Գայանե Աբրահամյանն ու Եվրանեսթ ԽՎ համանախագահ Անդրիուս Կուբիլիուսը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել

22/06/2020 schedule21:46

ՀՀ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Եվրանեսթ ԽՎ համանախագահ Անդրիուս Կուբիլիուսի և իր` որպես հայաստանյան պատվիրակության ղեկավարի, համատեղ հայտարարությունը.

«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի առաջընթացը արդարադատության բարեփոխումների ոլորտում: Ողջունում ենք Եվրոպական Միության հաստատակամ հանձնառությունը աջակցելու Հայաստանին դատական համակարգն ամենաբարձր չափանիշներին համապատասխանեցնելու գործում։

Գոհունակությամբ ենք արձանագրում արդարադատության քաղաքականության երկխոսության շրջանակներում համագործակցության արդյունավետությունը, որի շնորհիվ 2019 թվականին ընդունվեց արդարադատության և կոռուպցիայի դեմ պայքարի եվրոպական չափանիշներին համապատասխան ռազմավարություններ։ Այս տարի էլ բյուջետային աջակցման նոր ծրագիրը կնպաստի բարեփոխումների իրագործմանը, հատկապես` դատավորների բարեվարքության ստուգման հարցում։

Եվրոպական Միությունը, հանդիսանալով Հայաստանի խոշորագույն դոնորը և բարեփոխումների առաջնային գործընկերը, ճգնաժամի դժվարին իրավիճակում շարունակում է մնալ Հայաստանի կողքին՝ ամրապնդելով համերաշխությունը և միջազգային համագործակցությունը:

ԵՄ-ն ավելացրել է տարեկան միջին օժանդակությունը՝ 40 միլիոն եվրոյից հասցնելով մինչև 65 միլիոն եվրո: Եվրոպական Միությունը արձագանքել է Հայաստանում Covid-19-ի ճգնաժամի ծագման հենց սկզբում` մոբիլիզացնելով տարածաշրջանային և երկկողմանի աջակցության փաթեթները:

ԵՄ-ն հավելյալ հանձնառություն է ստանձնել տրամադրել 92 մլն եվրոյի աջակցություն։

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմքով համագործակցությունը վերաճում է Հայաստանի և Եվրոպական Միության միջև ռազմավարական հիմքով ամրապնդված գործընկերության: Ընդգծելով ՀՀ և ԵՄ միջև Մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու և առանց թույլտվության բնակվող մարդկանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրերի արդյունավետ իրականացումը, որը կարեւոր նախապայման է վիզաների ազատականացման համար, մենք հավատում ենք, որ մոտ ապագայում ՀՀ-ի հետ առավել սերտ համագործակցության և շարժունակության բարձրացման հաջորդ ուղենիշը պետք է լինի ՎԻԶԱՆԵՐԻ ազատականացման երկխոսության մեկնարկը։

Հայտարարությունը հիմնականում վերաբերում է COVID-19 համավարակով պայմանավորված ճգնաժամի հետեւանքները մեղմելուն ուղղված ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող օժանդակության, ժողովրդավարության զարգացման եւ ամրապնդման ուղղությամբ աջակցության եւ ՀՀ-ԵՄ համագործակցության խորացման շարունակականության ապահովման հանձառությունների վերահաստատմանը»։
 

Պատգամավորը նշել է, որ հայտարարության տեքստը` մեկնաբանության մեջ, հայերեն թարգմանությունն` առաջիկա օրերին։

Տպել
2739 դիտում

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները