություններ՝ ենթակառուցվածքների զարգացման երկարաժամկետ ֆինանսավորման համար:

Նա հանձնարարել է նաեւ միջոցներ ձեռնարկել՝ մինչեւ 2021 թվականը աշխատաշուկայի հետ կապված խնդիրները լիարժեք վերականգնելու համար:

Պուտինը հայտնել է, որ մինչեւ 16 տարեկան երեխաներ ունեցող բոլոր ընտանիքները հուլիսին կստանան 10 հազարական ռուբլիների չափով միանվագ օգնություն:

Նախագահն  առաջարկում է ընդլայնել արտոնյալ հիփոթեքային վարկի ծրագիրը 6.5% -ով եւ այն տրամադրել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայի ու Լենինգրադի շրջանների նորակառույց շենքերում մինչեւ 12 միլիոն ռուբլի արժողությամբ բնակարաններ ձեռք բերելու համար, իսկ այլ շրջաններում՝ մինչեւ 6 միլիոն ռուբլու չափով:

Ռուսները, որոնք առանց աշխատանքի են մնացել կորոնավիրուսի համաճարակի պատճառով, կշարունակեն աջակցություն ստանալ նաեւ հուլիսին ու օգոստոսին:

Մարզերը 2020 թ.-ի հուլիսի 1-ից հնարավորություն կունենան իրենց տարածքներում ներկայացնել ինքնազբաղ անձանց համար հարկային ռեժիմ: Այս ծրագիրը արդեն իսկ գործում է 23 շրջանում՝ որպես փորձնական ծրագիր:

Պուտինն առաջարկել է համաճարակի ֆոնին նվազեցնել IT ընկերությունների համար ապահովագրավճարների չափը մինչեւ 7,6%: Նա առաջարկել է նաեւ  մինչեւ սեպտեմբերի 15-ը հավելավճարներ տրամադրել այն սոցիալական աշխատողներին, որոնք մասնակցում են կորոնավիրուսի դեմ պայքարին:

Պուտինը հիշեցրել է, որ հուլիսի մեկին կկայանա Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունների հարցով հանրաքվեն: «Մեր առաջարկած փոփոխություններն ուժի մեջ կմտնեն, եթե քաղաքացիները հավանություն տան դրանց: Հենց ժողովրդի կամքն է ամենակարեւորը՝ երկրի վստահ, դինամիկ, երկարաժամկետ զարգացման համար հուսալի պայմանների ապահովման գործում»,- նշել է ՌԴ ղեկավարը: Նա հայտնել է, որ  վստահ է՝ եթե սահմանադրական փոփոխություններն ընդունվեն, ավելի բարձր պահանջներ կսահմանվեն կառավարության քաղաքականության արդյունավետության համար:

Խոսելով կորոնավիրուսի դեմ ծավալված պայքարի ընթացքի եւ հաջողությունների մասին, Պուտինը նշել է, որ ռուսաստանցիների կենսակերպը փոխվել է վերջին 3 ամիսների ընթացքում: Նա նշել է, որ Ռուսաստանը չի կիրառել կորոնավիրուսի դեմ պայքարի ստանդարտ փորձը: Իրենց տարբերակը, ըստ ՌԴ նախագահի, արդյունավետ է եղել եւ սկսել են կիրառել այլ երկրներ եւս:

Ըստ РИА-ի, Վլադիմիր Պուտինը ասել է, որ խիստ սահմանափակումների ընդունման պատճառով համաճարակի պիկը հաջողվել է հետ մղել 1,5-2 ամիսների ընթացքում, ինչը օգնել է փրկել տասնյակ հազարավոր կյանքեր: Նա շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին, որոնք բարձր ըմբռնումով են մոտեցել համաճարակի սպառնալիքին, ինչի արդյունքում, ըստ Պուտինի, քաղաքացիները խնայել են սեփական առողջությունն ու չեն վտանգել շատերի կյանքը:

ՌԴ նախագահը հավելել է, որ վտանգը դեռ ամբողջությամբ չի անցել եւ զգոնությունը կորցնել պետք չէ՝ քանի դեռ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը չի ստեղծվել: ՌԴ-ում միաժամանակ 14 դաշնային կենտրոններ են աշխատում այդ պատվաստանյութի ստեղծման վրա:

Տպել
1536 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա