Ղրղզստանի նախկին նախագահը դատապարտվել է 11 տարի 2 ամիս ազատազրկման գույքի բռնագրավմամբ

23/06/2020 schedule14:12

Այսօր Բիշքեկի Պերվոմայսկի շրջանի դատարանը դատապարտել է Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին 11 տարի 2 ամիս ազատազրկման: Գործը, որի շրջանակներում դատապարտվել է նախագահը, առնչվում է քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաեւին տարիներ առաջ պատժի կրումից ապօրինի ազատ արձակելուն: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը:

Ընդ որում, դատարանը որոշել է, որ նախկին նախագահը պետք է ազատազրկվի գույքի բռնագրավմամբ եւ ստացած պետական պարգեւների պարգեւազրկմամբ:

Պետմեղադրողը պահանջում էր Աթամբաեւի համար 15 տարվա ազատազրկում գույքի բռնագրավմամբ:

Ղրղզ քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաեւին ապօրինի ազատելու, կոռուպցիոն գործարքի մասնակից լինելու համար կասկածվում են Ղրղզստանի 19 նախկին պաշտոնյաներ։ Կասկածյալներից 14-ը ստորագրել է՝ հետաքննությունն իրականացնող մարմինների հետ համագործակցելու համար:

Բատուկաեւը, որը ազատազրկված էր երկար տարիներ, 2013 թվականին ազատ էր արձակվել բժշկական փաստաթղթերի հիման վրա առողջական խնդիրների պատճառով, որից հետո մեկնել էր Չեչնիա: Նույն տարում խորհրդարանական հանձնաժողովը հաստատել էր, որ Ղրղզստանի նախկին օմբուդսմեն Թուրսունբեկ Ակունի առաջարկով ազատ արձակված նախկին դատապարտյալի ազատման գործում բարձրաստիճան պաշտոնյաներ եւ Պետական քրեակատարողական ծառայության սպաներ են ներգրավված եղել, որոնք էլ այնուհետեւ թույլ են տվել, որ քրեական հեղինակությունը հեռանա երկրից այն դեպքում, երբ քննությունը չէր ավարտվել:

2019 թվականին Ղրղզստանի ներքին գործերի նախարարությունը վերսկսել էր այս գործի հետաքննությունը: Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Ղրղզստանի նախկին փոխվարչապետ Շամիլ Աթախանովը, առողջապահության նախկին նախարար Դինարա Սագինբաեւան, ինչպես նաեւ առողջապահության նախարարության մի շարք այլ պաշտոնյաներ, որոնք, ըստ հետաքննության, ախտորոշել են Բատուկաեւին ծանր հիվանդություն, ինչը հիմք է դարձել պատժի կրումից նրան ազատ արձակելու համար:

Տպել
2481 դիտում

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ